Առաջին հաճախորդն արդեն սպասարկված է: Գյումրիում այսօրվանից մեկնարկեցին Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքները: Պեկ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը համոզված է որ, նոր կենտրոնը բեկումնային կլինի մաքսային մարմնի հետագա զարգացման և ռազմավարական թիրախային ուղղությունների սահմանման համար:
Մեկ կանգառ, մեկ պատուհան սկզբունքով ապահովել մաքսային ընթացակարգերի իրականացումը և տրամադրել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին առավետ հարմարավետ և ժամանակակից ծառայություններ: Սա է լինելու նորաբաց սպասարկման կենտրոնի առաքելությունը:
Նորաբաց կենտրոնն առայժմ կծառայի որպես հյուսիսային մաքսատուն- վարչություն, ունենալով այնպիսի ճկուն և բազմաֆունկցիոնալ ենթակառուցվածք, որը հնարավորություն կտա մաքսատունը վերածել Արտաքին տնտեսական գործունեության համալիր կենտրոնի:
Ծավալը նվազել է, բայց առաջիկայում կանխատեսվում է ծավալների աճ, կապված հյուսիսային դարպասով արտահանումներին վերաբերող մաքսային ձևակերպումների համար նախատեսվող ծառայության ներդրման հետ:
Արագ ու հարմարավետ ծառայություն մատուցելու համար Հյուսիսային մաքսատուն-վարչությունն առայժմ 53 աշխատակից ունի, բայց որոշ բաժիններ դեռ սպասում են համալրման:
Խոսելով ավտոմեքենաների ներկրման նոր դրույթաչափերի մասին, Պեկ նախագահը փաստեց, որ 2019 թվականին ներկրված, բայց մաքսազերծվել չհասցրած մոտ 1000 ավտոմեքենա է մաքսազերծվել նախկին գնով:
Գյումրիում Պեկ նախագահը խոսեց նաեվ հագուստի մաքսազերծման նոր գործելաոճի եվ դրա շուրջ ծագած խնդիրների մասին:
Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման համար մինչ օրս պետբյուջեից հատկացվել է շուրջ 5 մլրդ դրամ: Երկրորդ փուլով կառուցումը շարունակելու համար ընթանում են նախագծման աշխատանքներ: Կենտրոնն ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2022 թվականին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Մ․Դերբինյան
ԲՀԿ-ն հայտարարել է, որ խոստացված մեծ հանրահավաքն անցկացնելու է հոկտեմբերի վերջին։ Նշվել է նաեւ հանրահավաքի հիմնական օրակարգը՝ կրթական ոլորտի փոփոխություններն ու դրանց հանդեպ հասարակական դժգոհությունները։ Ուշադրություն դարձնենք, որ հանրահավաքի թեմատիկայում կառավարության հրաժարականի պահանջ չկա, ամեն դեպքում այս պահին դրանից չեն խոսում, ինչի մասին Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ականներն հայտարարում էին ամիսներ առաջ։
Օրակարգի ընտրությունը պատահական չէ, քանի որ կրթական հարցերն ամենազգայունն են մեր հասարակության մեջ եւ վերջին ամիսներին հենց այս ոլորտն ու նախարար Արայիկ Հարությունյանն են հայտնվել հանրային ուշադրության, նաեւ՝ քննադատության կենտրոնում։ Ընդ որում, քննադատություններ ու դժգոհություններ հնչում են ոչ միայն նախկին իշխանության ու հակահեղափոխական-ռեւանշիստական շրջանակներից, այլեւ սրանց հակառակ ճամբարներից, նաեւ՝ հանրային ու մասնագիտական ոլորտներից։
Պետք է արձանագրել, որ տարբեր շրջանակներից հնչող քննադատությունների մեջ առկա են ինչպես շահարկվող ու կեղծ թեմաներ, այնպես էլ առողջ եւ կառուցողական դատողություններ ու մոտեցումներ։ Թերեւս սա է պատճառը, որ ԲՀԿ-ն՝ որպես հանրահավաքի հիմնական օրակարգ, ընտրել է հենց կրթության բնագավառը, որը համընդհանուր հետաքրքրության կենտրոնում է։
Մինչ ացկացվելիք «մեծ հանրահավաքը», ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն հանդիպումներ է անցկացնում հանրապետության մարզերում՝ կուսակցականների ու համախոհների հետ, եւ ըստ հաղորդագրությունների՝ լսում ու քարտեզագրում ժողովրդին հուզող խնդիրները, նաեւ իր կողմնակիցներին հրահանգում ակտիվորեն մասնակցել երկրում կազմակերպվող բոլոր տեսակի բողոքի ակցիաներին։
Միտումը հասկանալի է՝ ակտիվ դերակատարություն ունենալ հակակառավարական ու բողոքական շարժումներում, գտնվել հանրությանն հուզող խնդիրների կիզակետում, անհրաժեշտության դեպքում նաեւ օգագործել ծառուկյանական ու ԲՀԿ-ական հիմնական հաղթաթուղթը՝ «բարեգործության» գործոնը ու սոցիալական խոստումները, որոնք նախկիններում շատ լավ աշխատել են՝ մարդկանց հավաքագրելու առումով։
Հատկանշական է, որ մեծ հանրահավաքի մասին հայտարարել է հենց ԲՀԿ-ն, այլ ոչ թե իշխանափոխություն իրականացնելու կուրս վերցրած դաշինքը՝ ԲՀԿ-ՀՅԴ-«Հայրենիք»։ Համատեղ գործունեության համատեքստում, թերեւս, տրամաբանական կլիներ, որ հանրահավաքն էլ լիներ համատեղ՝ որպես այս երեք ուժերի միասնական նախաձեռնություն ու քայլ։ Մանավանդ որ, կրթական ոլորտում ընթացող գործընթացների վերաբերյալ ՀՅԴ-ն ու «Հայրենիք» կուսակցությունը եւս հանդես են գալիս սուր քննադատությամբ, հատկապես Դաշնակցությունը, որի երիտասարդական կառույցը տեւական ժամանակ բողոքի ցույցեր էր անցկացնում նախարարության շենքի առաջ ու պահանջում նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Սակայն իրականությունն այն է, որ «մեծ հանրահավաքին» ԲՀԿ-ն գնում է միայնակ, ամեն դեպքում՝ առայժմ հայտարարությունն այդպիսին է։ Ընդ որում, ԲՀԿ-ականներն ասում են, թե գնալու են մինչեւ վերջ։ Թե ինչ է նշանակում «մինչեւ վերջ գնալու» ուղերձը, թերեւս կարելի է միայն ենթադրել։
Ամենայն հավանականությամբ, «մինչեւ վերջ գնալու» հայտարարություններ հնչեցնելով՝ ԲՀԿ-ականներն հիշում են 2015 թվականի փետրվարյան իրադարձությունները, երբ Գագիկ Ծառուկյանը հերոսական կեցվածքով հայտարարում էր, թե Սերժ Սարգսյանին հեռացնելու է իշխանությունից, նորից նշանակված էր «մեծ հանրահավաքի» օր, սական դրա նախօրեին Գագիկ Ծառուկյանն անսպասելորեն նահանջեց, հայտարարեց հանրահավաքը չեղարկելու ու մինչեւ իսկ քաղաքականությունից հեռանալու մասին։ ԲՀԿ-ի համար, իհարկե, տխուր հիշողություններ են, սակայն շատ բնորոշ դրվագ Գագիկ Ծառուկյանի քաղաքական կեսագրության մեջ։
Վերադառնալով ներկա իրողություններին ու ԲՀԿ-ՀՅԴ-«Հայրենիք» կուսակցության դաշինքին, ընդհանրապես, նկատելի է, որ վերջին շրջանում քաղաքական այդ միավորումը միասնական գործունեության տեսանկյունից այնքան էլ ակտիվ չէ, ինչպիսին էր ձեւավորման առաջին շրջանում։ Տպավորություն է, որ հատկապես ԲՀԿ-ն փորձում է որոշակի հեռավորություն պահպանել ու հանդես գալ առանձին։
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն անդրադառնալով ԲՀԿ-ի հայտարարած հանրահավաքին ու այն խոսակցություններին, որ իրենք չեն մասնակցելու դրան, հայտարարել է. «Մենք բազմիցս հայտնել ենք, որ «Հայրենիքն» անհրաժեշտության դեպքում մասնակցելու է ԲՀԿ-ի հանրահավաքին, ավելին՝ պատրաստ է իր մասնակցությունը բերել նաեւ հարթակում»։
Այս հայտարարության մեջ նշանային արժեք ունի «անհրաժեշտության դեպքում» բառակապակցությունը, ինչը կարելի է հասկանալ՝ եթե հարկ լինի, եթե հարմար գտնենք, եթե հրավիրեն։ Բոլոր տարբերակների դեպքում էլ եզրակացությունը մեկն է՝ դաշինքի ներսում գործողությունների միասնական որոշումներ չկան։
Հ. Կիրակոսյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
#Հարցում
1. Աշխատանքային իրավունքի ի՞նչ խախտումներ են գրանցվում արտակարգ գրության ընթացքում
2. Գյումրեցիները արդյո՞ք դիմում են իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար
YouTube` 🔴🎥
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
«Գյումրու ավագանի. Սպասելիքներն ու արդյունքները»
————————————————–
Մեկնարկել է Գյումրի համայնքի ավագանու հերթական իններորդ նստաշրջանը: Նախորդ նստաշրջանի գործունեությունից ի՞նչ շահեց համայնքի բնակիչը, ինչպիսի՞ որոշումներ կայացրեց ավագանին: Արտակարգ դրության պայմաններում համայնքի բնակիչների համար աջակցության ծրագրերի ինչպիսի՞ նախաձեռնությամբ հանդես եկան Գյումրու ավագանու խմբակցությունները: Կսահմանվե՞ն արդյոք որոշակի արտոնություններ կորոնավիրուսի հետևանքով տուժած ոլորտների տեղական տնտեսվարողների նկատմամբ:
————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹ Բանախոսներ՝
➡ Սուսաննա Աստոյան – Գյումրու ավագանու անդամ (ԲՀԿ խմբակցություն)
➡ Արմենուհի Վարդանյան – Գյումրու ավագանու անդամ (ԳԱԼԱ խմբակցություն)
➡ Արամայիս Գրիգորյան – Գյումրու ավագանու անդամ ( «Բալասանյան» խմբակցություն)
➡ Արտյոմ Ղարաղազարյան – Գյումրու ավագանու անդամ ( անկախ անդամ)
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru