Հայաստանում 2024 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.7%:
Առավել մանրամասն՝ հղումով:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Փյունիկ»-«Վեստ Արմենիա» այսօր կայանալիք հանդիպումը չի կայանալու մրցակից թիմի չներկայանալու պատճառով:
Նշենք՝ «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները չեն ցանկանում դուրս գալ խաղադաշտ՝ ի նշան բողոքի. նրանք հայտնել են, որ շուրջ 3 ամիս չի վճարվել իրենց աշխատավարձը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Կառավարության որոշմամբ՝ Դավիթ Խուդաթյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Դավիթ Խուդաթյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Դավիթ Խուդաթյանը կնշանակվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
60 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը հաղթեց Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցին և նվաճեց ոսկե մեդալը՝ դառնալով ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի հավաքականի ներքոնշյալ մարզիկները՝
Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) եզրափակչում կպայքարեն ոսկե, Էլեն Բաբաջանյանը (53 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալների համար:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը սեփական դիմումի համաձայն դադարեցրել են անդամակցությունն «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին: Այս մասին հայտնում են հիմնադրամից՝ ընդգծելով, որ անդամակցության դադարեցման պաճառ է հանդիսանում նախարարների աշխատանքային ծանրաբեռնվածությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լենա Նազարյանն ընտրվել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Կառավարության՝ նոյեմբերի 19-ի որոշումներով Ռուստամ Բադասյանն ազատվել է ՊԵԿ նախագահի, Արգիշտի Քյարամյանը՝ Քննչական կոմիտեի նախագահի, Սասուն Խաչատրյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոններից։
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունն առաջարկում է արցախյան կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքների անդամների համար ներհամայնքային և ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանել անվճար՝ որպես համայնքի կողմից տվյալ ընտանիքներին մատուցվող նվազագույն աջակցություն:
Նախագիծն ավագանու նիստին ներկայացրեց ավագանու «Հանրային ձայն» խմբակցության քարտուղար Վահե Եսայանը:
Նախագիծն ընդունվեց 54 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 19-ին սկսել է («Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին») քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների ստուգման գործընթացը։ Գործընթացին ներկա է եղել նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։ Ստորագրությունների ստուգման գործընթացը լիազոր ներկայացուցչին մանրամասնել են ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ ՏՏ վարչության պետ Ելենա Այվազյանը։
ԿԸՀ ապրիլի 9-ի N 10-Ն որոշման համաձայն, հավաքված ստորագրությունը համարվում է վավեր, եթե ձևաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական են և լրացված պատշաճ ձևով։ Եթե քաղաքացու տվյալները կրկնվում են, ապա հաշվվում է տվյալ քաղաքացու միայն մեկ ստորագրությունը։
ԿԸՀ-ն իրականացնում է ստորագրությունների վավերականության հաստատում՝ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումը և ստորագրված ձևաթերթիկները ստանալուց հետո մեկամսյա ժամկետում։
Նոյեմբերի 7-ին, քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները ստորագրությունների լրացված ձևաթղթերի 4 տուփ էին ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com