Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երկամարտի 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ տեղը։
2024 թ. Փարիզի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը (+109 կգ) կարիերայում առաջին անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը՝ երկամարտում գրանցելով 467 կգ (215+252) արդյունք։ 25-ամյա հայ ծանրորդը պոկում վարժությունում հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 206, ապա 211 և 215 կգ կշռող ծանրաձողերը և փոքր ոսկե մեդալ է նվաճել, իսկ հրումում 252 կգ արդյունքով բավարարվել է փոքր բրոնզե մեդալով:
Այս քաշային կարգում օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը, պոկում վարժությունում 210 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ է նվաճել: Մինասյանը երկամարտում գրանցել է 455 կգ արդյունք (210+245) և զբաղեցրել 4-րդ տեղը՝ ընդամենը մեկ կգ-ով զիջելով բրոնզե մեդալը նվաճած իրանցի Ալիրեզա Յուսեֆին:
Հայաստանի ներկայացուցիչներից երկամարտի բրոնզե մեդալին արժանացել է կանանց հավաքականի անդամ, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով: Պոկում վարժությունում Ալեքսանդրան հաջող է կատարել առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 85 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում հայ մարզուհին 120 կգ արդյունքով դարձել է փոքր արծաթե մեդալակիր:
Հայաստանի ներկայացուցիչներից Գառնիկ Չոլակյանը (61 կգ), B խմբում հաղթելուց հետո, ընդհանուր հաշվարկում երկամարտի 280 կգ (130+150) արդյունքով գրավել է 7-րդ տեղը: A խմբի մասնակիցների ելույթներից հետո Չոլակյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում` 130 կգ արդյունքով:
2024 թ. Փարիզի օլիմպիական խաղերի մասնակից, նախորդ տարի Երևանում կայացած Եվրոպայի առաջնության 102 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչմանն արժանացած 21-ամյա Գարիկ Կարապետյանը, հանդես գալով 109 կգ քաշային կարգում, փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ մեկ փորձից գլխավերևում պահելով 183 կգ կշռող ծանրաձողը: Երրորդ մոտեցման ժամանակ, սակայն, Կարապետյանը վնասվածք է ստացել ու հրաժարվել հետագա պայքարից:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գոռ Սահակյանը (73 կգ) երկամարտում գրանցել է 331 կգ արդյունք (146+185) և պայքարն ավարտել է 8-րդ տեղում, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը (102 կգ) 0 են ստացել ու երկամարտի արդյունք չեն գրանցել, Պետրոս Պետրոսյանը 109 կգ քաշայինների B խմբի պայքարում երկամարտի 360 կգ արդյունքով զբաղեցրել է 11-րդ տեղը, կանանց 87 կգ քաշայինների պայքարում Տաթև Հակոբյանը երկամարտում գրանցել է 230 կգ և գրավել է 13-րդ տեղը, իսկ Հակոբ Մկրտչյանը (96 կգ) մրցման մեկնարկից անմիջապես առաջ հրաժարվել է պայքարից:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Սիրելի՛ գյումրեցիներ, Գյումրու գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին ։
Այսօր կատարվել են աշխատանքային փորձարկումներ։Опубликовано Սարիկ Մինասյան / Sarik MinasyanВоскресенье, 15 декабря 2024 г.
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բահրեյնում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում՝ կարիերայում առաջին անգամ արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչմանը:
25-ամյա հայ ծանրորդը նվաճել է նաև պոկում վարժության փոքր ոսկե մեդալը: Պոկում վարժությունում Լալայանը հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 206, ապա 211 և 215 կգ կշռող ծանրաձողերը, իսկ հրում վարժությունում 252 կգ արդյունքով փոքր բրոնզե մեդալ է նվաճել:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:57-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղում քաղաքացին տան տանիքում հանկարծամահ է եղել․ դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ երկհարկանի տան տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս Ջ. Մ.-ն (ծնված 1961 թ.) հանկարծամահ է եղել: Փրկարարները Ջ․ Մ.-ի դին իջեցրել և մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի և մայրաքաղաք Երևանի միջև Արագածոտնի մարզն է։
Այն արագորեն զարգացող մարզ է, որի տարածքով անցնում են հանրապետական նշանակության մի քանի ավտոխճուղիներ՝ դարձնելով այն կարևոր հանգույց տարբեր մարզերի ու համայնքների համար։
Մարզային բնակավայրերում տուն կառուցելու կամ ձեռք բերելու համար պետական աջակցության ծրագրերին կարող եք ծանոթանալ այս
Կառուցի՛ր կամ գնի՛ր քո նոր տունը Արագածոտնի մարզում. պետությունը սատար է կանգնումԿառուցի՛ր կամ գնի՛ր քո նոր տունը Արագածոտնի մարզում. պետությունը սատար է կանգնում 🏡
Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի և մայրաքաղաք Երևանի միջև Արագածոտնի մարզն է։
Այն արագորեն զարգացող մարզ է, որի տարածքով անցնում են հանրապետական նշանակության մի քանի ավտոխճուղիներ՝ դարձնելով այն կարևոր հանգույց տարբեր մարզերի ու համայնքների համար։
Մարզային բնակավայրերում տուն կառուցելու կամ ձեռք բերելու համար պետական աջակցության ծրագրերին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://irazekum.am/
#ՀայաստանըՄերՏուննէ #ՊետություննԱջակցումէ #ՊետությունըՍատարէԿանգնում #ԿառուցիրՏունդՄարզում #ՏավուշիՄարզ #Տավուշ
Опубликовано ՀՀ կառավարություն Суббота, 14 декабря 2024 г.
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
Հայաստանի հավաքականի անդամ 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 183 կգ: Այս վարժությունում Կարապետյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Պոկում վարժության վերջին մոտեցման ժամանակ Կարապետյանը վնասվածք ստացավ և չշարունակեց պայքարը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Առողջապահության նախարարության «Հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ» երկօրյա սեմինարի շրջանակում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը ներկայացրել է երկրում համաճարակային իրավիճակը` նշելով, որ վերջին տվյալներով` հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով իրավիճակը կայուն է. մինչ այս պահը գրանցվել է կարմրուկի 561 դեպք՝ վերջին ամիսներին գրանցվում են միայն եզակի բերովի դեպքեր։
2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է կապույտ հազի 119 դեպք, սակայն վերջին ամիսներին հիվանդացությունը նվազել է։
Նշվել է նաև պատվաստումներում ամբողջական ընդգրկվածության ցուցանիշների դրական միտումն ու ժամանակին պատվաստման կարևորությունը։
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումների վիճակագրությունը ներկայացրել է ԱՆ ՀՎԿԱԿ իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը` նշելով, որ հանրապետության բժշկական կազմակերպություններին բաշխվել է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ և իրականացվել է բաշխված պատվաստանյութի 68,5 տոկոս։
Հիշեցնենք, որ գրիպի դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է, պատվաստումներ իրականացվում են ինչպես առաջնային օղակում, այնպես էլ` պատվաստումային շարժական կետերում (Հյուսիսային պողոտա` Աբովյան փ. խաչմերուկի հարակից տարածք, Վերնիսաժի հարակից տարածք, ժամը 12:00-16:00):
Ոլորտի մասնագետներն անդրադարձել են նաև մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավմանը, որը 2022 թվականի համեմատ` աճել է մոտ 2.4 անգամ:
Մասնագետները պատասխանել են նաև լրագրողների հարցերին։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Գյումրու փրայմերիզում, նախնական ընտրություններում, ձայների մեծամասնությամբ՝ ավելի կոնկրետ 253 ձայնով, հաղթեց Սարիկ Մինասյանը։
Այսօր վարչապետ Փաշինյանը նախ շնորհավորեց Սարիկ Մինասյանին, հետո շնորհակալություն հայտնեց նախնական ընտրություններին մասնակցած մյուս թեկնածուներին։ Նշենք, որ Մինասյանը միակ թեկնածուն էր, որը դեռ ՔՊ անդամակցություն չուներ, բայց նախնական ընտրությունները ամփոփելիս ԱԺ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արտահերթ ընտրությունները կգլխավորի Սարիկ Մինասյանը։
Նախնական ընտրություններին մասնակցած մյուս թեկնածուներին շնորհակալություն հայտնելուց հետո վարչապետ Փաշինյանը պաշտոնապես երկու նշանակում արեց․ նախ՝ Սարիկ Մինասյանին՝ որպես Գյումրու ղեկավարի ժ/պ, հետո՝ ընտրություններում երկրորդ տեղը գրաված Դավիթ Առուշանյանին՝ Շիրակի մարզպետի պաշտոնում, որպեսզի գյումրեցին հավատա, որ Գյումրեցու որոշումները ուղիղ ազդեցություն ունեն իր որոշումների վրա, հավատացրեց Փաշինյանը։
Արդեն Գյումրու համայնքապետարանում ՏԿԵ նախարարն է ներկայացնում Սարիկ Մինասյանին համայնքի ղեկավարի ժ/պ։ Աշխատանքի բերումով տարիներ առաջ աշխատակազմի հետ աշխատելու փորձ ունի, նշում է Մինասյանը, բայց իր հետ աշխատելու կմնան նրանք, ովքեր դրսևորվել են մարդկային ձևով, որպեսզի կարողանան քաղաքը ճգնաժամից դուրս հանել։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց՝ արդյունքները թույլ են տալիս ասել, որ Մինասյանը վայելում է գյումրեցիների սերն ու վստահությունը, ինչը նման պաշտոնում նշանակվելու համար կարևոր պայման է, բայց փաստորեն պակաս կարևոր չէ ՔՊ վարչության հավանությունը, մասնավորապես առաջիկա արտահերթ ընտրություններում։
Խուդաթյանը նաև վստահեցնում է՝ Սարիկ Մինասյանի ղեկավարությամբ առաջիկա ամիսներին շոշափելի դրական փոփոխություններ կարձանագրվեն Գյումրի քաղաքում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրիում անցկացված նախնական քվեարկության մասնակիցներին: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։
Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Գյումրիի նախնական քվեարկությանը մասնակցելու համար և շնորհավորել նրանց:
«Սա, ըստ էության, նոր փորձ է Հայաստանի Հանրապետության և մեր կուսակցության համար: Միանշանակ է մեր եզրակացությունը, որ այդ փորձը դրական է: Իհարկե, մենք կվերլուծենք նաև տեղի ունեցածը, քվեարկության մանրամասները՝ այն հետագայում ավելի լավարկելու համար: Ուզում եմ նաև մեր գործընկերներին՝ Ազգային ժողովի պատգամավորներ Վահագն Ալեքսանյանին և Արթուր Հովհաննիսյանին, շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար, և իհարկե՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կազմակերպությանը, որն անմիջականորեն իրականացրել է քվեարկությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև բոլոր այն գյումրեցիներին, ովքեր մասնակցել են նախնական քվեարկությանը: Երկրի ղեկավարի խոսքով՝ շատ կարևոր է արձանագրել, որ այն մարդիկ, ովքեր մասնակցել են, և իհարկե մասնակցել ցանկացած մյուս անձինք, տեսնեն և իմանան, որ իրենց ձայնը, իրենց քվեարկությունն ունի շատ կոնկրետ ազդեցություն հետագա գործընթացների վրա:
«Ինչպես պայմանավորվել ենք՝ ձեր ներկայությամբ ես նախնական քվեարկության ընթացքում ամենաշատ ձայներ հավաքած մեր գործընկերոջը՝ Սարիկ Մինասյանին, հիմա կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար: Այն բանից հետո, երբ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատվելու դիմում գրեց, որոշում եմ կայացրել Կառավարությանը ներկայացնել Դավիթ Առուշանյանի թեկնածությունը՝ որպես Շիրակի մարզպետ: Ինչի՞ համար եմ սա ասում, որպեսզի մեր սիրելի հայրենակիցները՝ գյումրեցիները տեսնեն, որ իրենց որոշումները, դիրքորոշումներն ուղիղ ազդեցություն են ունենում Կառավարության և անձամբ իմ որոշումների վրա: Սա մի բան է, որը վերաբերում է ոչ միայն Գյումրիին և գյումրեցիներին: Իհարկե, հերթական անգամ մի ինչ-որ նոր բան է տեղի ունենում Գյումրիում, ինչը շատ խորհրդանշական է»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը Սարիկ Մինասյանին շնորհավորել է և մաղթել հաջողություն: Վարչապետի խոսքով՝ նա շատ բարդ իրավիճակում է ստանձնելու Գյումրի համայնքի ղեկավարումը, առաջիկայում էլ ընտրություններ են սպասվում:
«Իհարկե, համոզված եմ, որ մեր գործընկերները Ձեզ ամենայն աջակցություն կցուցաբերեն այս հարցում: Ուզում եմ նաև հետևյալն ընդգծել, որ ըստ էության, մեր սիրելի գյումրեցիներն իրենց քվեարկությամբ կանխորոշեցին նաև Գյումրիի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առնվազն առաջատար հատվածը, մնացած հատվածների վերաբերյալ արդեն ըստ հետագա քննարկումների որոշումներ կկայացնենք: Իհարկե, ենթադրում եմ, որ պատգամավորները ցուցակում չեն ընդգրկվի, որովհետև հասկանալի է, որ նրանք ընտրությունների արդյունքներում չեն թողնելու իրենց ընթացիկ կարգավիճակը և մասնակցություն ունենան Գյումրիի ավագանիում, բայց մեր մյուս գործընկերները, համաձայն հավաքած ձայների, ցուցակում իրենց տեղը կունենան»,- նշել է երկրի ղեկավարը: Դավիթ Առուշանյանը նշել է, որ նախնական ընտրությունները Գյումրիի և իրենց քաղաքական թիմի համար փորձառություն էր: «Միանշանակ կարող ենք ասել, որ այն հաջողել է, Գյումրիում ոգևորություն կար, որի արդյունքներն այսօր տեսնում ենք: Շատ լավ կազմակերպված ժողովրդավար գործընթաց էր»,- ասել է Առուշանյանը և շնորհակալություն հայտնել վարչապետին վստահության և Շիրակի մարզպետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար:
Իր հերթին Սարիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ նման հնարավորության համար:
«Շնորհակալություն եմ հայտնում նաև առաջին անգամ անցկացված նախնական քվեարկությանը մասնակից բոլոր գյումրեցիներին, ովքեր իրենց վստահության քվեն բաժանեցին բոլորիս միջև: Պատասխանատվությունը մեծ է և գյումրեցուն վայել արժանապատվությամբ պատրաստ եմ իրականացնել բոլոր ծրագրերը»,- նշել է Սարիկ Մինասյանը:
Նախնական քվեարկության մյուս մասնակիցները ևս կարևորել են Գյումրիում նման գործընթացի իրականացումը և պատրաստակամություն հայտնել օժանդակել Սարիկ Մինասյանին՝ քաղաքի կառավարման գործընթացում: Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը ստորագրել է Սարիկ Մինասյանին Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու որոշումը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com