Yearly Archives:2024

2024 թվականին կշարունակվի ՀԽՍՀ բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցումը

Կառավարությունն այսօր հերթական նիստում հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը։ Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ծրագիրն ունի երեք բաղադրիչ: Առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է` դրանից հետո առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմանով, երկրորդ բաղադրիչը վճարովի պրակտիկան է, որից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում առնվազն երեք ամսով, և երրորդ բաղադրիչը՝ մասնագիտական ուսուցումն է՝ դրանից հետո վճարովի պրակտիկա և աշխատանքի տեղավորում։ 2024 թ.-ին կշարունակվի ՀԽՍՀ բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցումը: Կառավարության որոշմամբ՝ 2024 թվականին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում կտրամադրվի մինչև 1941 թ․ հունիսի 30-ը ներառյալ ծնված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև ՀՀ կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` սահմանված կարգով:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 10/01/2024

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 09/01/2024

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

«Համայնքներում մասնակցային բյուջետավորման գործընթացի գործող մոդելի մասին իրազեկում»

📌Վերջին տարիններին ՀՀ-ում և՛ պետական, և՛ համայնքային մակարդակներում ակտիվորեն քայլեր են ձեռնարկվում մասնակցային բյուջետավորման համակարգի ներդրման և կայացման ուղղությամբ։
Մասնակցային բյուջետավորումը մեխանիզմ (կամ գործընթաց) է, որի միջոցով բնակչությունը (քաղաքացիները) անմիջականորեն քննարկում, բանակցում, որոշում կամ աջակցում են առկա հանրային ռեսուրսների կամ դրա մի մասի ծախսման ուղղությունների վերաբերյալ որոշումների կայացմանը:
📌Մինչև 2023 թվականը համայնքներում բյուջետային գործընթացին մասնակից լինելու գործիքներն էին՝ համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի կազմում ներառվելը, հանրային լսումների և/կամ քննարկումներին մասնակցելը և բնակիչների նախաձեռնության ներկայացումն ու ընդգրկումը ավագանու նիստի օրակարգ։
Ներկայում նշված գործիքների շրջանակն ընդլայնվել է։ 2023 թվականին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից գործարկվել է «Համայնքներում տեղական մասնակցային բյուջետավորման գործընթացների կազմակերպման» նոր մոդելը, որը հնարավորություն է տալիս համայնքի բնակիչներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ուղղակիորեն մասնակից դառնալ բյուջեի ձևավորմանը՝ առաջարկելով համայնքային ծրագրեր և քվեարկությամբ ընտրել ֆինանսավորվող ծրագիրը։
Ի լրումն, 2024 թվականին ՀՀ կառավարությունը փորձարկում է համայնքներում մասնակցային բյուջետավորման խթանման ևս մեկ մոդել․ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիոն ֆինանսավորման շրջանակներում կհամաֆինանսավորվեն համայնքի բնակչության կողմից առաջադրված և ընտրված համայնքային զարգացման ծրագրերը։
Մամլո ասուլիսը նպատակ ունի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և բնակչությանը իրազեկել գործող մասնակցային հնարավորությունների մասին, նպաստել նրանց մասնակցության ակտիվացմանը և աջակցել քաղաքացիական նախաձեռնությունների մշակմանը։
—————————————
📌Մամլո ասուլիսը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի կողմից՝ համագործակցաբար: Ծրագրի շրջանակներում Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացվում են միջոցառումներ՝ ուղղված բյուջետային գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության խթանմանը և ընդլայնմանը։
—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Կարինե Հարությունյան – Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (ՏԶՀԿ) գործադիր տնօրեն
➡ Լիլիթ Հակոբյան – Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի փորձագետ

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 08/01/2024

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 05/01/2024

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 04/01/2024

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 03/01/2024

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com