Monthly Archives:August 2024

Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Ֆրանսիայից. վարչապետ

«Մեզ քննադատում են նրա համար, որ մենք, օրինակ, Ֆրանսիայի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն, Հնդկաստանի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն: Ադրբեջանում կա միտումը՝ խոսում են, թե արտատարածաշրջանային երկրները զինում են Հայաստանին՝ նկատի ունենալով, օրինակ, Ֆրանսիային: Բայց ակնհայտ է, հրապարակային է, որ Ադրբեջանը, օրինակ, զենք է ձեռք բերում Իտալիայից: Ֆրանսիայի կողքի երկիրն է, ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Ֆրանսիայից: Ադրբեջանը զենք է ձեռք բերում, օրինակ, Պակիստանից: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Պակիստանից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Հնդկաստանից: Ասում են՝ ԵՄ-ն, Արևմուտքը զինում է Հայաստանին. Ադրբեջանը զենք է ձեռք բերում Սլովակիայից, Սերբիայից, Բուլղարիայից: ԵՄ-ի առնվազն 3 անդամ երկրներ ռազմատեխնիկական համագործակցություն ունեն Ադրբեջանի հետ: Ադրբեջանը ահռելի մեծ ծավալի զենք է ձեռք բերում Իսրայելից: Մենք ամեն օր այդ տվյալների մասին չենք բարձրաձայնում, բայց այդ ամենը գիտենք, ստանում ենք հետախուզական ճանապարհներով»,- այս մասին սուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ կան անկախ փորձագետներ, որոնք վերլուծական տեղեկանքներ գրելիս պնդում են, որ Ադրբեջանի այն մեղադրանքները, մասնավորապես՝ Սահմանադրության և զենքի ձեռքբերման մասով, որոնք ներկայացնում է Հայաստանին, իրականում Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների համար ծխածածկույթի նշանակություն ունեն: Այսինքն՝ փորձում են Հայաստանին մեղադրել Սահմանադրությունում տարածքային պահանջներ ունենալու համար՝ քողարկելու իրենց սահմանադրության մեջ տարածքային պահանջների փաստը, փորձում են Հայաստանին մեղադրել սպառազինվելու համար՝ քողարկելու համար իրենց սպառազինվելու հարցը:

«Ինչքանո՞վ է արդար Հայաստանին մեղադրել այն պայմաններում, երբ անընդհատ սպառնալիքներ է լսում: Սակայն այս պարագայում էլ երկիրը չի գնում կոնֆլիկտային ճանապարհով:

Ասում ենք՝ մտահոգություն ունե՞ք, մենք էլ ունենք, եկեք սպառազինությունների փոխադարձ վերահսկման և կրճատման մեխանիզմներ ձևավորենք: Այդ առաջարկը հնչել է հրապարակային և ուժի մեջ է»,- նշեց նա՝ ընդգծելով՝ էսկալացիան մեր քաղաքական կամքը չի, և մենք որևէ կերպ հետաքրքրված չենք էսկալացիայով: Սա շատ կարևոր արձանագրում է»,- ասաց վարչապետը:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

 

«Հող և ջուր»-2 միջոցառման կազմակերպչական խորհրդի հայտարարությունը համերգային խմբի վրա հարձակման մասին

«Հող և ջուր»-2 միջոցառման կազմակերպչական խորհրդի հայտարարությունը համերգային խմբի վրա հարձակման մասին։

«Հող և ջուր»-2 մշակութային միջոցառման նախաձեռնող խումբը օգոստոսի 29-ին նախատեսել էր համերգ-նկարահանում դաշտային պայմաններում՝ Արագածի լանջին:

Առավոտյան տեխնիկասարքավորումներով և դաշնամուրով «Հող և ջուր»-2 միջոցառման խումբը՝ շուրջ 70 հոգի, աշխարհահռչակ ջազային երաժիշտ երգահան և կատարող Տիգրան Համասյանի և Խազեր երգչախմբի հետ շարժվել է Արագածի հյուսիսային լանջին գտնվող Ռապի լիճ համերգային ձայնագրությունը և նկարահանումը կազմակերպելու նպատակով:

Ժամը 16-ին մոտ մեկ ավտոմեքենաներով նկարահանման տարածք են եկել միջոցառման հետ կապ չունեցող 3 հոգի, տեղավորվել են լճի հակառակ ափին և հայտնվել նկարահանման կադրում:

Կազմակերպիչները քաղաքավարությամբ խնդրել են տեղափոխվել քիչ հեռու և չխանգարել նկարահանմանը: Սակայն տեղափոխվելուց հետո ժամը 18-ին խումբը սկսել է աղմկել անմարդկային վայնասուններով: Կազմակերպչական խմբի անդամները նորից խնդրել են չաղմկել, հրավիրել են լուռ մասնակցել համերգի և նկարահանման դիտմանը:

Խումբը հրաժարվել է, խոստացել է չաղմկել, սակայն ժամը 19-ից հետո նորից է սկսել աղմկել, դիտավորությամբ գոռգոռալ և սուլել՝ խանգարելով նկարահանումներին և ձայնագրությանը:

19:20-ի հատվածում համերգախմբի հետ լճի մոտ գտնվող հանդիսատեսները գնացել և այդ խմբին բացատրել են իր վարքի անընդունելի լինելը, որից հետո խումբը հեռացել է, սակայն քիչ անց վերադարձել է, դիտել է մասնակիցներին և ավտոմեքենաները, ապա նորից է լքել տարածքը:

Համերգի տեսագրումն ավարտվել է 19:45-ին: 10 ավտոմեքենաներից կազմված շարասյան վերադարձի ճանապարհը Գեղաձոր գյուղի և H21 (Արթիկ-Ալագյազ) ճանապարհի խաչմերուկում 3 ավտոմեքենայով փակել է նույն խումբը, խոչընդոտելով տեղաշարժը:

Խմբի անդամները հարձակվել են առաջին մի քանի ավտոմեքենաների վրա, կոտրել են մեքենաներից մեկի ապակին, որում Տիգրան Համասյանն է եղել, մյուս մեքենայի վարորդի դեմքին մի քանի հարված են հասցրել, վարորդի գլուխը խփել ղեկանվին մի քանի անգամ:

Խումբը ոստիկանություն է ահազանգել 21:20-ին: Պարեկները դեպքի վայր են հասել 21:45-ին, մեքենաների վրա հարձակվածները փախել են դեպքի վայրից:
Հաղորդում է տրվել ոստիկանությանը հանցագործության մասին:

Վերլուծելով տեղի ունեցածը, բավարարելով հանրության հետաքրքրությունը, և կամենալով խափանել ստահոդ տեղեկությունների տարածումը որոշ էժանագին քարոզչամիջոցներում, հայտարարում ենք որ.

• Նկարահանումները խոչընդոտող և մեքենաների վրա հարձակված մեքենաներից մեկի ապակին կոտրած ավազակախմբի անդամների լուսանկարները, մեքենաների լուսանկարները և պետհամարանիշերի լուսանկարները տրամադրվել են ոստիկանությանը՝ պատճաշ քննության ակնկալիքով:

• Ակնակալում ենք ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների հրատապ և արդյունավետ աշխատանքը հանցագործներին բացահայտելու ուղղությամբ: Հակառակ դեպքում գործարկելու ենք արդարության սահմանման այլ մեխանիզմներ: Հայաստանը քրեական հանցագործներից հարկավոր է մաքրել: Եթե իրավապահները չկարողացան կամ չկամեցան լուծել այդ խնդիրը, դա անելու ենք մենք սեփական պատասխանատվությամբ:

• Մեծ բարեբախտություն է, որ որևէ մեկը մարմնական լուրջ վնասվածք չի ստացել պատահարից:

• Բացարձակ անընդունելի են վերոհիշյալ քրեական տարրերի տարածած բարքերը, որոնք խոր հակասության մեջ են Գեղաձոր գյուղի վարչական ղեկավար Էդգար

Օհանյանի և մյուս գեղաձորցիների հյուրընկալ ու ընկերական ընդունելության հետ:
Բարեխիղճ և պատասխանատու լրատվամիջոցներին խնդրվում է օգտվել այս հաղորդագրությունից, առանձին հարցազրույցներ չեն լինելու: Ըստ քննության ընթացքի և անհրաժեշտության կլինեն նոր հաղորդագրություններ:
«Հող և ջուր»-2 մշակութային նախաձեռնության կազմակերպչական խումբ
30 օգոստոսի, 2024 թ.»։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

Հարձակման է ենթարկվել «Միցուբիշի» մանկիշի ավտոմեքենան, որի մեջ է եղել Տիգրան Համասյանը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

«Ռապի լճի» մոտ տեղի է ունեցել միջոցառում, որի ժամանակ անհայտ անձինք քարերով հարվածել են «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենայում է եղել Տիգրան Համասյանը:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

 

Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 92 դեպք

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում Հայաստանում օգոստոսի 30-ի դրությամբ գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 92 դեպք:

Ըստ գերատեսչության՝ 17 դեպք գրանցվել է օգոստոսի 24-30-ն ընկած ժամակահատվածում:

Հիշեցնենք՝ օգոստոսի 21-ի դրությամբ ՀՀ-ում հայտնաբերվել էր Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք:

Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ Հայաստանում գրանցվել է մահացության դեպք:

Վարակաբանները զգուշացնում են, որ այս հիվանդությունը պատվաստանյութ չունի, չհիվանդանալու համար պետք է պաշտպանվել նույն մեթոդներով, որոնցով ավանդաբար պաշտպանվում են մոծակներից, այսինքն՝ ծածկել մարմինը և քնել մոծակապաշտպան տարածքում:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

 

Ռուսական ուժերը հարվածել են Խարկովին․ կան զոհեր ու վիրավորներ

Ռուսական ուժերը հարվածել են Խարկովին։ Քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ ավիահարվածներից մեկը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական հատվածում։ Բնակելի բարձրահարկ շենքում պայթյուն է որոտացել, և հրդեհ է բռնկվել, որն արագորեն տարածվել է։ Քաղաքի տարբեր հատվածներում ևս թիրախավորվել են բնակելի շենքեր։

Լրատվամիջոցները հայտնում են երեք զոհի մասին, նշվում է, որ նրանց թիվը կարող է ավելանալ։ Հաղորդվում է նաև մոտ 30 վիրավորի մասին։

«Այդ հարվածը չէր լինի, եթե մեր պաշտպանական ուժերը հնարավորություն ունենային ոչնչացնել ռուսական ռազմական ավիացիան այնտեղ, որտեղ այն գտնվում է։ Մեզ անհրաժեշտ են գործընկերների վճռական որոշումները՝ այդ ահաբեկչությունը դադարեցնելու համար։ Դա միանգամայն արդար անհրաժեշտություն է։ Եվ չկա ոչ մի ռացիոնալ պատճառ՝ սահմանափակելու Ուկրաինան պաշտպանությունում։ Մեզ հեռահար հարվածների հնարավորություն է պետք»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ստորագրել են համատեղ գործունեության մասին կանոնակարգը

2024 թվականի ապրիլի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արձանագրությանը համապատասխան՝ Հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, 2024 թվականի օգոստոսի 30-ին Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը համապատասխան կերպով ստորագրվել է: Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

Դուրովին թույլատրվել է բնակվել Ֆրանսիայում միայն դատարանի որոշած հասցեում

Դատական ​​վերահսկողության տակ գտնվող Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Ֆրանսիայում պետք է ապրի դատավորի որոշած հասցեում՝ գրում է Liberation-ը՝ վկայակոչելով Փարիզի դատախազության պարզաբանումները։

Հստակեցվել է, որ ձեռնարկատերը ստիպված չի լինի կրել էլեկտրոնային ձեռնաշղթա, քանի որ նա տնային կալանքի տակ չէ, հետևաբար, կարող է շրջել Ֆրանսիայի տարածքում՝ դատարանի հաստատած սահմանափակումները պահպանելու պայմանով, օրինակ՝ պարբերաբար այցելել ոստիկանական բաժանմունք։ Տեղափոխվելիս նա պետք է դատավորի հետ համաձայնեցնի նոր հասցեն, պետք է շաբաթը երկու անգամ ներկայանա ոստիկանություն։

Դատախազությունը հայտնել է նաև, որ առգրավվել են Դուրովի բոլոր անձնագրերը։ Նա ազատ է արձակվել դատական ​​հսկողության ներքո 5 միլիոն եվրո գրավի դիմաց:

Օգոստոսի 28-ին Փարիզի դատախազությունը հայտարարել է, որ Դուրովին մեղադրանք է առաջադրվել Telegram-ի միջոցով հանցավոր բովանդակությամբ նյութերի տարածմանը չհակազդելու համար։ Դատախազության տվյալներով՝ նա կասկածվում է 12 հանցագործության հարցով՝ բոլորն էլ կապված են Telegram-ի օգտագործման հետ։ Մասնավորապես, նշվել է դրա միջոցով իրականացվող անօրինական գործարքների և խարդախների կողմից որպես հարթակ օգտագործելու մասին։

Դուրովի փաստաբանը մեղադրանքներն անհեթեթ է անվանել։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com   

 

Ռուսաստանը գիշերը վեց ժամ շարունակ ԱԹՍ-ներով հարվածել է Կիևին

Գիշերը ռուսական զորքերն անօդաչու սարքերով հարձակվել են Կիևի վրա։ Օդային գրոհը տևել է վեց ժամ, ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերը կարողացել են խոցել «մոտ 15 անօդաչու թռչող սարք», դրանցից ոչ մեկը չի հասել թիրախին, ասել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

Խոցված դրոնների բեկորները, սակայն, ընկել են Դնեպրի, Գոլոսեևսկի և Դեսնյանսկի շրջանների բնակելի շենքերի վրա։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։ ՀՕՊ համակարգերի շահագործման և պայթյունների մասին հաղորդումներ են ստացվել նաև Ուկրաինայի մյուս շրջաններից։

Հանրապետության Զինված ուժերը դեռ չեն մեկնաբանել անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով ռուսական հարձակման հետևանքները։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com