Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները, թե իբր հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը, ադրբեջանական կողմի տարածած կեղծ տեղեկատվությանն արձագանքել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:«Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր գործելակերպը։ Հայտարարում ենք, որ Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել:Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ պաշտոնական Բաքվի այս ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների վերսկսման համար քարոզչական հող նախապատրաստելուն, անտեսելով միջազգային հանրության, մասնավորապես՝ համանախագահ երկրների մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին հայտարարությունները»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ստեփանյանը։
Աղբյուր՝ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3304985662870904
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ իր փորձագետները Ստեփանակերտում հաստատել են՝ Արցախի մայրաքաղաքը ռմբակոծվել է իսրայելական արտադրության կասետային ռումբերով։Միջազգային իրավունքով այդ ռումբերն արգելված են։Իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ կասետային ռումբերի որևէ կիրառում արգելված է, և դրանք օգտագործելը բնակելի շրջաններում կարող է ավելացնել զոհերի և վիրավորների թիվը:
Աղբյուր՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Անցած գիշեր առաջնագծում ընդհանուր առմամբ պահպանվել է հարաբերական կայուն վիճակը, առավոտյան Ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահը:«Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն և արհեստավարժ կերպով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաև պետական կառավարման բոլոր օղակները: Թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում բոլորը քաջ գիտակցում են իրենց անելիքները: Ամեն ինչ գտնվում է իմ անմիջական ու լիարժեք վերահսկողության ու համակարգման ներքո», – գրել է Արայիկ Հարությունյանը:
Աղբյուր՝ https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/618314845532559
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակից վերջին մեկ տարում զորացրված երիտասարդներին կոչ է արել ներկայանալ կենտրոնական հավաքակայան և զինվորագրվել հայոց բանակին:«Իրենք չեն հրավիրվում ուղղակի մարտական հերթապահության կամ ծառայության, այլ ՝ հայրենիքի համար կենաց մահու կռիվ տալու: Նրանք, ովքեր պահպանել են իրենց զինվորական հագուստները, ներկայանան այդ զինվորական հագուստով , իհարկե նաև՝ անհրաժեշտ փատաթղթերով», – նշել է ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է՝ սա մի նոր Սարդարապատ է, և մենք կողք կողքի, ուս ուսի պետք է կանգնենք և մեր հակառակորդի ողնաշարը ջարդենք ու հաղթենք:
Աղբյուր՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/660183714892231
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցն է։ Նախագծով նախատեսվում է ռազմական ծախսերը 40 մլրդ դրամով ավելացնել: Քվեարկության արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Աղբյուր՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 181-ով՝ հասնելով 52 հազար 677-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 38-ով և հասել 44 հազար 710-ի:Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1054 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 308 հազար 19-ի:Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. – «Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 57 (տղամարդ), 72 (կին), 54 (տղամարդ), 83 (տղամարդ), 73 (տղամարդ) և 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 984-ի, ևս 302 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 681 մարդ:
Աղբյուր՝ http://www.moh.am/#1/3233
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարածվող կեղծ տեղեկատվության վերաբերյալ:Հայտարարության մեջ ասվում է.
Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան ուղեկցվում է ողջամտության սահմաններն անցնող ապատեղեկատվության և կեղծիքների արշավով:Անկարող լինելով ռազմաճակատում հասնել որևէ հաջողության՝ ադրբեջանական կողմը մի կողմից խոսում է երևակայական հաջողությունների մասին, իսկ մյուս կողմից՝ կեղծ լուրեր տարածում առ այն՝ իբրև թե Հայաստանն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ հարվածներ է հասցնում:Այս շարքից է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի խորքում գտնվող բնակավայրերին հարված հասցնելու մասին վերջին ժամերին տարածված ապատեղեկատվությունը:Ապատեղեկատվական արշավի նպատակն է կոծկել Ադրբեջանի կողմից պատերազմի առաջին իսկ օրերից Լեռնային Ղարաբաղի խոշոր բնակավայրերի զանգվածային հրետակոծումը, որի հետևանքով միայն այսօր արձանագրվել են բազմաթիվ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, և լուրջ վնաս է հասցվել քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքներին:Նման ստահոդ լուրերի տարածմամբ Ադրբեջանը նաև հող է նախապատրաստում իր հանցավոր քաղաքականության շարունակման և պատերազմի աշխարհագրության ընդլայնման համար:Ադրբեջանական կողմի յուրաքանչյուր սադրանք կստանա համարժեք պատասխան Հայաստանի Հանրապետության կողմից:
Աղբյուր՝ https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2020/10/05/az_fa/10495
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ, այսօր առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն՝ ընդգծելով․ – «Մեր զորքերը համառ մարտեր են մղում՝ հետ շպրտելով հակառակորդին»։ Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերը զուգահեռաբար սկսել են ինտենսիվորեն հրթիռակոծել Ստեփանակերտ քաղաքը։ «Այս պահին տուժածների մասին ճշգրտումներ են կատարվում», – ասաց Հայաստանի ՊՆ ներկայացուցիչը։Արծրուն Հովհաննիսյանն ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական կողմի պնդումները, թե Հայաստանի Հանրապետության որոշ շրջաններից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը։ «Դա լիովին ապատեղեկատվություն է։ Այն տեսանյութը, որը փորձել են ներկայացնել որպես ապացույց, որևէ բան չի հաստատում, թե որտեղից են կիրառվում տվյալ հրթիռային արձակումները, և դեռ հարց է ընդհանրապես՝ հայաստանյան հատվածի՞ց է, Արցախի՞, թե՞ ընդհանրապես այլ պատերազմի մասին է տեսանյութը», – ասաց Հովհաննիսյանը:
Աղբյուր՝ https://www.facebook.com/watch/live/?v=387939982366284&ref=watch_permalink
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru