Yearly Archives:2021

«Կանանց իրավունքների տան կողմից ֆինանսավորված 13 բիզնես ստարտափերի ներկայացում»

#Ասուլիս

#Ասուլիս

Host: Women’s Rights House
📌Կանանց իրավունքների տան կողմից իրականացված «Պայքար ԿՈՎԻԴ-19-ի դեմ` կանանց ձեռներեցության խթանման միջոցով» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի 30 կանանց և աղջիկների համար կազմակերպեց երկամսյա բիզնես դասընթացների շարք, այնուհետև, վերջին փուլում ընտրեց 13 բիզնես գաղափարներ և ֆինանսավորվեցին մինչև 700,000 դրամի չափով:

ℹԾրագրի հիմնական նպատակն է խթանել կանանց ձեռներեցությունն ու ֆինանսական անկախություն ձեռք բերմանը:
📌Ընտրությունից հետո խմբերին կցվեցին որակավորված բիզնես մենտորներ՝ 6 ամիս շարունակ բիզնեսի զարգացումն ու կայուն եկամտի ստացումն ապահովելու նպատակով:
📌Ծրագրի շրջանակներում ֆինանսավորված մի քանի հաջողված բիզնես ծրագրերի մասին կարող եք տեղեկանալ՝ հետևելով առցանց հեռարձակմանը, որը տեղի կունենա օգոստոսի 6-ին, ժամը 13:00-ին, Գյումրու Երկխոսությունների Մեդիա կենտրոնում:

Ներկայացվելու են հաջողված բիզնես ծրագրերից մի քանիսը՝
● «Դիետիկ շոկոլադների արտադրություն» – Անժելա Ձվակերյան
● «Սեփական բրենդային գործվածքների արտադրություն» – Անահիտ Վարոսյան
● «Հայկական գաթայի արտադրություն» – Թամարա Ֆարզադյան
● «ԼԵԳՈ զարգացման և ժամանցի կենտրոն» – Աննա Խաչատրյան:

Ուղիղ հեռարձակում`

Հիշեցնենք, որ կազմակերպության կողմից ֆինանսավորված բիզնես ստարտափերն են՝
➡ Գոհար Հովհաննիսյան և Թամարա Պապիկյան- Հացիկ և Աշոցք համայնքների հեռավար կարի փոքրիկ արտադրության ստեղծում՝ մանկական անկողնային պարագաների արտադրություն:
➡ Անժելա Ձվակերյան – Առողջ վեգան քաղցրավենիքների արտադրություն:
➡ Լենա Հովհաննիսյան – Կտորից բազմակի օգտագործման տոպրակների արտադրություն:
➡ Նարինե Մինասյան – «Քո ընկերը քո ձեռքերով» տիկնիկի պատրաստման իլուստրացված ուղեցույցի և մարմնի ու հագուստների լեկալներ:
➡ Թամարա Համբարձումյան – Գյումրու գաթաների արտադրություն:
Տատյանա Հակոբյան – Բազմաֆունկցիոնալ էջանիշերի պատրաստում:
➡ Նարինե Դավթյան – Վարսահարդարման և մատնահարդարման սրահ:
➡ Աննա Խաչատրյան – Մանկապարտեզ-նախակրթարանի հիմնում Մուշ թաղամասում:
➡ Զինա Մանուկյան – Կախասնկերի արտադրություն:
➡ Հռիփսիկ Պետրոսյան – Ջրափի գյուղում մեղվաբուծության միջոցով մեղրի և այլ օգտակար տեսականիների արտադրանք:
➡ Սուսաննա Մարտիրոսյան – Գյումրու պատմությունը կրող ու փոխանցող պայուսակների հավաքածուների, կտորե դիմակների արտադրանք:
➡ Անահիտ Վարոսյան – Ձեռքով պատրաստված էկո խաղալիքների, պայուսակների և այլ աքսեսուարների արտադրանքի ընդլայնում:
➡ Զոյա Գևորգյան – Ասեղնագործ և ժանեկագործ արտադրանք
——————————————-
ծրագիրն իրականացվում է
🇪🇺 «ԵՄ COVID-19 Համերաշխության ծրագիր Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության աջակցությամբ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Իշխան Սաղաթելյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ

ԱԺ-ն երրորդ անգամ քվեարկության գործող «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին ընտրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում: Փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնվեց, որ քվեարկությանը մասնակցում էր 103 պատգամավոր, կողմը քվեարկեց 64 պատգամավոր, դեմ ՝ 37 -ը, անվավեր ճանաչվեց 2 քվեաթերթիկ: Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը առաջադրվել էր արդեն երրորդ անգամ. Առաջին երկու անգամ քվեարկության արդյունքները բավարար ձայներ չէին հավաքվել. , 49 դեմ ձայներ, անվավեր էր 5 քվեաթերթիկ.

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 04/08/2021

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Հակոբ Արշակյանն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ

Ձայների 71 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ։ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 71-ը։ Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ ՔՊ-ական երկրորդ թեկնածուի քվեարկությունը երեկ էր՝ Ռուբեն Ռուբինյանն ընտրվել էր ԱԺ փոխնախագահ։ Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածությունը կարող է առաջադրել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից։ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։ Այժմ քննարկվում է նրա ընտրության հարցը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 03/08/2021

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 02/08/2021

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Գյումրին կունենա քաղաքապետի շուրջ 10 թեկնածու

2021 թվականի հոկտեմբերի 17-ին եւ նոյեմբերի 14-ին ՀՀ մի շարք համայնքներում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Շիրակի մարզի 42 համայնքից 38-ում այս աշնանը կանցկացվեն հերթական տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այս ցանկում չեն Անի, Մարմաշեն եւ Ախուրյան խոշորացված համայնքներն ու Անուշավան գյուղական համայնքը։

Ամենաթեժ մրցակցությունը սպասվում է մարզկենտրոն Գյումրիում։ Նախնական տեղեկություններով՝ Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու է մոտ մեկ տասնյակ կուսակցություն եւ դաշինք։ Ներկայում քննարկվում է հավանական թեկնածուների առաջադրման հարցերը, կազմվում են նախնական ցուցակներ։

Որեւէ կուսակցություն դեռեւս չունի հստակ դիրքորոշում թեկնածուների առաջադրման մասով, սակայն Գյումրի համայնքի ղեկավարի թեկնածուների անուններ, այնուհանդերձ, շրջանառվում են։

Գործող համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը, որը Գյումրին ղեկավարում է 2012 թվականի հոկտեմբերից, դեռեւս չունի հստակ որոշում՝ մասնակցելու՞ է ՏԻՄ ընտրությանը, թե՞ ոչ։    Գյումրու համայնքապետարանից փոխանցում են․ «Երբ լինի որոշում՝ կհրապարակենք»։  Ըստ որոշ տեղեկությունների՝ Ս․Բալասանյանը ցանկություն չունի պայքարելու քաղաքապետի աթոռի համար, սակայն թիմակիցներն ու համայնքապետարանի աշխատակազմը ջանում են վերջինիս համոզել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ մեր աղբյուրների, ունի Գյումրու քաղաքապետի 2-3 թեկնածու, վերջնական որոշում դեռեւս չկա։ Շրջանառվում է նաեւ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի անունը։ Նա վերջերս լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նշված թեմային՝ ասել է․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի արդյունքում կարձանագրվի այն թեկնածուի անունը, որը  պիտի գլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը թե՛ Գյումրիում, թե՛ մնացած տեղերում։ Այնպես որ, կարծում եմ, մենք ունենք ժամանակ, բայց շատ քիչ, և ինձ թվում է՝ շուտով բոլորն այդ մասին տեղյակ կլինեն»։

«Քաղաքացիական պայմանագիր-Գյումրի» ֆեյսբուքյան էջը հուլիսի 23-ին որպես քաղաքապետի թեկնածու համարում է Շիրակի նախկին մարզպետ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանին։ Ֆեյսբուքյան էջը, մասնավորապես, գրել է․«Գյումրի քաղաքի հեղափոխական քաղաքապետի թեկնածուն:  Հուսով ենք , որ ՔՊ-ն՝ վերլուծելով մարդու վաստակն ու արժանիքները, ճիշտ որոշում կկայացնի»։ Որոշ օգտատերեր Կ․Սարուխանյանի լուսանկարը տարածելով՝ գրել են․ «Գյումրին հոկտեմբերին կունենա նոր քաղաքապետ»։

Քաղաքապետի հաջորդ թեկնածուն, հավանաբար, կլինի նաեւ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, Շիրակի մայր բուհի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը։ Մեզ հետ զրույցում Վ․Գրիգորյանն ասաց․«Որեւէ բան չեմ կարող ասել, նաեւ չի բացառվում, բայց դա կուսակցության խորհրդի որոշելիքն է։ Այս պահին որեւէ բան որոշված չէ»։

Քաղաքապետի թեկնածու ներկայում համարվում է նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը, նա, սակայն, այս մասով ոչինչ չփոխանցեց, ավելին՝ նեղսրտեց, թե ինչու ենք այդ հարցով հետաքրքրված․«Ձեր ի՞նչ գործն է ընդհանրապես։ Չէ, չունեմ պատասխան»։

«Պատիվ ունեմ» դաշինքով Գյումրու ՏԻՄ ընտրություններին, ըստ մեզ հասած տեղեկությունների, մասնակցելու  է նաեւ 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Մեր ճշգրտող հարցին, սակայն, այդպես էլ չարձագանքեց Մ․Գրիգորյանը։

Մարտուն Գրիգորյանը նույն դաշիքնով մասնակցել է հունիսի 20-ին ՀՀ արտահերթ խորհրդանարական ընտրություններին։ Ընտրական ցուցակի 8-րդ տեղում էր։ ԱԺ պատգամավորի մանդատ,  սակայն, ստացան դաշինքի 1-ից 7-րդ տեղերը զբաղեցրած թեկնածուները։

Մարտուն Գրիգորյանը Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցել է նաեւ 2008 թվականին, երբ քաղաքապետի աթոռի համար պայքարում էր նաեւ այդ ընթացքում գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Շրջանառվում են նաեւ  հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի՝ քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին լուրեր, սակայն վերջինիս առաջադրումը քիչ հավանական է համարվում։ Օրեր առաջ Aravot. am -ը Ա․Ալեքսանյանի հորից՝ Գևորգ Ալեքսանյանից հետաքրքրվել էր, թե որքանո՞վ են իրական որդու՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն առաջադրելու մասին շրջանառվող լուրերը։

Գևորգ Ալեքսանյանը ոչ հերքել, ոչ հաստատել է՝ ասելով․ «Մենք հիմա գնում ենք օլիմպիական խաղերի, եկեք այդ թեման հիմա չխոսենք, գնանք-գանք ու հետո այդ հարցերին կպատասխանեմ»,-գրել է կայքը։

«Հայաստան» դաշինքը եւս թեկնածուների առաջադրման մասով պրպտումների մեջ է․ շրջանառվում է երկու անուն՝ իրավաբան Կարապետ Պողոսյան եւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայան։

Գյումրիում ՏԻՄ ընտրություններ կայացել են 2016 թվականի աշնանը, երբ թիվ 34 ընտրական հանձնաժողովի որոշմամբ «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» կուսակցություններից մեկական մանդատ վերցվեց եւ հանձնվեց Բալասանյան դաշինքին, դաշինքն ունեցավ 17 մանդատ: Հանձնաժողովի այս որոշումը, նաեւ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն անօրինական ճանաչեցին ԳԱԼԱ, «Բարգավաճ Հայաստան», «Հայկական Վերածնունդ» կուսակցությունները եւ հարցը վիճարկեցին դատական ատյաններում, միաժամանակ բոյկոտեցին ավագանու նիստերը: Դատական ատյաններում հարցի քննարկումից եւ որեւէ փոփոխություն չարձանագրվելուց հետո ԳԱԼԱ, «Բարգավաճ Հայաստան», «Հայկական Վերածնունդ» կուսակցությունները վերադարձան ավագանու նիստերի դահլիճ։ Ավագանու անդամի իրենց մանդատից հրաժարվեցին Վարդեւան Գրիգորյանը (ԲՀԿ), Հովհաննես Մարգարյանը (ՀՎԿ) եւ Վահան Խաչատրյանը (ԳԱԼԱ)։

Գյումրին ունի 33 ավագանու անդամ․ ավագանու հերթական նիստ նշանակված է սեպտեմբերի 14-ին, իսկ հոկտեմբերի 17-ին կկայանան ՏԻՄ հերթական ընտրությունները։

Անի Մկրտչյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 30/07/2021

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացրել

7-րդ գումարման Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացրել։ Նախաձեռնությունը «Իմ քայլը» խմբակցությանն է, օրակարգում 6 հարց է, այդ թվում՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու, «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը։ ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել սահմանային շերտ մուտք գործած անձանց օգտագործել ԱԹՍ-ներ, տեսալուսանկարահանում անել: «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ամբողջությամբ ԱԺ-ն ընդունեց միաձայն: 8-րդ գումարման Ազգային ժողովն առաջին նստաշրջանը կգումարի օգոստոսի 2-ին։ Առաջին նիստում նոր ԱԺ-ն կձևավորի Հաշվիչ հանձնախումբ, ապա կանցկացվեն Ազգային ժողովի նախագահի, երեք տեղակալների ընտրությունների հարցը, կստեղծվեն մշտական հանձնաժողովները։ «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդարանի խոսնակի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru