Կառավարության որոշմամբ՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հարցը ներառված է եղել Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում: Ավելի ուշ Հովհաննես Հարությանը հանդես է եկել ասուլիսով՝ շնորհակալություն հայտնելով համանքների ղեկավարներին, ուժային կառույցների ներկայացուցիչներին, զանգվածային լրատվամիջոցներին արդյունավետ համագործակցության համար: Հիշեցնենք, որ Հարությունյանն այս պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի հունվարի 21-ին: Նա հոկտեմբերի 17-ին Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն էր:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ մարզպետի պաշտոնից հրաժարվելու մասին բոլորն էլ պետք է ենթադրեին, երբ համաձայնել էր գլխավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտարական ցուցակը Գյումրու ավագանու ընտրություններում, ինչ վերաբերում է նոր աշխատանքի անցնելուն, ապա նշել է, որ վերջնական որոշում լինելու դեպքում դրա մասին կտեղեկացնի նաև հանրությանը։ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ չի փոշմանել նախընտրական պայքարին մասնակցելու համար, վստահեցնում է՝ անմիջական շփումներից առկա խնդիրների մասին առավել հիմնավոր է տեղեկացվել։ Շիրակի նոր մարզպետ Նազելի Բաղդասարյանի նշանակվելուն և կին մարզպետ ունենալուն վերաբերող հարցին՝ Հովհաննես Հարությունյանը նշել է՝ վստահ է, որ պաշտոնի ծանրությունը գիտակցելով է նա աշխատանքի անցնելու․ «Ես կարծում եմ , որ Նազելի Բաղդասարյանն ունի բավականաչափ գիտելիք ու քաղաքական կամք, կառավարչական հմտություններ և կկարողանա հաջողել այս պաշտոնում, իսկ դրանից կշահի պետական համակարգն ու Շիրակի մարզը»։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գյումրիում այսօր տեղի է ունեցել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի երդմնակալության արարողությունը: Ավագանու 33 անդամիցներկա է եղել 25-ը: Նիստը վարել է ներկաներից տարիքով ավագը՝ Հայկ Սուլթանյանը: Մինչ երդման արարողությունը՝ հնչել է ՀՀ օրհներգը, այնուհետև Հայկ Սուլթանյանը քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին է հանձնել խորհրդանշական լանջաշղթան, իսկ ավագանու անդամ Լուսինե Սանոյանը՝ Գյումրու բանալին:Վարդգես Սամսոնյանը երդվել է ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն բնակիչների: «Ստանձնելով Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ. Պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները: Ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը: Ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»,- ասել է Վարդգես Սամսոնյանը, ապա՝ ստորագրել է երդման տեքստը, և այն ի պահ է հանձնվել Գյումրու համայնքապետարանի թանգարանին:Երդմնակալությունն ավարտվել է աղոթքով:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ընտրվեց նոր քաղաքապետ` նախկին քաղաքապետի հիմնած կուսակցությունից
Գյումրու նորընտիր ավագանին այսօր անցկացրեց առաջին նիստը: Հիշեցնենք, որ Գյումրու նորաստեղծ ավագանիում ներկայացված է 5 կուսակցություն, մանդատների հետևյալ քանակով` «Բալասանյան դաշինք» 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 11, «Զարթոնք» Ազգային Քրիստոնեական կուսակցություն 4, Հայաստանի Հանրապետական և «Ապրելու երկիր» կուսակցությունները` 2-ական մանդատ: 33 ավագանու անդամներից ներկա էին 32-ը: Նիստը վարեց ավագանու ամենատարեց թեկնածուն` «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունից Արուսյակ Հովհաննիսյանը: Օրակարգի թերևս ամենակարևոր հարցը Գյումրու քաղաքապետի ընտրությունն էր: Ըստ էության, 2 օր առաջ էր պարզ, թե ավագանու մեծամասնության քվեն ով կստանա: «Բալասանյան Դաշինք»-ի և «ՔՊ»-ի միջև ստորագրվել էր համագործակցության հուշագիր, որը նպատակ ուներ Գյումրու ավագանիում ձևավորվել կայուն մեծամասնություն, որի արդյունքում Գյումրու քաղաքապետի թեկնածու է առաջադրվում Վարդգես Սամսոնյանը, իսկ քաղաքապետի 2 տեղակալները` «Քաղաքացիական պայմանագրից»: Ըստ այդմ, այսօրվա նիստին «Բալասանյան դաշինքը» քաղաքապետի թեկնածու առաջադրեց Վարդգես Սամսոնյանին: Չխախտելով հուշագրի պայմանները, «ՔՊ»-ն թեկնածու չառաջադրեց, վերջինիս ներկայացուցիչը նշեց, որ իրենք կքվեարկեն Վարդգես Սամսոնյանի օգտին: Թեկնածուներ չառաջադրեցին նաև ավագանիում ներկայացված մյուս քաղաքական ուժերը: Վարդգես Սամսոնյանը ներկայացրեց իր պատկերացումները քաղաքի կառավարման և ապագայի վերաբերյալ:
Վարդգես Սամսոնյանը պատանի տարիքից որպես բանվոր է աշխատել Գյումրու գարեջրի գործարանում, հետո սկսած 2012 թվականից քաղաքապետարանում տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Նրա խոսքերով, իր զբաղեցրած պաշտոնների բազմազանությունը իրեն հույս և վստահություն է տալիս, որ հոգսաշատ քաղաքի ղեկավարի պատասխանատու պաշտոնում կարողանա արդարացնել քաղաքացիների սպասելիքները:
Շուրջ 3000 տնակ, մոտ 70 կմ դեռևս չբարեկարգված փողոցներ, Գյումրիում առկա այս և այլ խնդիրները լուծելու համար, ըստ թեկնածուի, իրենք այլընտրանք չունեն, քան միասնական, թափանցիկ ու համերաշխ մթնոլորտում, բոլոր կարող ուժերի օգտագործմամբ քաղաքի զարգացման ընթացն էլ ավելի արագացնելը: Տեղի ունեցավ քվեարկությունը, 24 կողմ և 8 դեմ ձայներով Վարդգես Սամսոնյնանն ընտրվեց քաղաքապետ:
Նրան կողմ քվեարկեցին «Բալասանյան դաշինք» ու «ՔՊ»-ն, իսկ ավագանիում փոքրամասնություն կազմող մյուս 3 ուժերի ներկայացուցիչները` դեմ: Օրակարգի հաջորդ հարցը ավագանու հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրությունն էր: Այս հարցը «ՔՊ»-ի ներկայացուցիչը առաջարկեց հետաձգել: Ավագանու մեծամասնությունը կողմ քվեարկեց հետաձգմանը, ինչը դուր չեկավ «Զարթոնք» ԱԶգային Քրիստոնեական կուսակցության ավագանու անդամ Վարդևան Հակոբյանին:
Նորընտիր քաղաքապետի խոսքերով, ինքը նորմալ է վերաբերվում ընդդիմադիր անդամների իրեն դեմ քվեարկելուն և նշեց, թե հուսով է, որ հետագայում իրենց աշխատանքի շնորհիվ ընդդիմադիրները կփոխեն իրենց տրամադրվածությունը քաղաքային իշխանության հանդեպ:
Իրեն քվե տված ընտրողների շրջանում որոշակի հիասթափություն կա «ՔՊ»-ի հետ համագործակցության հուշագիր կնքելուց հետո, արդյոք սա քաղաքապետին չի մտահոգում,- այս հարցին ի պատասխան Վարդգես Սամսոնյանը նշեց, որ այս քայլը քաղաքի շահերից բխող էր:
Նրա 2 տեղակալները, ըստ հուշագրի, կլինեն «ՔՊ»-ից, իսկ բաժնի պետերի ընտրությունն ինչպես տեղի կունենա, դեռ քննարկվում է: Ըստ Վարդգես Սամսոնյանի, առաջին շնորհավորանքը նա ստացել է Սամվել Բալասանյանից, նրան նախկին քաղաքապետը ցանկացել է, որ հաջողությամբ շարունակի իր կիսատ թողածը, որ կարողանա Գյումրին դարձնել իր երազած քաղաքը: Նորընտիր քաղաքապետը լրագրողներին էլ խորհուրդ տվեց իր հետ միասին թև-թիկունքի տված աշխատել ու լինել օբյեկտիվ: 3 օրից Վարդգես Սամսոնյանը կստանձնի քաղաքապետի պաշտոնը: Այսօր նա եկեղեցում մոմ կվառի, իսկ նոյեմբերի 4-ին տեղի կունենա նրա երդման արարողությունը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գյումրի համայնքի ղեկավարի ընտրությունը՝ նոյեմբերի 1-ին Գյումրու համայնքապետարանը տեղեկացնում է, որ սույն թվականի նոյեմբերի 1-ին, ժամը՝ 11:00-ին, Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի ավագանու նիստերի դահլիճում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ) կայանալու է Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից: Օրակարգ
1. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ,
2. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ,
3.ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ,
4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄ,
5.ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄ,
6. ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՕՐՎԱ ՍԱՀՄԱՆՈՒՄ:
Հիշեցնենք, որ երեկ թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովում պաշտոնապես հանձնեցին Գյումրու ՏԻՄ ընտրություններում անցողիկ միավորներ հավաքած 5 քաղաքական ուժերի ավագանու նորընտիր անդամների մանդատները՝ հրապարակելով նրանց անվանական ցանկը։ Նորընտիր անդամները թվով 33-ն են։ ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայները հավաքել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ ստանալով 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 11, «Զարթոնք» կուսակցությունը՝ 4, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2, Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 2:
Աղբյուր՝ https://www.facebook.com/gyumruqaxaqapetaran/posts/2749746835330425
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ԱԱԾ ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալը, նախնական համաձայնության գալով քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետի հետ, Գյումրի համայնքի բնակչի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու, այն է՝ համայնքապետարանին պատկանող անշարժ գույքերից մեկը նրան նվիրատվության տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար, վերջինից պահանջել է խոշոր չափերով՝ 957.560 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից 1000 ԱՄՆ դոլարը ստացել են 2021 թվականի հոկտեմբերի 12-ին՝ պայմանավորվածություն ձեռք բերելով մնացած գումարը ստանալ նվիրատվության գործընթացն ավարտելուց հետո: 2021 թվականի հոկտեմբերի 26-ին կաշառքի մնացած մասը՝ 900 ԱՄՆ դոլարը պաշտոնատար անձի կողմից ստանալուց անմիջապես հետո կաշառք տվող և ստացող անձինք բռնվել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչություն: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի համապատասխան պաշտոնատար անձինք Գյումրի համայնքի մի շարք բնակիչների օգտին ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու, այն է՝ կատարված ապօրինի շինարարության փաստերը չարձանագրելու, համապատասխան վարչական վարույթներ չնախաձեռնելու համար քաղաքացիներից ստացել են տարբեր չափերի կաշառք գումարներ՝ դրանք բաժանելով խմբի անդամների միջև: Քննչական խմբի անդամների տակտիկապես համակարգված աշխատանքի արդյունքում քննության սկզբնական փուլում կատարվել են ծավալուն դատավարական գործողություններ, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակ խուզարկություններ, պաշտոնատար անձի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա գումարը, հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետը, անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալը և կաշառք տված քաղաքացին: Ազգային անվտանգության մարմինները շարունակում են հետևողականորեն ձեռնարկել քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կոռուպցիոն հանցապատկերի բոլոր դրվագները բացահայտելու, դրանցում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, ինչպես նաև համայնքապետարանի պաշտոնատար անձանց ներգրավմամբ հնարավոր կոռուպցիոն դրսևորումների ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուր՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru