Yearly Archives:2021

«Մեզ նոր անվտանգության երաշխիքներ ու խաղացողներ են պետք» Արամ Սարգսյան

🔴🎥 #Political #Election #Border

#Political #Election #Border

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Մենք բոլորս պատանդ ենք Ռուսաստանին» Տիգրան Խզմալյան

«Մենք բոլորս պատանդ ենք Ռուսաստանին» Տիգրան Խզմալյան

🔴🎥 #Political #Election #Border

 #Political #Election #Border

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին. ՀԱՊԿ, թե՞ ՄԱԿ-ի ԱԽ»

#ՄԱԿ #ՀԱՊԿ

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ գործողությունների արագությունը ՀՀ-ին չի գոհացնում և չի բացառել նաև ՄԱԿ ԱԽ-ին դիմելը, ապա՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով առաջարկել տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ:

ℹԲանախոսներ՝
➡ Տիգրան Խզմալյան-Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ
➡ Միքայել Նահապետյան- «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ
➡ Արման Պետրոսյան _ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության անդամ
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ՔՀԿ Հայտարարություն․ԱՆՀԱՊԱՂ դիմել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին

2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնագրից կես տարի անց հայ ժողովուրդը դեռևս բախվում է ադրբեջանական ագրեսիային:
2021թ․ մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները, խախտելով ՀՀ պետական սահմանը, դիրքավորվել են ՀՀ ինքնիշխան տարածքում՝ հրաժարվելով վերադառնալ ՀՀ-Ադրբեջան սահմանային դիրքեր։ Ընդ որում, խմբավորումները զինված են և կիրառում են հրաձգային զինատեսակներ՝ սկզբնական շրջանում իրականացնելով օդ կրակոցներ, իսկ 2021 թվականի մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության Ադրբեջանի հետ շփման գծում սպանվել է մեկ զինծառայող: Հաջորդ օրը, մայիսի 27-ին, Հայաստանի տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելու ընթացքում Ադրբեջանի կողմից գերեվարվել է Հայաստանի 6 զինծառայող:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի կառավարությունը, ոգևորված Արցախում Թուրքիայի հետ համատեղ՝ վարձկան ջիհադիստների լայն ներգրավմամբ սանձազերծած պատերազմի միջազգային հանրության կողմից չդատապարտումից ու գործած պատերազմական հանցագործությունների անպատժելիությունից, ինչպես նաև օգտվելով Հայաստանում անկայուն քաղաքական իրավիճակից ու նախընտրական լարվածությունից, ավելի ու ավելի ագրեսիվ և անմարդկային քայլեր է ձեռնարկում և շարունակելու է ձեռնարկել՝ թուլացնելու մեր պետությունը՝ հիմքեր ստեղծելու հայաթափման և Հայաստանի Հանրապետության տարածքից ցանկալի կտորներ գրավելու համար:
Վերոնշյալ իրավիճակում իր բացարձակ անգործունակությունն են ի ցույց դնում ՀՀ անվտանգային համակարգի արտաքին բաղադրիչները, մասնավորապես՝ անվտանգության և պաշտպանության բնագավառում ՀՀ-ՌԴ փոխգործակցային համակարգը, ինչպես նաև ՀԱՊԿ անվտանգային համակարգը։ Անկասկած է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որին դիմել և որից աջակցություն է ակնկալում Հայաստանի կառավարությունը, շահագրգռված չէ և նպատակ չունի պատշաճ ու պատեհ աջակցություն ցույց տալու Հայաստանի Հանրապետությանը, ինչի վկայությունն է առնվազն այն, որ տվյալ կառույցի անդամներից և ոչ մեկը մինչ օրս հրապարակային չի քննադատել Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի դիրքավորվելու փաստը: Ավելին, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ և ՌԴ միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին 1997թ․ պայմանագրի և նաև այդ հիմքով 2016թ․ նոյեմբերի 30-ի՝ ՀՀ և ՌԴ կողմից համատեղ զինված ուժերի ձևավորման վերաբերյալ համաձայնագրի դրույթներին համապատասխան ՌԴ-ն պարտավոր է անհապաղ արձագանքել ՀՀ տարածքային ամբողջականության խախտման դեպքերին, ՌԴ իշխանության կողմից որևէ արձագանք առկա չէ ՀՀ տարածքային ամբողջականության խախտման արձանագրված դեպքերին։ Բացի այդ, ՌԴ իշխանություններն, ըստ էության, սանձազերծում են նոր ագրեսիայի հնարավորություն՝ իրավիճակի հարթման միակ ճանապարհ դիտարկելով ՀՀ-Ադրբեջան սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի իրավական ձևակերպումը՝ իր չհիմնավորված մասնակցությամբ։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը ռիսկի տակ է: Անվտանգության ապահովման պատասխանատուն Հայաստանի Հանրապետության գործող կառավարությունն է, այլ ո՛չ Ադրբեջանը կամ ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը: ՀՀ վարչապետի կողմից ներկայացվող խաղաղ հանգուցալուծման պլանը բավարար լուծում չէ, և անհասկանալի է Հայաստանի համար ճակատագրական հարցով իրավասու կառույցներին չդիմելը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ԱՆՀԱՊԱՂ դիմի Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին՝ քննարկելու 2020 թվականի աշնանը Արցախում սանձազերծած պատերազմից ի վեր տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև՝ ընթացք տա այլ պետությունների կողմից ներկայացված անվտանգության ապահովման հետ կապված առաջարկներին:
Նման գործելաոճը բխում է քաղաքացու անվտանգությունն ապահովելու Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունից, հակառակ պարագայում վերջինս պատասխանատու է պետականությանը սպառնացող հետևանքների համար:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Ազատ քաղաքացի» ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Հայաստանը մնացել է ՀԱՊԿ-ի գերին, որից դուրս գալու միակ ուղին ՄԱԿ ԱԽ դիմելն է» Ա. Սաքունց

🔴🎥 

#Armenia #Azerbaijan #Border

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru


 

«Այս ընտրությունների մեխանիզմը առավելագույնս է օգնում բացառել կառուսելը,որ կար նախկինում»Վ.Գրիգորյան

🔴🎥  

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

«Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին»

#Armenia #Azerbaijan #Border

📌Ադրբեջանական զինուժը Սյունիքում և Գեղարքունիքում խախտել է Հայաստանի Հանրապետության սահմանը և արդեն մի քանի օր ապօրինի գտնվում է մեր երկրի տարածքում: Ըստ պաշտոնական տեղեկատվության,մայիսի 12-ից սկսած առնվազն երեք ուղղություններով թշնամին ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար: Ստեղծված իրադրությունը, այս պահի դրությամբ, փոփոխություն չի կրել։ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով ՝ «Առանց նախապայմանների ելման դիրքեր չվերադառնալու դեպքում ՀՀ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժային տարբերակով»:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Եվրոպական խորհրդարանը այսօր 607 կողմ ձայներով ընդունել է բանաձև

Եվրոպական խորհրդարանը🇪🇺 այսօր 607 կողմ ձայներով ընդունել է բանաձև, որը պահանջում է
անհապաղ և առանց նախապայմանների ազատել հակամարտության ընթացքում և դրանից հետո Ադրբեջանում ձերբակալված բոլոր հայ զինվորականներին և խաղաղ բնակիչներին:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Հայտարարություն

2021 թվականի մայիսի 20-ին ՀՀ կառավարության նիստին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եռակողմ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ձեռք են բերվել նախնական համաձայնություններ մի շարք լուծումների վերաբերյալ, որոնք, ըստ Փաշինյանի, «100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին»:
2020 թվականի արցախյան պատերազմից և, մասնավորապես, նոյեմբերի 9-ից ի վեր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմից ղեկավարվող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը չեն վայելում հանրային այն վստահությունը, որը ձեռք էին բերել 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Այն, որ ընտրություններից ընդամենը 2.5 տարի հետո երկիրը անցնում է քաղաքական ցնցումների միջով և հարկադրված է նախաձեռնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դրա վկայությունն է:
Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների և անվտանգային խնդիրների լուծման վերաբերյալ ՀՀ կառավարության և պետական այլ մարմինների կողմից հանրությանը չի տրամադրվել ճշգրիտ տեղեկատվություն՝ հանգեցնելով ապատեղեկատվության և կեղծ լուրերի տարածմանը, ինչն առավել խոցելի է դարձրել հանրությանը և արդարացիորեն խորացրել անվստահությունը պետական հաստատությունների և իշխող քաղաքական ուժի նկատմամբ:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որևէ լեգիտիմություն չունի արտահերթ ընտրություններից մեկ ամիս առաջ, առանց քաղաքական խորհրդակցությունների, բանակցել արտաքին ուժերի հետ։ Ժամանակավոր կառավարության և արդեն իսկ կազմալուծված Ազգային ժողովի պայմաններում, Փաշինյանը չի կարող ընդունել Հայաստանի Հանրապետության համար ճակատագրական որոշումներ և միանձնյա գնահատել դրանց համապատասխանությունը Հայաստանի շահերին` դրանք անվանելով «հայտարարություն» և դրանով հանդերձ խուսափելով միջազգային պայմանագրերին միանալու համար սահմանված պատշաճ իրավական գործընթացից:
Ընդ որում, հարկ ենք համարում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ն.Փաշինյանին հիշեցնել, որ ըստ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով: Եթե տարածքային զիջումները կամ որևէ այլ պայմանավորվածություններն իրականացվում են հարկադրաբար, ապա նաև տեղեկացնում ենք, որ ՀՀ կողմից վավերացված Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 51-52-րդ հոդվածների համաձայն պետության ներկայացուցչին հարկադրելու և ուժի կամ այն կիրառելու սպառնալիքի միջոցով պետությանը հարկադրելու եղանակով ձեռքբերված պայմանավորվածությունները համարվում են առոչինչ:
Ելնելով վերոնշյալից, մենք՝ ներքոստորագրյալներս պահանջում ենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱՆՀԱՊԱՂ՝
Հանրությանը հասանելի դարձնել բանակցվող փաստաթղթի ամբողջական նախագիծը.
Ներկայացնել, թե`
ինչպիսի արդյունքների է հանգել Ադրբեջանի զինված ստորաբաժանումների Հայաստան ներխուժման խնդիրը ՀԱՊԿ-ի առջև հարցը բարձրացնելուց հետո, և ինչ քայլեր են ձեռնարկվում վերջինիս կողմից.
ինչ քայլեր են արվել առհասարակ արցախյան պատերազմից հետո ծագած, այդ թվում՝ գերեվարված անձանց արձակման հարցերը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացնելու առումով.
ինչ քայլեր են մինչ օրս արվել քաղաքական ու ռազմական գործընկերների դիվերսիֆիկացումն ապահովելու ուղղությամբ և ինչ ընթացք է տրվել Հայաստանի շահերին սատարող մի քանի երկրների կողմից հնչեցված քաղաքական ու ռազմական աջակցության առաջարկներին.
Ինչ քայլեր են արվում երաշխավորելու համար առաջին հերթին սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգությունն ու իրավունքները, ինչպես նաև ՀՀ և նրա քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:
Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականության գաղտնի գործընթացները բազմիցս են մարտահրավերներ ստեղծել մեր պետության համար: Այս արատավոր պրակտիկային պետք է վերջ տրվի, և հետայսու որևէ կառավարություն և քաղաքական ուժ չպետք է շրջանցի ժողովրդին և ընդունի պետության համար ճակատագրական և անդառնալի որոշումներ՝ նեղ անձնական կամ խմբակային շահերից ելնելով:
Ինչ վերաբերում է սահմանազատմանն ու սահմանանշմանը, այն կարող է իրավական համարվել միմիայն ՄԱԿ-ի և ԵԱՀԿ ներկայացուցիչների ներգրավմամբ՝ միջազգային իրավունքի նորմերով ամրագրված իրավական գործընթացների շրջանակներում։
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
“Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն” ՀԿ
“Երեւանի մամուլի ակումբ ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ
Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ
Մարդու իրավունքների տուն Երևան ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru