Գյումրիի ավագանի անցած քաղաքական 5 ուժերից 4 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել,տեղեկացրել է թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը։ Ըստ ընտրական օրենսգրքի` հոկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին լրանում է Գյումրու ավագանու թեկնածուների ինքնաբացարկի ժամանակը: Գյումրու ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 ՏԸՀ ինքնաբացարկի դիմում ստացել է 4 թեկնածուներից: «Քաղաքացիական պայմանագրից» ինքնաբացարկ է ներկայացրել ցուցակի առաջին համար, գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանը ու ևս մեկ թեկնածու՝ 21-րդ համար Մառա Հարությունյանը։ «Բալասանյան դաշինքից» ինքնաբացարկ են ներկայացրել քաղաքապետարանի սպորտբաժնի պետ Մեխակ Ղազարյանը և ՀՀԿ ցուցակի առաջին համար Արտյոմ Ղուկասյանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ամանորյա ոչ աշխատանքային օրերի թիվը 5-ով կկրճատվի․ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը Ազգային ժողովն այսօր ձայների 53 կողմ, 16 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների կատարելու մասին կառավարության նախագիծը։ Նախագծով առաջարկվում է հունվարի 2,3,4,5 և 7-ը հանել տոնական օրերի ցանկից։ Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 2-ը և 7-ը: Գործող օրենքի համաձայն, դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ նշվում է Ամանորը, հունվարի 3-ին, 4-ին և 5-ին նախածննդյան տոներն են, հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդ և Հայտնությունը, իսկ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող հիշատակի օր` Մեռելոցը նշվում է հունվարի 7-ին, և այս բոլոր օրերը ոչ աշխատանքային են։
Աղբյուր՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հայկ Մարտիրոսյան – «Ազգային֊ժողովրդավարական բևեռ» խորհրդի անդամ
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գյումրու ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 ՏԸՀ-ն այսօր հաստատել է հոկտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքները: Մանդատների բաշխումը իրականացվել է հետևեալ կերպ.
«Բալասանյան դաշինք» կուսակցություն՝ 14 մանդատ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 11
«Զարթոնք» կուսակցություն՝ 4
«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 2
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 2 մանդատ
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանն ընտրական շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերի ներկայացուցիչներին շնորհավորել է Գյումրու ավագանու կազմում ընդգրկվելու ու քաղաքակիրթ պայքար մղելու համար, շնորհավորել նաև ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած ուժերին՝ մասնակցության համար: Քաղաքական ուժերն իրենց անվանական մանդատները հանձնաժողովից կարող են վերցնել հոկտեմբերի 28-ին, իսկ ինքնաբացարկի դեպքում հանձնաժողովին պետք է համապատասխան փաստաթուղթ ներկայացնեն մինչև հոկտեմբերի 27-ը՝ ժամը 14:00-ն:
Նշենք, որ 3 օր առաջ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությանը կոալիցիա կազմելու առաջարկ արել էր «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը: «Բալասանյան դաշինք» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արման Շաբոյանը նշեց, որ իրենք թիմային քննարկումներ են անցկացնում, առաջիկայում կհայտնեն իրենց դիրքորոշման մասին:
«Զարթոնք»-ի ներկայացուցիչ Կարեն Սոսյանի խոսքերով՝ իրենք ոչ մի քաղաքական ուժից դեռ համագործակցության առաջարկ չեն ստացել, որևէ քաղաքական ուժի համագործակցելն, ըստ նրա, ապագայի հարց է, ավագանու անդամ քաղաքական ուժերից միայն «Բալասանյան դաշինք»-ին են համագործակցելու առաջարկ արել: ՀՀԿ ներկայացուցիչ Կարին Մուրադյանն էլ նշել է, որ իրենք կհամագործակցեն բոլոր ուժերի հետ, բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչն էլ հարցի վերաբերյալ հրաժարվել է խոսել լրագրողների հետ:
«Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանի խոսքերով՝ իրենք կողմ են առողջ համագործակցության, հօգուտ քաղաքի, բայց ավագանու ներսում կոալիցիա որևէ ուժի հետ չեն կազմի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր 10 քաղաքական ուժ, անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝
«Բալասանյան» դաշինք՝ 9637 ձայն (36,59%),
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 7785 ձայն (29,56 %),
«Զարթոնք» կուսակցություն՝ 2793 ձայն (10,60%),
«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 1489 ձայն (5,65%),
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 1333 ձայն (5,06%):