Yearly Archives:2023

Կառավարությունը պահուստային ֆոնդից 8 միլիարդ դրամ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար

Կառավարության պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվեց 8 միլիարդ դրամ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 80 հազար շահառուների 100 000 դրամ միանվագ դրամական աջակցություն տրամադրելու համար: Կառավարության այսօրվա նիստում նախագիծը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Ծրագրի շահառուներն են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնք սեպտեմբերի 24-ից հետո են բռնի տեղափոխվել Հայաստան։ Աջակցությունից օգտվելու համար շատ կարևոր է, որպեսզի անձը հաշվառված լինի Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Այն քաղաքացիները, ովքեր հաշվառում չեն անցել, բազմիցս հորդորել ենք և հիմա էլ հորդորում ենք, որպեսզի հաշվառվեն Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում տեղակայված 60-ից ավելի հումանիտար կենտրոններում»,- նշել է նախարարը:

https://www.gov.am/am/news/item/15667/

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Եվրախորհրդարանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը

Եվրախորհրդարանն այսօր ձայների գերակշռող մեծամասնությամբ հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևին, որը կոչ է անում Եվրամիությանն ու անդամ երկրներին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի բազմաթիվ խախտումների համար։ Դատապարտելով Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումը՝ բանաձև նաև հորդորում է հետաքննել Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները, որոնք կարող են պատերազմական հանցագործություն դիտարկվել։ Փաստաթուղթն ընդունվեց քվեների 491 կողմ, ընդամենը 9 դեմ և 36 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Այն խորհրդատվական բնույթ ունի և պարտադիր չէ կատարման համար։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 04/10/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ «Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ։

https://www.e-gov.am/decrees/item/26421/?fbclid=IwAR29PcwTd_O5A6CWfbpc5X5TOV-H5ZgRyvgO7O90puemcLDzKC63FC8Ny_M

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 03/10/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Ազգային ժողովը վավերացեց Հռոմի ստատուտը

Ազգային ժողովը վավերացել է Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ)։ Հռոմի ստատուտը վավերցանելու մասին նախագիծն ընդունվել է ԱԺ նիստում՝ ստանալով 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներ: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեմ են քվեարկել նախագծին։ Ավելի վաղ, Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արդեն իսկ ընդունել է նախագիծ և այն ընդգրկվել է Ազգային ժողովի հերթական լիագումար նիստի օրակարգում։ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է ամբողջությամբ։ Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 02/10/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ

Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ. պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն կտրամադրի ավելի ուշ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

https://mil.am/hy/news/11821

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Ադրբեջանը կրակել է Կութիի դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ

Այսօր՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում, նախարարությունը միայն նշում է, որ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

https://mil.am/hy/news/11820

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com