Yearly Archives:2021

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐՆ ԱՎԱՐՏՎԵՑ 

Ուղիղ ժամը 20-ին սահմանված կարգի համաձայն, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ազդարարեց քվեարկության ավարտն ու ոստիկանների կողմից փակվեց ընտրատեղամասի մուտքի դուռը: Թիվ 31/22 ընտրատեղամասում այդ պահին ոչ մի ընտրող չկար: Ընտրական օրենսգրքի համաձայն, եթե տեղամասի փակվելու պահին ներսում ընտրող լիներ, ապա նա ընտրելու իրավունքից չէր զրկվի:Հանձնաժողովի նախագահն առաջին հերթին փակեց ու կնիքեց քվեատուփը:

ՆԻԿՈԼԱՅ ԽԱՉԱՏՐՅԱՆ –Գյումրու թիվ 31/22 ՏԸՀ նախագահ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված հուշաթերթի օգնությամբ հանձնաժողովը քայլ առ քայլ իրականացրեց տեղամասի փակման գործողությունները: Այդ պահին տեղամասում ներկա վստահված անձանց տրամադրվեցին քվեարկությանը վերաբերող հաշվետվությունները, ըստ որի այս տեղամասում փաստացի հաշվառված 1496 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 415 ընտրող:

ՆԻԿՈԼԱՅ ԽԱՉԱՏՐՅԱՆ –Գյումրու թիվ 31/22 ՏԸՀ նախագահ —ընտրությունները նորմալ են ընթացել, ամեն ինչ նորմալ է Քվեարկության ավարտից հետո ընտրական օրվա մասին դրական արտահայտվեցին նաև վստահված անձինք, նշելով, որ չնայած ընտրողների քիչ մասնակցությանը, որևէ միջադեպի ականատես չեն եղել : ԱՎԱԳ ԱՇՈՒՂԲԱԲՅԱՆ – վստահված անձ Քվեաթերթիկների հաշվարկից հետո, ձայների բաշխման մասին տեղեկությունն առաջին կհայտնեն ԿԸՀ-ին, որից հետո միայն բոլոր փաստաթղթերը, գրանցամատյաններն ու քվեաթերթիկները, գույքի հետ միասին , հատուկ պարկերով կտեղափոխվեն թիվ 31 ընտրատարածք:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

Հերթական ահազանգը մարդկային կուտակումների և ուղղորդումների մասին

Հերթական ահազանգը «Երկխոսության մեդիա կենտրոնը» ստացել է դարձյալ այն մասին, որ մարդկանց կուտակումներ են, քաղաքացիներին մեքենաներով ընտրատեղամաս են ուղղորդում։ Խոսքն այս անգամ Գյումրիի թիվ 31/45 տեղամասի մասին էր, որը տեղակայված է թիվ 6 դպրոցում։ Սա հերքել է ոչ միայն տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, այլ նաև թեկնածուների վստահված անձինք ու դիտորդները։ Ընտրողների կուտակումները բացառել են, բայց թեկնածուներից մեկի վստահված անձը խոսել է գրանցամատյանում իր թողած արձանագրության մասին, ինչը վերաբերել է դրոշմակնիքներին։ Վստահված անձը նշել է, թե ինքը խախտում է հայտնաբերել, հանձնաժողովականները՝ թե դա օրենքի պահանջ է։ Ընտրացուցակային 1702 ընտրողից ժամը 17-ի դրությամբ 385-ն է մասնակցել։ Թիվ 6 և թիվ 1 դպրոցներում տեղակայված տեղամասերը նախորդ բոլոր ընտրություններին էլ մասնակցության բարձր ցուցանիշ են ապահովել։Այս ընտրություններում ընտրողներից քչերն են կարևորել իրենց քաղաքացիական պարտքը կատարել։ Թիվ 1 դպրոցում տեղակայված 31/46 տեղամասում ժամը 17-ի դրությամբ 1664 ընտրողից 310-ն է քվեարկել։ Սպասելիքը, որ մասնակցության ցուցանիշը կաճի քվեարկության ավարտին մոտ, չարդարացավ։ Աշխատանքի ռեզերվներ մարզադպրոցում տեղակայված 31/33 տեղամասում ժամը 19-ի դրությամբ քվեարկել է 323 ընտրող, ցուցակային 1226-ից։ Գյումրիում այս ՏԻՄ ընտրությունները աչքի ընկան մասնակցության պասիվությամբ։ Սա արդեն հաստատել են բոլոր տեղամասերում։


© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Հերթական ահազանգը մարդկային կուտակումների և ուղղորդումների մասին

Հերթական ահազանգը «Երկխոսության մեդիա կենտրոնը» ստացել է  դարձյալ այն մասին, որ մարդկանց կուտակումներ են, քաղաքացիներին մեքենաներով ընտրատեղամաս են ուղղորդում։ Խոսքն այս անգամ Գյումրիի թիվ 31/45 տեղամասի մասին էր, որը տեղակայված է թիվ  6 դպրոցում։  Սա հերքել է ոչ միայն տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, այլ նաև թեկնածուների վստահված անձինք ու դիտորդները։

Ընտրողների կուտակումները բացառել են, բայց թեկնածուներից մեկի վստահված անձը խոսել է գրանցամատյանում իր թողած արձանագրության մասին, ինչը վերաբերել  է դրոշմակնիքներին։ Վստահված անձը նշել է, թե ինքը խախտում է հայտնաբերել, հանձնաժողովականները՝ թե դա օրենքի պահանջ է։

Ընտրացուցակային 1702 ընտրողից ժամը 17-ի դրությամբ 385-ն է մասնակցել։ Թիվ 6 և թիվ 1 դպրոցներում տեղակայված տեղամասերը նախորդ բոլոր ընտրություններին էլ մասնակցության բարձր ցուցանիշ են ապահովել։Այս ընտրություններում ընտրողներից քչերն են կարևորել  իրենց քաղաքացիական պարտքը կատարել։

Թիվ 1 դպրոցում տեղակայված 31/46 տեղամասում ժամը 17-ի դրությամբ 1664 ընտրողից  310-ն է քվեարկել։ Սպասելիքը, որ մասնակցության ցուցանիշը  կաճի քվեարկության ավարտին մոտ, չարդարացավ։ Աշխատանքի ռեզերվներ մարզադպրոցում տեղակայված 31/33 տեղամասում ժամը 19-ի դրությամբ քվեարկել է 323 ընտրող, ցուցակային 1226-ից։

Գյումրիում այս ՏԻՄ ընտրությունները աչքի ընկան մասնակցության պասիվությամբ։ Սա արդեն հաստատել են բոլոր տեղամասերում։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Ժամը 17-ի դրությամբ Գյումրիում ընտրություններին մասնակցել է ընտրողների 18.31 տոկոսը

Ժամը 17-ի դրությամբ Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է ընտրողների 18.31 տոկոսը (20,043 քաղաքացի): Ընդհանուր առմամբ այսօր ընթացող բոլոր համայնքների ընտրություններին 17:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 25.51 տոկոսը (42 հազար 541 քաղաքացի): Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 152 տեղամասեր: Առավոտյան՝ ժամը 8.00-ին, բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 152 ընտրական տեղամասերը:Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 8 տեղական հասարակական կազմակերպություններ: Հիշեցնենք, որ այսօր 9 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, վերոնշյալ 6 համայնքում` համամասնական, 3-ում` մեծամասնական:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Կեղծ ահազանգի հետքերով

Ժամը 12-ի սահմաններում <<Երկխոսության Մեդիա կենտրոնն>> ահազանգ է  ստացել, որ <<Գյումրվա բաղնիքի>> շենքում տեղակայված 31 ընտրատարածքի 53-րդ տեղամասի մուտքի մոտ ավտոմեքենաների կուտակումներ են, որոնք ընտրողներ են տեղափոխում։ Մեր նկարահանող խումբը եղել է տեղամասում, տեսախցիկը ֆիքսել  ընտրողների ակտիվություն։ Իսկ նրանց տեղափոխելու մասին տեղեկությունը տարածքային հանձնաժողովի նախագահը հերքել  է։

Դիտորդներից մեկն էլ նշել է, թե կուտակված մեքենաները հարևան շենքի մոտ են, որտեղ հավատացյալների հավաքատեղի է, իսկ այսօր նրանք ժողով ունեն։ Մեքենաներով  ընտրողներ տեղափոխելու մասին ահազանգը պարզվում  է, թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին էլ էր հասել, մեր նկարահանման պահին նա ևս եկել է տեղամաս, ճշտելու, թե ինչ է կատարվում։

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Անահիտ Միկոյանը նշել է, որ առավոտյան իրենք հեռացրել են թեկնածու քաղաքական ուժերից մեկի նախընտրական պաստառը, որը տեղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա է եղել։

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը նշել է, որ այլ տեղամասերից խախտումների մասին ահազանգեր չկան։ Բայց այն, որ այս տեղամասում ընտրողների թիվը սովորականից ակտիվ էր, փաստել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների մեծ թիվը։ Ժամը 12 անց 20-ի դրությամբ, այս տեղամասում քվեարկել է 168 ընտրող՝  գրանցված 1495-ից։

Իսկ քիչ հեռվում գտնվող Գյումրիի թիվ 32 դպրոցում տեղակայված 31/57 տեղամասում քվեարկության ընթացքը բավականին պասիվ է եղել ։ Այստեղ ժամը 13-ի դրությամբ քվեարկել է 90 ընտրող՝ գրանցված 1257-ից։

Ընտրողներից 2-ը քվեարկության է ներկայացել վավերականության ժամկետը 6 ամսից ավելի լրացած անձնագրերով։

Հիշեցնենք, որ եթե քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը 6 ամսից ավելի անցել է, ապա այդ ընտրողն իր անունը ցուցակներում չի գտնի, բայց դա նրա ընտրական իրավունքը չի սահմանափակում։ Նա կարող է դիմել անձնագրային բաժանմունք, ստանալ տեղեկանք ու ընդգրկվել լրացուցիչ ցուցակներում։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԱՌԱՆՑ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ

Շիրակի պետական համալսարանի շենքում տեղակայված թիվ 31/03 ընտրատեղամասում հաշվառված է 1760 ընտրող: Ընտրողների պասիվությունը զգալի է եղել նաև Անի թաղամասում: Ժամը 14:40-ի դրությամբ այս ընտրատեղամասում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 225 ընտրող: Հանգիստ , առանց միջադեպերի ու ավելորդ լարվածության մեկնարկած քվեարկությանը վաղ առավոտից հետևում են նաև շրջիկ դիտորդներն ու առաջադրված կուսակցությունների և դաշինքների վստահված անձիք: Վերջիններս ևս ընտրախախտման որևէ դեպի ականատես չեն եղել: Թիվ 31/02 տեղամասում մեր նկարահանման պահին մի քանի ընտրող է եղել ընդամենը: Ժամը 15-ի դրությամբ այս տեղամասում 238 ընտրող է մասնակցել ընտրություններին, մինչդեռ ըստ ընտրացուցակների, այստեղ հաշվառված է 1775 ընտրական իրավունք ունեցող քաղաքացի: Ընտրությունների ընթացքին տեղամասերից դուրս հետևող շրջիկ դիտորդները ևս փաստել են, որ ընտրողների պասիվություն կա քաղաքի գրեթե բոլոր ընտրատեղամասերում: Հելսինկյան ասոցիացիայի դիտորդի խոսքով՝ ի տարբերություն համապետական ընտրությունների , սովորաբար ՏԻՄ ընտրություններում մասնակցության ցուցանիշը ցածր է լինում: Այս ընտրությունները եվս բացառություն չեն լինի:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Ժամը 14-ի դրությամբ Գյումրիում ընտրություններին մասնակցել է ընտրողների 11.31 տոկոսը

Ժամը 14-ի դրությամբ Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է ընտրողների 11.31 տոկոսը (12,382 քաղաքացի): Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն` Դիլիջանում մասնակցության թիվը կազմում է 21.14 տոկոս (3884), Գորիսում` 24 տոկոս (4968), Տաթևում` 33.02 (1378), Տեղում` 28.33 (1102), Մեղրիում` 30.80 (2640): Հիշեցնենք, որ այսօր 9 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, վերոնշյալ 6 համայնքում` համամասնական, 3-ում` մեծամասնական: Ընդհանուր առմամբ այսօր ընթացող բոլոր համայնքների ընտրություններին 14:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 15.97 տոկոսը (26 հազար 627 քաղաքացի):

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Անկախ դիտորդի» ՏԻՄ ընտրություններում 12:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ հայտարարություն է տարածել

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. հոկտեմբերի 17-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Ֆիոլետովո, Գորիս, Տաթև, Տեղ, Մեղրի, Դիլիջան և Գյումրի համայնքների ավագանու ընտրությունները ավելի քան 45 տեղամասերում և 4 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Առաքելության դիտորդները տեղաբաշխված են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական տարբեր վարք դրսևորած տեղամասերում, ինչպես և այցելում են մյուս տեղամասերը և շրջագայության միջոցով դիտարկում համայնքներում ընդհանուր մթնոլորտն ու իրավիճակը: Շրջիկ դիտորդական խմբերը դիտարկել են նաև հանձնաժողովի նիստը լրացուցիչ տեղամասերում։ Ստորև ներկայացնում ենք 53 տեղամասերում 07:00-08:00 ժամանակահատվածի վիճակագրական արդյունքները և մինչև ժամը 12:00-ն առաքելության իրավաբանների և շրջիկ խմբերի կողմից արձանագրված միջադեպերը: Այսպես, հանձնաժողովի նիստի ընթացքում դիտարկված 53 տեղամասային կենտրոններից 2-ում ՏԸՀ նիստը նախատեսված 7։00-ի փոխարեն մեկնարկել է 6։45-ին, ինչը հնարավորություն չի տվել դիտարկել նիստի մեկնարկը և անդամների վիճակահանությունը։ 2 տեղամասերում նիստը մեկնարկել է 5, մեկում՝ 15 և մեկում` 30 րոպե ուշացումով։ Վերջին տեղամասում հանձնաժողովի նիստն ավարտվել է 8։10-ին, քանի որ տեղամասի կնիքն ինչ-որ պատճառով տեղում չի եղել և բերվել է այլ վայրից։ Դիտարկված 53 տեղամասային կենտրոններից 2-ում քվեարկության սենյակը գտնվել է նկուղում (երկուսն էլ Գյումրիում), իսկ 6 դեպքում՝ 2-րդ հարկում: 5 տեղամասեր գնահատվել են որպես բացարձակապես ոչ մատչելի, աստիճաններով մուտքի դեպքում չեն ունեցել թեքահարթակ և լայն մուտք, իսկ քվեարկության սենյակում և քվեախցիկում հնարավոր չի եղել ազատորեն տեղաշարժվել: Տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկության համար նախատեսված բրայլյան կաղապարներ առկա են միայն Գյումրի համայնքի տեղամասերում, որտեղ կիրառվում են առանձին քվեաթերթիկներ։ Այսինքն, բրայլյան կաղապարներ չեն տրամադրվել մեկ քվեաթերթիկով և գրիչով քվեարկող համայնքներում։ Բոլոր տեղամասերում քվեախցիկներում լուսավորությունը գնահատվել է բավարար։ Բոլոր տեղամասերում անվնաս են եղել բոլոր քվեաթերթիկները։ Մեկ տեղամասում չի աշխատել տեխնիկական սարքավորումներից մեկը, սակայն խնդիրը բարձրաձայնելուց հետո խոտանը վերացվել է։ 3 տեղամասերի քվեարկության սենյակներում քվեախցիկների hետևում եղել է բաց տարածք, ինչը կարող էր խախտել քվեարկության գաղտնիությունը: Դիտարկվող տեղամասերից որևէ մեկում չի նկատվել գտնվելու իրավունք ունեցող անձանց մուտք գործելու խոչընդոտում: Երկու տեղամասերում արձանագրվել է գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայություն՝ 2 դեպքում դա ոստիկաններն էին, որոնցից մեկը հեռացել է ինքնակամ, իսկը մյուսը նախագահի պահանջով՝ դիտորդի կողմից խնդրի բարձրաձայնումից հետո, ևս մի դեպքում ներկա էր փորձում գտնվել առաջադրված թեկնածուն, սակայն լքել է տարածքը՝ նույնպես դիտորդների կողմից բարձրաձայնման արդյունքում: Հարկ է նշել, որ տեղամասում առանց հանձնաժողովի նախագահի հրավերի գտնվող ոստիկանների թիվը էականորեն նվազում է նախորդ տարիների ընտրությունների համեմատ: Ուշագրավ է, որ ավագանու անդամների ընտրություններին յուրաքանչյուր կուսակցությունից/դաշինքից միաժամանակ գտնվելու իրավունք ունի միայն մեկ վստահված անձ, և այս կանոնը չի խախտվել դիտարկված տեղամասերից որևէ մեկում: Այնուամենայնիվ, շրջիկ դիտորդի այցելած տեղամասերից մեկում միաժամանակ գտնվել են միևնույն կուսակցության 3 վստահված անձինք: Դիտարկված ընտրատեղամասերից միայն 4-ում ներկայացված չեն եղել առաջադրվող ուժերից որևէ մեկի վստահված անձինք, ևս 4-ում միայն մեկ ուժը ներկայացնող վստահված անձինք՝ 2-ը «Առուշ Առուշանյան», 1՝ «Հանրապետություն» կուսակցություն և 1՝ «Ապրելու երկիր» կուսակցություն: Սյունիքում առաքելության դիտորդներն արձանագրել են, որ Տեղ համայնքում մեքենաներով մարդկանց են տեղափոխում տեղամաս: Ընդ որում, նկատվել է նաև առանց համարանիշների մեքենա, որի մասին դիտորդները տեղեկացրել են Ճանապարհային ոստիկանությանը: Նույն համայնքում ՔՊ առաջին համարի եղբայրը, որը նաև հանդիսանում է վստահված անձ, սպառնալիքի հետ ասոցացվող արտահայտություններ է ուղղել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուներից մեկին: Բացի սրանից՝ Տեղ համայնքում «Հայփոստի» մասնաշենքի վրա փակցված է ՔՊ-ի թեկնածուի բավական մեծ պաստառ: «Անկախ դիտորդը» շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների և շրջիկ դիտորդական խմբերի միջոցով:

Աղբյուր՝ https://www.facebook.com/AnkakhDitord/posts/1219008091843114

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Ժամը 11-ի դրությամբ ամենաքիչը ընտրություններին մասնակցել են Գյումրիում

Ժամը 11-ի դրությամբ Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է ընտրողների 3.92 տոկոսը (4296 հոգի): Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն` Դիլիջանում մասնակցության թիվը կազմում է 8.43 տոկոս (1549), Գորիսում` 9.63 (1993), Տաթևում` 14.71 (614), Տեղում` 11.26 (438), Մեղրիում` 14.64 (1255): Հիշեցնենք, որ այսօր 9 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, վերոնշյալ 6 համայնքում` համամասնական, 3-ում` մեծամասնական:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru