© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո քննվող քրեական վարույթով դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 223 միլիոն 513 հազար դրամ վնասը (շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար): Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեություն իրականացնող ընկերության կողմից հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեից ստացված հաղորդման կապակցությամբ Քննչական կոմիտեում 2024 թվականի օգոստոսի 28-ին քրեական վարույթ չէր նախաձեռնվել: Քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը դատախազի կողմից չէր հաստատվել և 2024 թվականի օգոստոսի 30-ին հանձնարարվել էր առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու համար նախաձեռնել քրեական վարույթ և սկսել նախաքննություն:
Արդյունքում՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ընկերության տնօրենի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վերականգնվել 223 միլիոն 513 հազար դրամ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Մաքուր շրջակա միջավայր ունենալու համար յուրաքանչյուրիս մասնակցությունն անչափ կարևոր է, գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը և հրապարակել տեսանյութ․
«Աղբահանության և սանմաքրման աշխատակիցներն ամեն օր անում են առավելագույնը, որպեսզի Երևանը լինի ավելի մաքուր ու խնամված։
Սակայն առանց երևանցիների աջակցության միայն մեր ջանքերը բավարար չեն։
Բոլորիս պարտքն է հոգատար վերաբերմունք դրսևորել մեր քաղաքի նկատմամբ»,- նշել է նա։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 03:17-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու 61-րդ թաղամասի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ. բնակիչը ներսում է:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:12-ին, մարվել՝ 06:30-ին:
Այրվել է տնակը (մոտ 60 քմ). ներսում հայտնաբերվել է Խ․ Ս․-ի (ծնված 1971 թ.) դին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին բախվել են VAZ (վարորդ՝ Ս․ Վ․, ծնված 1990 թ․) և Mercedes-Benz (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջիններս դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել ծառերի մեջ․ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ա․ Է․, ծնված 1993 թ.) տեղում մահացել են, իսկ Mercedes- Benz մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ց․ Հ․-ը (ծնված 2011 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները դիերը դուրս են բերել ավտոմեքենայից, հոսանքազրկել այն և փակել գազի բալոնի փականը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Շիրակի մարզի Փանիկի ճանապարհը հիմնանորոգված է: Այդ մասին սոցցանցում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից օգտագործելով #ինչպեսխոստացելէի հեշթեգը:
Մանրամասները՝ տեսանյութում:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Պաշտպանը հանդիպել է երեխաների հետ, ծանոթացել զարգացմանն ուղղված ծրագրերին, հետաքրքրվել նրանց առօրյայով: Տարածքում իրականացվել է շրջայց` մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրած խնդիրների լուծումները դիտարկելու նպատակով: Պաշտպանի նախորդիվ արձանագրած մի շարք խնդիրներ լուծում են ստացել:
Այցի ավարտին Անահիտ Մանասյանը երեխաներին հանձնել է նվերներ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման արարողությունը. ՀՀ Կառավարության կողմից ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ տնօրեն Հայկ Ալոյանը։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Պրոյեկտով արդեն իսկ իրականացվել է 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, նախատեսվում է ևս 250 մլն դոլարի ներդրում իրականացնել, կստեղծվի շուրջ 1000 նոր աշխատատեղ։
Նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ այս պայմանագրի ստորագրումը նշանակում է, որ հաջողությամբ հաղթահարվել են բոլոր փուլերը, իրականացվել է շատ մանրամասն աշխատանք, իսկ բոլոր ռիսկերը կամ հնչած մտահոգությունները փարատվել են։
«Սա մի մեգապրոյեկտ է, որը հանգեցնելու է ավելի քան հազար աշխատատեղերի ստեղծմանը, պետական բյուջե հարկերի տեսքով վճարումներ կատարելուն, բայց, որ ամենակարևորն է, նպաստելու է տվյալ համայնքի զարգացմանը։ Մենք հավատում ենք այս նախագծի հաջողմանը»,- նշել է Գևորգ Պապոյանը։
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հայկ Ալոյանը, ի պատասխան լրագրողների հարցի, հայտնել է, որ Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքները կսկսվեն առաջիկա եռամսյակում, իսկ բուն շահագործումը նախատեսվում է 2025 թվականի չորրորդ եռամսյակում:
Կից ներկայացնում ենք ՀՀ Կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին» N 81-Ա որոշումը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող՝ 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը։ Սրբուհի Գալյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը նախարարության համար կարևոր և առաջնահերթ ռազմավարական ուղղություններից է։ Նա շեշտել է ռազմավարության ներառականության կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Դիմելով նիստի մասնակից գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ նախարարը հատուկ ընդգծել է յուրաքանչյուր գերատեսչության դերը միջոցառումների իրականացման գործընթացում։ «Այս հարթակը հատուկ հնարավորություն է բոլորիս համար՝ քննարկելու այն խնդիրները, որոնք առկա են, և նախանշելու դրանց լուծման հնարավոր ուղղությունները»,- վստահեցրել է նախարարը։
Նա ներկայացրել է 2025-ին նախատեսվող ծրագրային առաջնահերթությունները, որոնք ընդգրկում են մշտադիտարկման և վերագնահատման փուլերը։ Նախարարը հավաստիացրել է, որ ՄԻՊ ազգային ռազմավարությունը ՀՀ կառավարության հիմնական ուղղություններից է, և Արդարադատության նախարարությունը հետամուտ է լինելու այս ոլորտում հաջողությունների գրանցմանը։
Նշենք, որ Խորհուրդը կազմված է հանրային իշխանության մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից և քաղաքացիական հասարակության յոթ կազմակերպությունների մեկական ներկայացուցչից։ Համակարգող խորհրդի նախագահն է արդարադատության նախարարը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ:
Պաշտպանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին պաշտոնը ստանձնելու առթիվ:
Զրուցակիցները քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը:
Անահիտ Մանասյանը հույս է հայտնել մարզպետարանի հետ արդյունավետ համագործակցության շարունակականության կապակցությամբ և նշել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի վրա ազդեցություն ունեցող համակարգերը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com