Այսօր ՝ժամը 13։00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի հարևանությամբ գտնվող Գյումրու «Մագնոն» բիզնես կենտրոնի շենքում ռումբ կա տեղադրված։ Այս պահին փակ է Ալեք Մանուկյանի փողոցի սկզբնամասից Իսահակյան փողոց տանող հատվածը։ Մեքենաների երթևեկություն չի թույլատրվում, ոստիկանները ուժեղացված հսկողություն են իրականացնում և սահմանազատել են տարածքը։ Տեղում աշխատում են ՇՄ ԱԻՆ ՓԾ աշխատակիցները, ստուգվում է ռումբի մասին ահազանգի իսկությունը։