Առանց հյուրերի, տոնախմբության, բազմամարդ փողոցների, արտառոց ու անսովոր պայմաններում, համավարակի թելադրած կանոններով Գյումրին այս տարի նշեց իր տոնը: Իմ սեր Գյումրի, կարգախոսով քաղաքի օրը հիմնականում նշանավորվեց առցանց միջոցառումներով, բայցև եղան նաեվ նորամուտի արարողություններ: Հուլիսյան ուժեղ կարկուտից և հեղեղից տուժած գյումրեցի 6 ընտանիքի հանձնվեցին սոցիալական բնակարանի բանալիներ:
Վարդուշ Իբրաջյանի ընտանիքն ապրում էր Գյումրի գետակի հարևանությամբ գտնվող տնակում, հուլիսի 13-ի ջրհեղեղից, ինչպես բնակիչն ինքնէ պնդում, տնակն ամբողջությամբ վնասվել է:
Հիմա արդեն ընտանիքը տեղափոխվել է 2սենյականոց բնակարան ու չի դժգոհում
Այսուհետ շենքային հարմարությունից չեն դժգոհի նաեվ Գյումրու Յուրի վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի սաներն ու աշխատակիցները: Համայնքային բյուջեի միջոցների հաշվին կառուցված նոր մասնաշենքն այսօր շահագործման հանձնվեց: բացման պատիվն էլ լեգենդար ծանրամարտիկի մորը վերապահվեց:
Քաղաքի օրն իսկական նվեր էր սա գյումրեցի մարզասերներին: Այստեղ համոզված են, որ մարզադպրոցի նոր մասնաշենք էլ ավելի կնպաստի ծանրամարտում մեր ունեցած առաջատար դիրքը պահպանելուն և ամրապնդելուն:
Փողային նվագախմբի տոնական այս մեղեդին հնչում է արդեն Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում, որտեղ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգում է իրականացվել: 1975 թվականին շահագործված հուշահամալիրում մինչ օրս մասնակի բարեկարգումներ էին արվել, բայց հիմնանորոգում դեռ չէր կատարվել: Մոտ 60 մլն դրամով սալիկապատվել են ճեմուղիները, փոխվել եզրաքարերը, թարմացվել հայրենական պատերազմի մասնակցած հերոս քաղաքների անունը կրող հուշաքարերը, վերակառուցվել համալիրի ջրային համակարգը: Որպես նորություն տեղադրվել են նաեվ նստարաններ ու աղբամաններ, թարմացվել է լուսավորությունը:
Կարմիր ժապավենը կտրելու հերթն արդեն Գյումրու նորաստեղծ պատմության թանգարանինն էր, որի կարիքը քաղաքը դեռ շատ վաղուց ուներ: Գյումորւ տարբեր հատվածներում պահպանված 6 հազարից ավելի ցուցանմուշ այսուհետ արդեն ցուցադրվելու և քաղաքի հին պատմության մասին վկայելու լավագույն հնարավորությունն ունի:
Պատմական վկայություններ, հիշատակություններ Կումայրի-Գյումրի-Ալեքսանդրապոլի մասին: Բացի պահպանված ցուցանմուշներից, թանգարանը ձեռք է բերել 2 թանկարժեք հավաքածու
Իր ընթերցողների առաջ նոր ու լուսավոր դռները բացեց նաեվ Գյումրու կենտրոնական գրադարանը: Համայնքապետարանի մասնաշենքի ներքնահարկում, հարմար ու գողտրիկ միջավայրում է տեղակայվել այն և անցյալում թողել նախկինում ունեցած գորշ ու մռայլ հիշողությունները:
Քաղաքի օրվա առիթով սպասված ու մեծ ընծա ունեցան նաև գյումրեցի արվեստագետները, վերջապես քաղաքի սրտում բացվեց համայնքային ցուցասրահը, որտեղ իրենց աշխատանքները կցուցադրեն քաղաքի նկարիչները: Առաջին ցուցադրությանը մասնակցում էր 22 նկարիչ, մոտ 45 աշխատանքով:
Գյումրեցու պատվախնդրության, հումորի ու ավանդույթների, սրտաբաց ու հյուրընկալ մարդկանց մասին պատմող տեսանյութեր ու հոլովակներ, Տոնական տրամադրություն հաղորդող այլ միջոցառումներ էլ կային քաղաքում, որոնց գյումրեցին այս անգամ ականատես եղավ առցանց հարթակների միջոցով:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Մ․Դերբինյան
«Գյումրին իսկապես սիրո օրրան է» Լ.Թովմասյան
🔴🎥
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
➡ Տնտեսությունը ի՞նչ վնասներ կրեց կորոնավիրուսից
➡ Օգնեցին արդյո՞ք ՀՀ կառավարության աջակցման ծրագրերը
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
⚖ «Հարկ է, որ քաղաքացին տեր կանգնի իր իրավունքներին» Ն.Բաղդասարյան
🔴🎥
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Արտակարգ դրությունը երկարաձգելու փոխարեն կարանտին հայտարարելու փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 80 «կողմ» և 28 «դեմ» ձայներով ընդունեց կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որով հնարավորություն կտրվի այլևս չերկարաձգել Հայաստանում առկա արտակարգ դրությունը և փոխարենը հայտարարել կարանտին: Կարանտին կարող է մտցվել առողջապահության նախարարություն առաջարկով մարզպետի կամ Երեւանի քաղաքապետի կողմից՝ վարակիչ հիվանդությունների տարածման և բռնկման, արտակարգ իրավիճակների դեպքում: Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբացկությունները հայտնել էին, որ իրենք դեմ են քվեարկելու օրինագծերի փաթեթին:
Եթե օրենսդրական փաթեթի փոփոխություններն ընդունվեն մինչև սեպտեմբերի 11-ը, ապա արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերով առաջարկվող միջոցառումները:
Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գյումրիում երկրաշարժից 32 տարի անց դեռ տնակային մանկապարտեզ կա, իսկ 2 նոր մանկապարտեզ արդեն կառուցվում է
Նախորդ ուսումնական տարում Գյումրիում 3 տնակային մանկապարտեզ էր գործում, որտեղ հաճախում էր ավելի քան 200 երեխա: Այս ուստարում վիճակը կփոխվի, բայց դարձյալ տնակային մանկապարտեզներից քաղաքը չի ձերբազատվի: Ծիածան մանկապարտեզը դեռ կշարունակի գործել ժամանակավոր կառույցում ու նույնիսկ ծանրաբեռնված պայմաններում:
Ըստ Գյումրիի քաղաքապետարանի պատասխանատուի, Ծիածան մանկապարտեզի համար նոր շենք կառուցելու ծրագիր չկա, փոխարենը քաղաքի տնակային մյուս մանկապարտեզների բախտն է բերել: Գյումրիում տեղի ունեցած հեղեղի հետևանքով զգալի վնաս էր կրել ավտոկայան թաղամասի ,,Զանգակ,, մանկապարտեզի տնակային մասնաշենքը, ինչն էլ արագացրել էր ապամոնտաժումը:
Տնակային մնկապարտեզի տարածքում նոր շենք է կառուցվելու: Այդ նպատակին 200 մլն դրամ է հատկացվել: Գումարի մեծ մասը Հայաստանի զարգացման հիմնադրամի ներդրումն է, իսկ 20 մլն դրամը` Գյումրիի քաղաքապետարանինը: Շինարարությունը շուտով կսկսվի, մրցույթի անցկացման փուլն է ընթանում: Իսկ Գյումրիի մեկ այլ տնակային` ,,Սուրբ Մարիամ,, մանկապարտեզում շինաշխատանքները 3 ամիս է սկսված են: Տնակային շինությունն ապամոնտաժվել է, տեղում 75 երեխայի համար երկհարկանի նոր մանկապարտեզ է կառուցվում, դարձյալ զարգացման հիմնադրամի և Գյումրիի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ:
10 բալ սեյսմակայունությամբ նոր մանկապարտեզում նորովի են ստեղծվելու սանհանգույցներն ու խոհանոցները: ,,Մասիս,, շինարարական ընկերության գլխավոր ինժեներն է նշում, որ ժամանակացույցից առաջ են անցել, հաջորդ տարի հուլիսին գյումրեցի փոքրիկներին կհանձնեն նոր մանկապարտեզ, արևային ջրատաքացուցիչներով , օդափոխության համակարգով ու ջեռուցման ժամանակակից լուծումներով:
Նոր ուսումնական տարին Գյումրիի մանկապարտեզներում կմեկնարկի սեպտեմբերի 15-ից, պարետի ցուցումներով երեխաների հաճախելիության նոր պայմաններ են սահմանվել: Նախկինում եթե թույլատրվում էր խմբերում մինչև 30 երեխա ունենալ, հիմա սահմանափակվելու են 12 երեխաներով: Թե որ մանկապարտեզը կբացվի, որը` ոչ, հայտնի դեռ հայտնի չէ:
Քաղաքապետարանը ծնողների հետ է քննարկելու մանկապարտեզների խոհանոցների բացվել-չբացվելու հարցը: Հայտնի է միայն, որ Գյումրիում մանկապարտեզները մինչ կորոնավիրուսի համաճարակը աշխատում էին 80 տոկոս բեռնվածությամբ: Բայց քաղաքի 0-6 տարեկան երեխաների միայն 40 տոկոսն է հաճախում մանկապարտեզ: Եթե հաճախելիության ցուցանիշը բարձրանա, Գյումրին նոր մանկապարտեզների կառուցման խնդիր կունենա:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Կ. Կազարովա