Yearly Archives:2021

2021-ին Գյումրիում վերականգնման աշխատանքներն ու ներդրումային ծրագրերը կշարունակվեն

Գյումրու տարեկան բյուջեն ավելացել է նոր վճար որոշ դրույքաչափեր փոխվել են

Գյումրու տարեկան բյուջեն ընթացիկ տարում կազմելու է 4 մլրդ 627,8 մլն դրամ։ ՀՀ արդարադատության նախարարության դրական եզրակացությունը ստանալուց եւ հանրային քննարկմանը ներկայացնելուց հետո տարեվերջին բյուջեի նախագիծը ավագանու հաստատմանը ներկայացվեց։

2021 թվականի բյուջեի կազմման ուղենիշ է հանդիսացել համայնքի զարգացման 2017-2021 թվականներին իրականացվող զարգացման ծրագիրը։

«Բյուջեն 2021 թվականի ֆինանսական եկամուտների եւ ծախսերի նախահաշիվ է, որը մշակվել է՝ ելնելով համայնքի զարգացման 2017-2021 թվականների ծրագրից։ Մեր բյուջեն առայժմ կանխատեսվող է, հաստատված եւ ճիշտ թվերով բյուջեն կներկայացվի հաջորդ տարվա առաջին իսկ ավագանու նիստում, վստահ ենք, որ տարին փակելուց հետո ունենալու ենք ազատ միջոցներ, դրանք հաշվարակելուց հետո կներկայացվի ավագանու հաստատմանը»,-նիստի ժամանակ նշել էր Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը։

Նրա խոսքով՝ բյուջեի եկամուտները կազմելու են 4 մլրդ 627,8 մլն դրամ, ծախսային մասը՝ 4 մլրդ 627,8 մլն դարմ։ Համայնքը համահարթեցման նպատակով պետական բյուջեից կստանա 2 մլրդ 834 մլն 700 հազար դրամ, բայց այդ գումարից, պետական բյուջեից քաղաքը կապիտալ ծախսերի եւ պատվիրակված լիազորությունների իրականացման նպատակով գումար եւս կստանա։

«Բյուջեն կազմված է ֆոնդային եւ վարչական մասերից, հիմնվել է նախորդ տարիների փորձի եւ հաշվարկների վրա»,-ավելացրել էր Լ․Ջիլավյանը՝ նշելով, որ համայնքի սեփական եկամուտների պլանն այսօր մոտ 1 մլրդ 715 մլն դրամ է, իսկ ֆոնդային բյուջեի պլանը՝ 113 մլն 700 հազար դրամ։

Նախորդ տարիների համեմատ, 2021-ին Գյումրու համայնքի բյուջեում կրկնակի անգամ ավելացել է արցախյան պատերազմի մասնակիցներին, ընտանիքներին տրամադրվող դրամական աջակցության չափը։

2021 թվականից Գյումրիում գործում է նոր վճար։ Քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 1 (մեկ) գլխի հաշվով՝ մանր եղջերավոր անասուններ՝ խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, շներ՝ 5000 ՀՀ դրամ է սահմանվել։

Որոշակի փոփոխություններ են կատարվել համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափերի մասով։

2021 թվականին համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափը մշտական ցուցադրության այցելության վճար բացատրությամբ (էքսկուրսիա) օտար լեզուներով՝ մինչև 6 տարեկանը ներառյալ` կլինի անվճար, 7-16 տարեկանը 200 դրամ, մշտական ցուցադրության այցելության վճար` բացառությամբ 1-ին և 2-րդ ենթակետերում նշվածների, 400 դրամ, մշտական ցուցադրության այցելության վճար՝ բացատրությամբ (էքսկուրսիա) հայերեն լեզվով՝ 1000 դրամ, մշտական ցուցադրության այցելության վճար՝ բացատրությամբ (էքսկուրսիա) օտար լեզուներով՝ 2000 դրամ։

Գյումրու 24 համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունից 11-ում 500-1500 դրամով բարձրացել է ծնողական ամսական վճարի չափը։

Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումն ու արցախյան երկրորդ պատերազմը բացասական ազդեցություն են ունեցել Գյումրու ներդրումային ծրագրերի ընթացքի վրա

2020 թվականին Գյումրիում նախատեսված են եղել բազմաթիվ միջոցառումներ, ծրագրերի իրականացում, որոնք ձգձգվել են նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման եւ արցախյան երկրորդ պատերազմի հետեւանքով։ Այնուհանդերձ, համայնքապետարանն հույս ունի, որ նախատեսված, բայց չիրականացված քայլերը կիրագործվեն ընթացիկ տարում։ 2021 թվականը Գյումրիում կկարեւորվի նախ պատմական միջուկի եւ կենտրոնական մասի վերականգնման աշխատանքներով։

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասում է՝ այդ ծրագիրն ամենամեծն է համարվում։ Այն իրագործվելու է Հայաստանի տարածքային հիմնադրամի զարգացման միջոցով՝ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ Համաշխարհային բանկի ներդրմամբ։

«Այդ ծրագրի նախապատրաստական, փաստաթղթային աշխատանքներն համարյա ավարտված են։ Ծրագիրն հիմնականում ընդգրկում է քաղաքի Սլաբոդկա թաղամասը՝ Կենտրոնական հրապարակից մինչեւ Տերյան, Աճեմյան, Ջիվանու, Շահումյան, հարակից փողոցներն ու Հաղթանակի պողոտան։ Այս ծրագրի շրջանակում քննարկվում է նաեւ հրապարակների վերակառուցման հարցը»,-ասում է Հ․Գասպարյանը։

Քաղաքի կենտրոնական մասի վերակառուցման այս ծրագրով նախատեսվում  է երկու կարեւոր՝ Գյումրու Ջիվանու 50 եւ Ս․Համբարձումյանի 30 հասցեներում գտնվող շենքերի վերականգնում։ Ջիվանու 50 հասցեում նախկինում տեղակայված է եղել Բ․Ղարիբջանյանի տուն-թանգարանը, իսկ Ս․Համբարձումյանի 30 հասցեում՝ գրադարանը։ Նախատեսվում է երկու շենքերն էլ վերականգնել որպես մշակութային օջախներ՝ թանգարաններ։

«2021 թվականին շարունակվելու են աշխատանքները։ Ինտենսիվ աշխատում ենք հիմնադրամի, ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հետ։ Ծրագիրը մեկնարկել է անցած տարվանից»,-ավելացնում  է գլխավոր ճարտարապետը։Holy_Saviour_Church_Gyumri-800x609

ՍբԱմենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ շատրվանի վերանորոգման աշխատանքներն ընդգկված են այս ծրագրում։

ՀԳասպարյանի փոխանցմամբ՝ Մանուշյան փողոցի «Ֆանտաններ» թաղամասի շատրվանի վերականգնման աշխատանքների համար շահագրգիռ կողմը ներդրումներ գտնելու հարցով է զբաղված։1-17

Քաղաքի խորհրդանիշ Բարեկամության շատրվանի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը՝ Անահիտ Թարխանյանն է զբաղված այս աշխատանքներով։

Դեռ 2017 թվականին էր հստակեցվել, որ նախկին «Շիրակ» հյուրանոցի փոխարեն կառուցվելու է առեւտրի կամ բիզնես կենտրոն, համալիր, ամբողջ միջոցները ներդնելու ցանկություն հայտնել է հենց ինքը` գործարարը:Շիրակ հյուրանոցի վերակառուցում

Պետությունն ու մարզը ներդրողին են տրամադրել նախկին հյուրանոցի կիսավեր շենքը, նաեւ հողամասը: Աշխատանքները կշարունակվեն նաեւ 2021 թվականին։ Կենտրոնի շահագործման դեպքում ակնկալվում է մոտ 150 աշխատատեղի ստեղծում։

Գյումրիում մարզական ավան կառուցելու ծրագրի մասին հանրությունը տեղյակ է դեռ 2007 թվականից։  «Սպորտ սիթի Գյումրի» նախագծի  աշխատանքները եւս կշարունակվեն այս տարի։ Նախագծի հեղինակը մականախաղի վաստակավոր մարզիչ Հրանտ Պետրոսյանն է։ Գյումրու գլխավոր ճարտարապետն ասում է․ «Չեմ կարծում, ործրագրի իրականացման աշխատանքներն այս տարի ավարտվեն»։ unnamed

Նախորդ տարի «Արմոն» ընկերությունը մշակել էր Գյումրու զարգացման ավելի քան կես միլիոն դոլարի ներդրումային ծրագիր։ Նախագծի զարդը  օդային շարժակազմն է լինելու.  նախատեսվում է 25 կիլոմետր երկարությամբ օդային երթուղիներ կառուցել։ Նախագիծը կոչվում  է «Sky Gyumri»։ Սքայ-Գյումրի

Էկոթաղամասը նախատեսվում է կառուցել ներկայում անմխիթար պայմաններում գտնվող Բուլվարային կոչվող թաղամասում։ Նախագծի զարդը օդային շարժակազմն է լինելու, նախատեսվում է 25 կիլոմետր երկարությամբ օդային երթուղիներ կառուցել։

Երթուղին անցնելու է քաղաքի ծայրամասային թաղամասերով, որ համաչափ զարգացում ապահովի։

Գլխավոր ճարտարապետ Հ․Գասպարյանն ասում է, որ նախագծի գաղափարը դարձյալ քննարկել են համայնքապետարանում։ «Ամեն ինչ արեցինք։ Ներկայում այնքան էլ առաջխաղացում չկա։ Կողմը ներկայացրել է ներդրումային ծրագիրը, չափորոշիչները, նպատակները, բայց դեռեւս չկան նախագծերը»,-ավելացնում է Հ․Գասպարյանը։

Այս տարվա գարնանը կմեկնարկի Գյումրու  Բարեկամության այգու վերականգնումը, որը նախաձեռնել է  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը՝ IDeA-ն, կառավարության հետ համատեղ:

Նախկինում այս տարածքում տեղադրված էին տնակներ։ Տնակների ապամոնտաժումից հետո ծնվեց այն գեղատեսիլ վայրի վերածման գաղափար։

Ըստ նախագծի՝ Գյումրու Բարեկամություն այգին գեղատեսիլ պուրակի կվերածվի` հանգստյան գոտիով, սրճարանով, կարուսելներով:

Գյումրիում բնակարանաշինության ծրագրի իրականացման մասով դեռեւս հայտնի է միայն Հայաստան համահայկական հիմնադրամի անելիքը։ Ինչպես նշում է Գյումրու գլխավոր ճարտարապետը, հիմնադրամը Գյումրու Մուշ-2 թաղամասում կառուցելու է շենքեր՝ մոտ 400 բնակարանով․ կից կառուցվելու է նաեւ մանկապարտեզ։ Աշխատանքները դեռեւս գտնվում են նախագծման փուլում։ Իսկ ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի եւ Գյումրու համայնքապետարանի՝ համատեղ բնակարանների կառուցման այս ծրագրի մասին ներկայում դեռեւս չկա հստակեցում։ Արդեն 4 տարի է՝ ԱՌԴԱ-համայնքապետարան համատեղ ջանքերով Գյումրիում 4 տասնյակից ավելի բնակարան է տրվել միայնակ տարեցների ու բազմանդամ ընտանիքների։ Բնակարանները համայնքի սեփականությունն են եւ բնակիչներին դրանք հանձնվել են անհատույց օգտագործման։

Նախորդ տարեվերջին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց նախկին պատգամավոր Արման Սահակյանի եւ  գործարար Վարտան Սիրմակեսի (միասին ներդրող) կողմից ներկայացված՝ Գյումրի քաղաքում «Ռենեսանս» թաղամասի կառուցման ներդրումային ծրագրին, չնայած որ մասնագիտական խումբը դեմ է արտահայտվել ընտրված տեղանքին եւ բազմաբնակարան շենքեր կառուցելու ծրագրին։

Ներդրումային ծրագրի շրջանակներում կառուցապատման համար ներդրողին է տրամադրվելու Գյումրի քաղաքի Ղարսի խճուղուն հարող 21.07 հա մակերեսով տարածքը:

Ծրագրի նախնական արժեքը մոտ 100 մլն ԱՄՆ դոլար է (ներառյալ ԱԱՀ-ն): Միայն շինարարության փուլում նախատեսվում է միջինում ստեղծել առնվազն 300 աշխատատեղ (չհաշված մուլտիպլիկատիվ էֆեկտը):

Նախատեսվում է, որ թաղամասում՝ պահպանելով տարածքում առկա պատմամշակութային միջավայրը և հուշարձան հանդիսացող շենքերը, կառուցվելու են ժամանակակից և ավանդական ճարտարապետության համադրությամբ կառուցված բազմաբնակարան շենքեր, որոնց ճակատային 1-ին հարկերը կնախատեսվեն փոքր և միջին բիզնեսին, հասարակական նշանակության հաստատություններին: Թաղամասում կկառուցվեն դպրոց, մանկապարտեզ, մանկական խաղահրապարակներ, զբոսուղիներ, ավտոկայանատեղեր, բարձրակարգ կենցաղի համար անհրաժեշտ այլ օբյեկտներ, հոգևոր և մշակութային կենտրոններ, հյուրանոց, կապահովվեն բոլոր պայմանները ժամանակակից քաղաքային միջավայր և մշակույթ ձևավորելու համար առաջին հերթին երիտասարդ ընտանիքների պահանջներին համահունչ:

Անի Մկրտչյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Հայաստանի ղեկավարությունը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցել նահատակների հիշատակին

Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի անդամների հետ միասին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:Վարչապետը ծաղիկներ է դրել արցախյան պատերազմի հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Աղբյուր՝ 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Փետրվարի 1-ից քաղաքացիները կարող են մեկնել ՌԴ՝ գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետը հայտնել է, որ գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը: «Նախորդ տարվանից ծավալվող նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել։ Եվ մեր բազմաթիվ հայրենակիցներ հարց էին բարձրացնում ՌԴ-ի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ, որովհետև դա նաև որոշակի սոցիալական կոմպոնենտ ունեցող հարց էր: Գիտեք, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ արտագնա աշխատանքի էին մեկնում Ռուսաստանի Դաշնություն:Մենք նախորդ տարվանից Ռուսաստանի և Եվասիական տնտեսական միության մեր գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ: Եվ ահա ունենք կարծես կոնկրետ արդյունք. մեկնարկում է, գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագիրը, որի վերաբերյալ արդեն Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության կառավարությունները կայացրել են որոշումներ: Ծրագրի էությունը հետևյալն է, որ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան ճամփորդել օդային տրանսպորտով դեպի Ռուսաստանի Դաշնություն, դեպի կոնկրետ օդանավակայաններ: Այս ծրագիրն առայժմ մեկնարկում է պիլոտային կարգով մինչև մարտի 1-ը, բայց գործնականում կարծում ենք, որ այն կաշխատի, որովհետև նախափորձարկումն արդեն հաջող է անցել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի վերաբերյալ և նշել, որ ստեղծվել է էլեկտրոնային հարթակ, որում գրանցվել են մի շարք լաբորատորիաներ: «Քաղաքացին կարող է իր հեռախոսում ներբեռնել համապատասխան «Путешествую без COVID» հավելվածը: Այն հեշտությամբ կարելի է գտնել և ներբեռնել հեռախոսի մեջ: Այդ հավելվածում նշված են այն լաբորատորիաները, որոնք գործում են այս կարգի համաձայն և ընդգրկված են ծրագրում: Կարող են այս լաբորատորիաներից մեկում հանձնել թեստը: Թեստի արդյունքները QR կոդով կարդացվում են համապաստախան ծրագրով: Թեստի բացասական պատասխանի արդյունքում կանաչում է նրա ազատ տեղաշարժի պատուհանը և նա կարողանում է հատել սահմանը: Ուղղակի պիտի խնդրենք, որ քաղաքացիները վստահ լինեն, որ հավելվածն իրենց հեռախոսում աշխատում է, որ թեստի պատասխանը արված է առնվազն 72 ժամվա ընթացքում»,-ասել է նախարարը՝ նշելով, որ որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 1-ից: Կառավարությունը հաստատել է նաև ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրման միջոցառումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է սոցիալական աջակցության ձևով՝ 500 000 դրամի չափով, դրամական օգնություն հատկացնել 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին՝ վիրավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության բերումով առաջ եկած ֆինանսական դժվարությունները մեղմելու համար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է,որ սրանով փորձ է արվում այդ սոցիալական խնդիրները կարգավորել: «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ միջոցառման շահառու կհանդիսանա մոտ 6000 քաղաքացի, բացառությամբ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, որոնց թիվը, մեր առկա տեղեկատվության հիման վրա կատարված ուսումնասիրությունների, չի գերազանցում 1000-ը»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ այս պահին արդեն 200-ից ավելի քաղաքացի է անցել բժշկասոցիալական փորձաքննություն և ստացել հաշմանդամության խումբ։ Աջակցության տրամադրման կարգը պետք է մշակվի մինչև 2021 թ. փետրվարի 3-ը: Շահառուները գումարները կկարողանան ստանալ առավելագույնը 10 օրվա ընթացքում՝ էլեկտրոնային տարբերակով: «Անհրաժեշտ է լինելու միայն իրենց անձնական տվյալները և բանկային հաշվեհամարը նշել, մենք էլեկտրոնային եղանակով հենց այդ պահին նույնականացնելու ենք իրենց առկա բազայի հետ ու հաստատելու շահառու հանդիսանալու փաստը: Անհրաժեշտություն չկա նաև փաստաթղթեր տրամադրելու, քանի որ բուժհաստատություններից ստացված տեղեկության հիման վրա մեզ մոտ կան բոլոր տվյալները»,-նշել է Մեսրոպ Առաքելյանը։   Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրել է, որ այս որոշումը նույնպես իր կողմից հրապարակած ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ է:

Աղբյուր՝  https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/01/27/Cabinet-meeting/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Մարզի մարտահրավերները կհաղթահարվեն

2018 թվականից մինչ օրս Շիրակի մարզն ընդունում է արդեն թվով 3-րդ մարզպետին: Հաճախակի արվող այս փոփոխությունները կառավարությունում բնականոն են համարում:

Սինխրոն  -պետք չի դրանից մտածել որ  մարզը կտուժի

Նախ շնորհակալություն մարզի նախկին ղեկավարին բարեխիղճ աշխատանքի համար և ապա բարի երթ նորանշանակին: Այս առաքելությամբ էր աշխատանքային այցով այսօր Գյումրիում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախ համավարակը, հետո Արցախյան պատերազմը նոր մարտահրավերներ են առաջ բերել Հայաստանում , մասնավորապես Շիրակի մարզում, եվ այդ խնդիրները հաղթահարելու  հարցում այժմ մեզ հարկավոր է մեծ կամքի ուժ, նշեց նախարարը:

Մարզում ծառացած խնդիրների լուծման հարցում, Սուրեն Պապիկյանը կարևորեց հատկապես  համայնքապետերի դերը:

2021 թվականին անելիքները շատ են հատկապես ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում, դրանց մեծ մասը նախորդ տարում, չնայած առկա խոչընդոտներին, կյանքի կոչվել են:

Ըստ նախարարի Տեմպով աշխատելու են նաև տուրիզմի զարգացման ուղղությամբ:

Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման աշխատանքների մեկնարկի մասին էլ նախարարը հուսադրող ասելիք ուներ:

Ինչ աշխատանքներ են իրականացվում շիրակցի գերիների վերադարձի ուղղությամբ հարցին ի պատասխան Սուրեն Պապիկյանը հայտնեց  ամենաթարմ նորությունը:

Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանը փակ հանդիպում ունեցավ  շիրակցի գերիների հարազատների հետ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

 

Կորոնավիրուսի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն առաջին նիստն է անցկացրել

Covid-19 հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր առաջին նիստ է գումարել ։ Հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը նախ կոչ է արել ձևավորել գործընկերային, համագործակցային միջավայր և ցուցաբերել հանդուրժողականություն այլ կարծիքների, մոտեցումների նկատմամբ։ «Գործընկերային, համագործակցային միջավայրում կարող ենք արդյունավետ աշխատել, բնականաբար, բաց, թափանցիկ, հրապարակային։ Կոչ եմ անում հանդուրժողականության այլ կարծիքների, այլ մոտեցումների հարցում», – ասել է Խաչատրյանը։ Հանձնաժողովն այսօր հիմնականում ընթացակարգային հարցեր է քննարկել։ Խաչատրյանը նշել է, որ հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելու է հերթական և արտահերթ նիստերի միջոցով և առաջարկեց հիմնական նիստերը գումարել երեք շաբաթը մեկ։ Նշենք, որ հանձնաժողովը բաղկացած է 12 հոգուց․ 8-ն իշխող «Իմ քայլից» են, իսկ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն երկուական ներկայացուցիչ ունեն։ Հանձնաժողովը կուսումնասիրի նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru