Yearly Archives:2022

«Գյումրին կունենա նոր գերեզմանատուն»

📌Գյումրին առաջիկայում նոր գերեզմանատուն կունենա: Նոր վայրի գործարկմամբ վերջ կդրվի Շիրակ գերեզմանատանը հարակից համայքներում ապօրինի հողազավթումներին և վարելահողերում հուղարկավորությունների կատարմանը:
Փոփոխություններ են կատարվել նաև Սգո սրահների շահագործման և վայրի ընտրության կարգում:
————————————-
Ուղիղ հեռարձակում 🔴 
ℹԲանախոսներ՝
➡ Էդուարդ Բաղրամյան «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրեն
➡ Մահմեդ Սալոյան Ախուրյան խոշորացված համայնքի իրավաբան
➡ Համլետ Ասատրյան Շիրակի վարչական ղեկավար
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Այսօր, ժամը 13:30֊ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Գյումրու «ՄԱԳՆՈՆ»-ի շենքում ական է տեղադրված: Տեղում աշխատում են ՇՄ ԱԻՆ ՓԾ աշխատակիցները:

Այսօր ՝ժամը 13։00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի հարևանությամբ գտնվող Գյումրու «Մագնոն» բիզնես կենտրոնի շենքում ռումբ կա տեղադրված։ Այս պահին փակ է Ալեք Մանուկյանի փողոցի սկզբնամասից Իսահակյան փողոց տանող հատվածը։ Մեքենաների երթևեկություն չի թույլատրվում, ոստիկանները ուժեղացված հսկողություն են իրականացնում և սահմանազատել են տարածքը։ Տեղում աշխատում են ՇՄ ԱԻՆ ՓԾ աշխատակիցները, ստուգվում է ռումբի մասին ահազանգի իսկությունը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունները հարվածի տակ են գտնվում» Ա․Ղուկասյան

🎥«Նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունները հարվածի տակ են գտնվում» Ա․Ղուկասյան

YouTube` 🔴

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Գյուղական տուրիզմի զարգացման միտումները Շիրակի մարզում»

«Գյուղական տուրիզմի զարգացման միտումները Շիրակի մարզում»

————————————-
📌Հայաստանի մեծ թվով գյուղական համայնքներ օժտված են տուրիստական նշանակության օբյեկտներով, որոնք հնարավորություն են տալիս համայնքներում զարգացնել և կիրառել տուրիզմի շատ տարատեսակներ, այդ թվում`գյուղական տուրիզմը: Մեր երկիրն ունենալով բնական հարուստ ռեսուրսներ, պատմամշակութային մեծ ժառանգություն ու ավանդույթներ`ունի բոլոր նախադրյալները գյուղական տուրիզմի զարգացման համար: Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, այդ թվում` Շիրակի մարզում, գյուղական տուրիզմի զարգացման բավականին լուրջ պոտենցիալ կա։

Բանախոսներ՝
➡ Նաիրա Գրիգորյան-Շիրակի տուրիզմի զարգացման և հետզատության կենտրոնի համակարգող
➡ Կարեն Բադիշյան-Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ հաստատման ենթակա
➡ Արծրուն Իգիթյան-Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար
➡ Հովհաննես Հակոբյան- Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի հետազոտող
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը Ուկրաինայի նկատմամբ պուտինյան վարչակազմի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ

Ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական Ուկրաինայի նկատմամբ Վլադիմիր Պուտինի կողմից սանձազերծած լայնամասշտաբ, արյունաբեր պատերազմը հանցագործություն է, ինչպես ռազմական ճանապարհով կոնֆլիկտի լուծման ցանկացած այլ փորձ։

Անտեսելով միջազգային կառույցների և պետությունների ջանքերը՝ դիվանագիտական միջոցներով լուծելու գոյություն ունեցող խնդիրները, անտեսելով ոչ մի հիմնավորում չունեցող հարձակման, պատերազմի կանխմանն ուղղված առաջարկներն ու փորձերը՝ Վ․ Պուտինի հրապարակային սպառնալիքները, ագրեսիվ հռետորաբանությունը և ռազմական գործողություններ իրականացնելուն ուղղված հրամանները հանգեցրել են մի իրավիճակի, որն իր հետևանքներով աննախադեպ է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդկային քաղաքակրթության պատմության ողջ ընթացքում։

Ռուսաստանի գործողությունները որևէ ընդհանրություն չունեն ցանկացած իրավական պետության նորմերի և արժեքների հետ։ Ավելին, Վ․ Պուտինն իր սանձազերծած պատերազմով մարտահրավեր է նետում ողջ մարդկային քաղաքակրթության գոյությանը։

Մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս համար առավել քան ակնառու են պատերազմի միջոցով որևէ խնդրի լուծման դառը հետևանքները, որոնց առնչվեցինք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ալիևի վարչակազմի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում։

Հաշվի առնելով հնարավոր և իրական ռիսկերը՝ ներքաշելու Հայաստանի Հանրապետությանը Ուկրաինայի նկատմամբ ագրեսիվ պատերազմին, մենք՝ ներքոնշյալ կազմակերպություններս և անհատներս, հրապարակավ պահանջում ենք ՀՀ Կառավարությունից ոչ միայն դատապարտել Ուկրաինայի նկատմամբ սանձազերծած պատերազմը պուտինյան ռեժիմի կողմից, այլև կանխել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներքաշումը այդ հակամարդկային և հակաքաղաքակրթական հանցավոր արկածախնդրության մեջ։

Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են հետևողական լինել և ելնել իրենց կողմից բազմիցս հնչեցրած սկզբունքից, որ ցանկացած խնդիր պետք է լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով, և ոչ թե ուժի կիրառման սպառնալիքի ու պատերազմի միջոցով։

Միաժամանակ ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհրաժեշտ ջանքեր կիրառել՝ պատերազմական գործողություններից տուժած քաղաքացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

Հայտարարությանը միանալու համար խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները՝ այստեղ

1.  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
2. «Ասպարեզ» լրագրողների ակումբ
3. Կանանց իրավունքների տուն
4. Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
5. Խաղաղության երկխոսություն ՀԿ
6. Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
7. «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ
8. Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
9. «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
10. Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
11. Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
12. Փինք իրավապաշտպան ՀԿ
13. Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
14. Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիա
15. Հանրային լրագրության ակումբ
16. Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ
17. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
18. Գայանե Շագոյան
19. Գագիկ Բաբախանյան, հոգեբույժ
20. ՏԻՐ ՄԵԴԻԱ
21․ ԴԻԱՍԵՐՎ ՍՊԸ
22․ Վարդան Համբարձումյան, ՀՀ քաղաքացի
23. «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» ՀԿ
24. Արմեն Աղաջանով, ՀՀ քաղաքացի
25․ Սինեմարթ ԵՀԿ
26․ Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ
27․ Վ. Բաբայան, Նիդեռլանդների քաղաքացի

 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Թափառող շների խնդիրը մնում է չլուծված»

📌Գյումրիում թափառող շները շատացել են. կենդանասերների մոտավոր հաշվարկներով՝ քաղաքում ավելի քան 2000 թափառող շուն կա, որոնք հաճախ հարձակվում են մարդկանց վրա: Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի համաձայն՝ շների վնասազերծման նախկին տարբերակը՝ ֆիզիկական ոչնչացումն այլևս կիրառելի չէ. թափառող շներին վնասազերծում են ստերջացման միջոցով:
📌Գյումրու համայնքապետարանն այս տարի մրցութային պայմանագիր է կնքել թափառող կենդանիների ստերջացմամբ զբաղվող «Գյումրու թափառող շների կենտրոնի» հետ: Այս նպատակի համար համայնքի բյուջեից հատկացվել է 30մլն դրամ գումար:
————————————-
Բանախոսներ՝
➡ Դավիթ Առուշանյան- Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ
➡ Արսեն Սումբուլյան – «Գյումրու թափառող շների կենտրոնի» գլխավոր անասնաբույժ
➡ Սահականուշ Եգանյան- Արևելյան բժշկության մասնագետ, կենդանասեր
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

🎥«Մենք ունենք խաթարված, հավասարակշռությունը կորցրած քաղաքական համակարգ» Ն․Նորիկյան

YouTube` 🔴 

#քաղաքական

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Հայաստան-Թուրքիա հարաբերություններ․հեռանկարները

 Հունվարի 14-ին Մոսկվայում կայացած Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջինհանդիպումից հետո տարածած հաղորդագրություններում, ըստ էության, որեւէ բան չէր ասվում դրա բովանդակության մասին: Թերեւս, բովանդակային կարելի էր համարել միայն այն, որ «կողմերը պայմանավորվել են շարունակել շփումներն առանց նախապայմանների»: Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։

ℹԲանախոսներ՝

➡  Ռուբեն Մեհրաբյան – «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ

➡ Դավիթ Կարապետյան – «Արդար Հայաստան» կուսակցության փոխնախագահ

➡ Հովհաննես Ասոյան – «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ

➡ Վահագն Հովհաննիսյան –  «Ժառանգություն» կուսակցության Շիրակի մարզային խորհրդի նախագահ

YouTube` 🔴   

#Հայաստան #Թուրքիա #բանավեճ

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

 

 

«ՀՀ-ում ժողովրդավարությունը ինստիտուցիոնալ պաշտպանության կարիք ունի» Ա․Բաբաջանյան

🎥«ՀՀ-ում ժողովրդավարությունը ինստիտուցիոնալ պաշտպանության կարիք ունի» Ա․Բաբաջանյան
YouTube` 🔴 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru