Շուրջ 25 ժամ Շիրակի մարզպետարանի մուտքն արգելափակած գերիների ծնողները բացել են դուռն ու հեռացել կառույցից: Նրանք այս որոշումն ընդունել են մարզպետարան ժամանած ուժային կառույցի ներկայացուցչի հետ զրույցից հետո: Թե ինչ պայմանով են բացել դռները և ինչ են խոսել դահլիճում, չեն մանրամասնում: Մարզպետարանի աշխատանքը Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողները պարալիզացրել էին երեկվանից՝ ապրիլի 13-ի ժամը 14:00-ից: Հիմանակն և մեկ պահանջ ունեին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, նաև Տիգրան Ավինյանը ժամանեն Գյումրի և հստակ ասեն, թե երբ Հայաստան կվերադարձվեն իրենց որդիները: Ամբողջ գիշեր գերիների ծնողներն ու հարազատները մնացել են մարզպետարանի ներսում տղամարդ աշխատակիցների հետ: Կանանց համար դռները բացել էին ժամը 22:00-ի սահմաններում: Երեկ միջադեպ էր տեղի ունեցել ոստիկանների և գերիների ծնողների միջև: Ընդհարման հետևանքով դռան ապակիներ էին կոտրվել, նաև սեղան ու աթոռ էր վնասվել: Ծայրահեղ լարվածությունից նաև մի քանի ծնողի ինքնազգացողությունն էր վատացել:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Կայացել է Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը: Մայիսյան տոների կապակցությամբ Գյումրու ավագանին որոշում է կայացրել 11 անձի 55,000-ական դրամ օգնություն տրամադրել: Սոցիալապես անապահով թվով 141 անձանց նույնպես ավագանու որոշմամբ դրամական օգնություն կհատկացվի: Գյումրի համայնքի ավագանին կողմ է քվեարկել նաև ՀՀ ՇՄ Սուրբ Մարիամ ՀՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող լրիվ մաշված, օգտագործման համար ոչ պիտանի գույքի դուրսգրումը թոույլատրելու մասին հարցին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հայաստանում վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության դեպքերն արագընթաց ավելանում են:Վերջին օրերին օրական կտրվածքով կորոնավիրուսային հիվանդացության ավելի քան 1000 նոր դեպք է գրանցվում։ Հանրապետությունում համավարակի երրորդ ալիքն է սկսվել: Առողջապահական համակարգն այս փուլում աշխատում է գերծանրաբեռնված: Համաճարակով պայմանավորված` արդեն առկա են մասնակի կամ ամբողջությամբ վերապրոֆիլավորված 20-ից ավելի կազմակերպություններ, այդ թվում՝ Գյումրի ԲԿ-ն և Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցը:
Բանախոսներ՝
Լեյլի Ասլանյան – Շիրակի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար
Արմինե Անդրյան – Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն
Աստղիկ Բեյբության- «Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրեն
Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Բանախոսներ՝
Սուրեն Սուրենյանց- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ,
Լիլիթ Սիլանյան- Քաղաքական խորհրդի անդամ,
Սարգիս Լևոնյան- Քաղաքական խորհրդի անդամ,
Արսեն Նազարյան- Քաղաքական խորհրդի անդամ
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատներն այսօր ժամը 6-ից փակել են Շիրակի մարզի ճանապարհները։ Այդ մասին նրանք առավոտյան հայտնել են «Ազատությանը»։ Մարզ մուտք ու ելքը փակ է բոլոր ուղղություններով, ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հարազատները հստակ պատասխան են պահանջում, թե երբ կվերադարձնեն գերիներին։ Նրանք բազմիցս շեշտել են, որ քաղաքական ուժերը չփորձեն քաղաքականացնել գերիների հարցը՝ իրենց միակ պահանջն իրենց զավակների վերադարձն է։ Հինգշաբթի երեկոյան գերիների հարազատները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանում և սպասում էին Բաքվից ժամանող ինքնաթիռին, որն, ինչպես ակնկալվում էր, պետք է հայ գերիներին վերադարձներ հայրենիք։ Այդուհանդերձ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից «Ազատությանը» հայտնեցին, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։ «Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, և հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը», – փոխանցեցին Ավինյանի գրասենյակից։ Եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդի և Հին Թաղերի հատվածից գերեվարվեցին 64 պահեստազորայիններ, որոնցից անցած ամիսներին հայրենիք է վերադարձվել 8-ը։ Գերեվարվածներից 62-ը Շիրակի մարզից են։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ՀՀ կառավարությունը առաջարկներ է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության մշակած օրենքի նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը բարձրացնել մինչև 63 տարեկան, կառավարությունն առաջարկել է սպայական և շարքային տարբեր կոչումների համար տարբեր տարիքային շեմեր: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ կառավարության առաջարկություններով հանդերձ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն: Գործող օրենսդրությամբ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու, ծառայելու հնարավորություն չկա մի դեպքում՝ 45 տարեկանից հետո, մյուս դեպքում՝ 40-ից հետո: ԼՀԿ-ն առաջարկում էր այդ շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը: «Կառավարությունն առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկել է տարբեր սպայական և շարքային կոչումների համար տարբեր տարիքային շեմ սահմանել»,-ասաց խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ ԼՀԿ-ի համար առաջարկն ընդունելի է, քանի որ տարիքի բարձրացման միտումը պահպանվում է: Զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն կարող են անցնել նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 40 տարեկան պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները: ԼՀԿ-ն առաջարկել էր սահմանել 63 տարեկան, կառավարությունը՝ 45: Իսկ պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմում հաշվառված անձանց համար գործում էր մինչև 45 տարեկանի շեմը: Կռավարությունն առաջարկել է այն դարձնել 50: Պայմանգրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը շարքային կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմի համար, կառավարության առաջարկով, 45-ից դարձվում է 50, կրստեր սպայական կազմի համար` 48-ից դարձվում է 52, ավագ սպայական կազմի մայորի և փոխգնդապետի համար` 50-ից դարձվում է 55, ավագ սպայական կազմի գնդապետի համար 55-ից դարձվում է 58: Ավելի բարձր կոչումների համար շեմը թողնվել է անփոփոխ: Կառավարությունն առաջարկել է տարիքային շեմերի այլ փոփոխություններ ևս: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր ԱԺ մարտի 25-ի նիստում:
Աղբյուր՝ https://cutt.ly/DcBETpd
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru