Yearly Archives:2023

«Իշխանությունները Հայաստանի մարտահրավերներն ընկալում են մակերեսորեն» Լևոն Բարսեղյան

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 13/10/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Աշխատանքի տոնավաճառ` Արցախից բռնի տեղանված հայերի համար

«Ձեռնարկությունների ինկոբատոր» հիմնադրամը` Գյումու տեխնոլոգիական կենտոնում, Մանթաշյանց գործարարների միության Գյումրու մասնաճյուղի, Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գրործատուների միության, Գյումրու Հայորդաց տան հետ համատեղ այսօր կազմակերպել էր աշխատանքի տոնավաճառ Շիրակի մարզում բնակեցված արցախցիների համար։ Մեկտեղ հավաքելով մարզի թափուր աշխատատեղերը` կազմակերպիչները նպատակ ունեն աջակցել Արցախից բռնի տեղահանված արցախահայերին հնարավորինս արագ աշխատանք գտնելու գործում։ Մանթաշյանց գործարարների միությունը փնտրում է հացուխներ, մաքրուհիներ, լվացքատան աշխատողներ, առաքիչ մենեջեր, ծրագրավորողներ, տնօրենի օգնականներ, գրաֆիկ դիզայներ, աշխատակիցներ տպագության ոլոտում, վաճառքի բաժնի մենեջերներ եւ այլն: Մանթաշյանց գործարարների միության Շիրակ մասնաճյուղի ղեկավար Արտակ Գեւորգյանն ասում է, որ աշխատանքի տոնավաճառն ունի երկու հիմնական նպատակ` աշխատանքի տեղավորում եւ կրթական ծրագրերի իրականացում երեխաների համար: «Որպես գործարարների միություն` փորձեցինք միավորել մեր ուժերը եւ կապ ստեղծել գործարարի եւ աշխատանք փնտրողի միջեւ, քանի որ այս պահին տեղահանված արցախցիները դեռեւս ծանոթ չեն մեր աշխատաշուկային, նաեւ գործատուն կփորձի հասկանալ, թե ինչ նոր ծառայություններ կարող է մատուցել: Մյուս նպատակը երեխաների համար կրթական ծրագրերի իրականացումն է: Այդ ծագրերով երեխաները փորձելու են ճանաչել քաղաքը»,-ասում է նա: Ջիջի ընկերության թիմին միանալու հնարավորությունները աջակցության թիմում են` աշխատողների հետ շփում, աջակցություն, բրենդի զարգացման հնարավորություն: Առաջարկում է նաեւ վարորդ-գործընկերների աշխատանք, որն անսահմանափակ է:  Տեխնո-կրթական ակադեմիայի ղեկավար Կարեն Նիկողոսյանն ասում է, որ աշխատատեղերը համալրելիս նախապատվությունը տալու են ացախցիներին, սակայն աշխատանքի կարող են ընդունել նաեւ մեր մարզի գործազուրկներին։ «Չենք առանձնացնելու, հիմնական աշխատատեղերը ծրագավորման ոլորտից են»,-ասում է նա։ Տեխնո-կրթական ակադեմիայում կազմակեպվում են ծրագրավորման դասընթացներ, մասնակիցներն ավատելուց հետո կարող են աշխատանքի անցնել։ «Եթե ունենում են փորձառություն, միանգամից վերցնում ենք աշխատանքի, եթե փորձ չունեն, դասընթացի են մասնակցում, ապա ընդունում ենք աշխատանքի»,-ասում է Կ.Նիկողոսյանը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 12/10/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Կառավարությունը տարբեր ծրագրերով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին այս պահի դրությամբ հատկացրել է շուրջ 100 միլիոն դոլար

Հայաստանի կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ Լեռնային Ղարաբաղից բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանի Հանրապետությունում, եթե նրանք հնարավորություն չունենան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այն պարագայում և այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերը և եղբայրներն իրենց տներ վերադառնալու հնարավորություն չեն ունենա, մեր քաղաքականությունն է, որ մենք ամեն ինչ անենք, որ Լեռնային Ղարաբաղից բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանի Հանրապետությունում։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Մենք ուզում ենք, որ բոլորը առանց բացառությամբ մնան, ապրեն, աշխատեն Հայաստանի Հանրապետությունում։ Եվ մեր քաղաքականությունն այս է լինելու»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետի ունեցած տեղեկություններով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2500 անձ դուրս է եկել Հայաստանից։ «Հույս ունեմ, որ նրանք պարզապես շոկային վիճակը հաղթահարելու համար այցելում են արտերկրում ապրող իրենց բարեկամներին ինչ-որ ժամանակ անցկացնելու այնտեղ և վերադառնալու։ Մենք ժողովրդագրության, բնակարանի ապահովման, սահմանամերձ գյուղերում տներ կառուցելու հետ կախված ծրագրեր ունենք։ Մենք բոլոր այդ ծրագրերով ամեն ինչ անելու ենք, որպեսզի մարդկանց Հայաստանում մնալու հնարավորությունները օբյեկտիվ և սուբյեկտիվ որևէ բանով չսահմանափակվեն»,- ասել է Փաշինյանը։ Գործադիրը հաստատել է 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և/կամ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Ըստ հիմնավորման՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարիք ունեն դրամական տեսքով պարբերական սոցիալական աջակցության՝ ժամանակավոր կացարանում բնակվելու, ինչպես նաև կոմունալ ծառայությունների ծախսերի կատարման համար: Ըստ այդմ, նախատեսվում է նրանց ցուցաբերել սոցիալական աջակցություն 6 ամիս ժամկետով՝ ամսական 40000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար: Կառավարությունը 2 մլրդ 252 մլն դրամ է հատկացրել 7 մարզերի 14 համայնքների 18 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Կառավարությունն ընթացիկ տարում արդեն շուրջ 303 ծրագրի համար ֆինանսավորել է 18 միլիարդ 556 միլիոն դրամ»,- ասել Սանոսյանը։ Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնի մարզ՝ 30 միլիոն դրամ, Արարատի մարզ՝ 208 միլիոն դրամ, Արմավիրի մարզ՝ 118,5 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 647 միլիոն դրամ, Կոտայքի մարզ՝ 115 միլիոն դրամ, Սյունիքի մարզ՝ 1 միլիարդ 119 միլիոն դրամ և Վայոց ձորի մարզ՝ 33 միլիոն դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկել է այն ծրագրերը, որոնք կառավարությունն այդ փաթեթով ֆինանսավորում է: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են մարզերում կապիտալ ներդրումներին` մասնավորապես՝ համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 11/10/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Զինվորի մահվան գործով ձերբակալվել է համածառայակիցը

Հրազենային վնասվածքից ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Նազարյանի մահվան գործով ձերբակալվել է շարքայինի համածառայակիցը, հաղորդում է Քննչական կոմիտեն։ Երեկ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով` սպանության հատկանիշներով, քննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում։ «ՀՀ ՊՆ ՌՈ-ից հաղորդում է ստացվել 2023թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ զորամասի պահպանության շրջանի՝ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից ինքնաձիգից կրակոց արձակելու և գլխի շրջանում ստացած մահացու վիրավորման հետևանքով համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Նազարյանի մահանալու վերաբերյալ։ Կատարված քննչական գործողությունների արդյունքում նշված հանցավոր արարքն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով նշված համածառայակիցը ձերբակալվել է», – ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։ Ձերբակալված զինվորի ինքնությունը չի հրապարակվում։

https://www.investigative.am/news/zincarayoghy-dzerbakalvel-e-hamacarayakci-spanoutyan-kaskacanqov

 

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 10/10/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.comSet featured image

 

Հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ հայտարարությունը Ադրբեջանի կողմից ապօրինի ձերբակալությունների վերաբերյալ

Հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ հայտարարությունը Ադրբեջանի կողմից ապօրինի ձերբակալությունների վերաբերյալ

2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիան հաջորդեց Լեռնային Ղարաբաղի տասնամսյա շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետին։ Այս ագրեսիան ակնհայտորեն միտված էր էթնիկ հայերի վերջնական տեղահանմանը։ Այնուհետև, հաշված օրերի ընթացքում ավելի քան 100 600 անձ ստիպված եղավ լքել իր տունը և ապաստանել Հայաստանում, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղի տարածքը ենթարկվեց վերջնական էթնիկ զտման։

Ադրբեջանի վայրագություններին հաջորդեց Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա դե-ֆակտո պետական ​​և զինվորական պաշտոնյաների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի (նախկին պետնախարար), Դավիթ Բաբայանի (Արտաքին գործերի նախկին նախարար), Բակո Սահակյանի (նախկին նախագահ), Արկադի Ղուկասյան (նախկին նախագահ), Արայիկ Հարությունյանի (նախկին նախագահ), Դավիթ Իշխանյանի (Ազգային ժողովի նախագահ), Դավիթ Մանուկյանի (պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ), Լևոն Մնացականյանի (պաշտպանության բանակի նախկին հրամանատար)՝ շինծու, հիմնականում ահաբեկչությանն առնչնվող մեղադրանքներով կամայական ձերբակալությունների ու կալանավորումների նոր շրջափուլը։ Ադրբեջանի իշխանությունների կողմից հրապարակված նկարներն ու տեսանյութերը ցույց են տալիս նրանցից ոմանց կալանավորման նվաստացնող տեսարանները։

Մինչ օրս Ադրբեջանում կամայական կալանքի տակ են պահվում երեք տասնյակից ավելի հայեր: Այս խումբը ներառում է 2020 թվականի պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում գերեվարված հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց, ինչպես նաև Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետում և Հայաստանի դեմ ռազմական հարձակումների արդյունքում ձերբակալված անձանց: Ակնհայտ է, որ Ալիևի վարչակազմն օգտագործում է գերիներին որպես սակարկման առարկա նրանց պատանդ պահելու միջոցով Հայաստանից զիջումներ կորզելու համար։ Կարևոր է նշել, որ բոլոր գերիները Ադրբեջանում դատապարտվել կամ մեղադրվել են անհիմն մեղադրանքներով։

Ադրբեջանում գերության մեջ պահվող բոլոր էթնիկ հայերի կյանքը՝ ապօրինի կալանավորված, թե բանտարկված, լուրջ վտանգի տակ է, և ռիսկը մեծ է, որ նրանց խոշտանգումների և դաժան վերաբերմունքի կենթարկեն: Այդ անձանց համար արդար դատավարության երաշխիքներ ապահովելու շուրջ քննարկումները ապարդյուն են:

Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 2022 թվականի զեկույցում

ԱՄՆ Պետդեպարտամենտը  ընդգծել է դատական ​​համակարգի անկախությանն առնչվող համատարած խնդիրները՝ նշելով, որ դատական ​​համակարգն ընդհանուր առմամբ չի ապահովում արդար և հրապարակային դատաքննության իրավունքը շատ դեպքերում, որոնք մեծամասամբ համարվում էին քաղաքական դրդապատճառների վրա հիմնված՝ հղում անելով նաև արժանահավատ հաղորդումների, որոնք վկայում են, որ նման դեպքերում դատավորներն ու դատախազները ենթարկվել են Նախագահի վարչակազմի և Արդարադատության նախարարության հրահանգներին։ Զեկույցը նաև հատուկ անդրադառնում է ինչպես 2020թ․ աշնան ռազմական գործողությունների ժամանակ, այնպես էլ 2020թ․ նոյեմբերի հրադադարից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված հայ քաղաքացիական անձանց և զինծառայողների հետապնդումներին՝ նշելով, որ Կառավարությունը շարունակել է հետապնդել ձերբակալված հայ քաղաքացիական անձանց և զինծառայողներին դռնբաց դատավարություններով, որտեղ չեն պահպանվել արդար դատաքննության պահանջները, օրինակ՝ ինչպիսին է սեփական փաստաբանի ընտրության իրավունքը։

Ադրբեջանում անկախ դատական համակարգի իսպառ բացակայությունը փաստաթղթավորվել է նաև Freedom House-ի 2022թ․-ի զեկույցում, որում նշվում է, որ դատական համակարգը կոռումպացված է և ենթարկվում է գործադիրին։ Human Right Watch-ն իր զեկույցներում պարբերաբար փաստաթղթավորել է, ի թիվս այլնի, ադրբեջանական ուժերի կողմից հայ ռազմագերիների խոշտանգումները, դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ֆիզիկական բռնության և նվաստացումների դեպքերը։ HRW-ն ընդգծել է գերեվարված մարտիկներին ռազմագերու կարգավիճակ տալու և ռազմական գործողությունների ավարտին նրանց վերադարձը ապահովելու անհրաժեշտությունը, իսկ հայ ռազմագերիների հետապնդումը որակվել է որպես Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) իր 2391 (2021) բանաձևում մտահոգություն է հայտնել եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված և դեռևս գերության մեջ գտնվող հայերի պահման պայմանների վերաբերյալ, որոնցից շատերը ենթարկվել կամ ենթարկվում են արագ քրեական դատավարությունների, որոնք կարող են խնդիրներ առաջացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով՝ արդար դատավարության համատեքստում։ Վեհաժողովը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և անհապաղ վերադարձնել նրանց Հայաստան։

Թեև Ադրբեջանը կամայական ազատազրկումն արգելող բազմաթիվ պայմանագրերի, այդ թվում՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ է, այն շարունակում բացահայտ անտեսել իր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր հրահանգները, բազմաթիվ միջազգային կազմակերպությունների բանաձևերը և առաջարկները։

Այժմ մենք ականատես ենք Ադրբեջանի կողմից երկարամյա հանցավոր վարքագծի և մարդու իրավունքների խախտումների շարունակությանը, որը սնուցվում է անպատժելիությամբ։ Մասնագիտացած մանդատ ունեցող մարմինները, միջազգային հանրությունը, ինչպես նաև տեղական և միջազգային իրավապաշտպանները չպետք է թողնեն այդ անձանց Ադրբեջանի դատական համակարգի գթասրտությանը։

Ներքոստորագրյալ քաղհասարակության կազմակերպությունները

–            խստորեն դատապարտում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա դե-ֆակտո պետական և ռազմական պաշտոնյաների կամայական կալանավորումներն ու ձերբակալությունները,

–            պահանջում են 2023թ․ սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումներից առաջ և հետո կալանավորված էթնիկ հայերի անհապաղ և առանց նախապայմանների ազատումը և վերադարձը Հայաստան,

–          հորդորում են ՄԱԿ-ի Կամայական ձերբակալությունների հարցերով աշխատանքային խմբին օգտագործել իր մանդատը և ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա անմիջապես ազատելու բոլոր հայ ձերբակալվածներին և վերացնելու նրանց դեմ ներկայացված շինծու մեղադրանքները,

–          կոչ են անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ուշադիր հետևել իրավիճակին և պարբերաբար հրապարակել Ադրբեջանում ապօրինի ձերբակալված հայերի իրավիճակի մասին զեկույցներ և ակտիվորեն պահանջել բոլոր հայ ձերբակալվածների անհապաղ ազատ արձակումը,

–          կոչ են անում ժողովրդավարության կողմնակից և մարդու իրավունքներին աջակցող երկրներին օգտագործել Ադրբեջանի կառավարության հետ առկա բոլոր դիվանագիտական ​​միջոցները ՝ ապահովելու բոլոր հայ ձերբակալվածների անհապաղ ազատ արձակումն ու վերադարձը Հայաստան:

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն

Իրազեկ քաղաքացիների միավորում

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

[1] https://armenpress.am/eng/news/1121185/https://armenpress.am/eng/news/1121185/

[2] https://eurasianet.org/azerbaijan-arrests-more-ex-leaders-of-nagorno-karabakh?fbclid=IwAR1zDf_EdGl7cimgyc5BQIg8EuTN-pDI4urugAEpuhgv6yKMnwq2oyS1oqQhttps://armenianweekly.com/2023/10/04/former-state-and-military-officials-of-artsakh-detained-by-azerbaijan/?fbclid=IwAR2NK1wKZxwm9GOTBsJPEEgFarQhDw0rY7woxOYT2DKZ4iwp9mm0uJ5Pgbs

[3]  https://www.youtube.com/watch?v=2ND8u6PPybUhttps://www.youtube.com/watch?v=tqCsuEUoE4Ahttps://www.youtube.com/watch?v=-68wdW3fGEw

[4] https://www.state.gov/reports/2022-country-reports-on-human-rights-practices/azerbaijan/

[5] https://freedomhouse.org/country/azerbaijan/freedom-world/2022

[6]  HRW, Azerbaijan: Armenian POWs Abused in Custody, https://www.hrw.org/news/2021/03/19/azerbaijan-armenian-pows-abused-custody, HRW, Azerbaijan: Armenian Prisoners of War Badly Mistreated, https://www.hrw.org/news/2020/12/02/azerbaijan-armenian-prisoners-war-badly-mistreated

[7] Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan / Nagorno-Karabakh conflict, Resolution 2391 (2021), https://pace.coe.int/en/files/29483/html

 

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com