Yearly Archives:2024

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շոնրհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին՝ երեկ ընդունած բանաձևի կապակցությամբ: «Շնորհակալություն Ֆրանսիայի Սենատի մեր գործընկերներին՝ Հայաստանին և հայ ժողովրդին աջակցող այս կարևոր հանձնառության համար», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Ալեն Սիմոնյանը: Ֆրանսիայի Սենատը երեկ 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը։ Բանաձևով կոչ է արվում նաև պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգո սահմանել։ Բանաձևով նաև պահանջվում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքներ։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովն էլ այդ բանաձևի կապակցությամբ հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ, սառեցնել Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ակտիվները, դադարեցնել տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ, ֆրանսիական բոլոր ընկերությունները դուրս բերել Ադրբեջանից։

https://shorturl.at/syCN5

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 17/01/2024

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Ի՞նչ պայմաններով է ՀՀ-ն պատրաստ ճանապարհ տրամադրել Ադրբեջանին. Փաշինյանի պազաբանումը

Կառավարության բոլոր գործողությունները ուղղված են և շարունակվում են ուղղված լինել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատմանը և պաշտպանությանը. կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասելէ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե տարածաշրջանում ստեղծված անվտանգային նոր իրավիճակում կառավարությունն ի՞նչ լուծումներ է առաջարկում։ «Անկախության գոյության ողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել և լղոզել ենք, ինչը ֆունդամենտալ խնդիր է։ Ես էլի եմ ասում՝ հարցին պետք է ճիշտ դիտանկյունից նայել։ Բոլոր գործողությունները ուղղված են և շարունակվում են ուղղված լինել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատմանը և պաշտպանությանը, որովհետև ես կարող եմ նաև ձեզ ասել, որ ընդհանրապես անվտանգային մարտահրավերների մեջ ո՞րն է մեր ռազմավարական ընկալումը։ Մեր ռազմավարական ընկալումն հետևյալն է, որ մեր բոլոր դիրքորոշումները և ձևակերպումները պետք է հենվեն լեգիտիմության վրա։ Այսինքն՝ պետք է լինեն բացառիկ լեգիտիմ։ Ինչ վերաբերվում է պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին՝ ես դրանց հրապարակային արձագանքել եմ, բայց չեմ զլանա նաև ձեր հարցին ի պատասխան կոնկրետ ասել։ «Խաղաղության խաչմերուկ»-ը, ըստ էության, ներառում է ձեր հարցի պատասխանը»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետը նաև պատասխանել է Բաքվից հնչող հայտարարությունների վերաբերվող հարցին՝ նշելով, որ հայկական կողմի հարցադրումներին ի պատասխան՝ Ադրբեջանը երկու հակադարձում է անում։ «Առաջին հակադարձումը հետևյալն է, որ եթե Հայաստանի Հանրապետությունը պատրաստ չի բացել ճանապարհները, ուրեմն Ադրբեջանը կօգտվի Իրանի տարածքով անցումից։ Եվ երկրորդ հակադարձումն այն է, որ ինչո՞ւ պետք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան անցման ժամանակ, որը 47 կիլոմետր է, տեղի ունենան ինչ-որ ստուգման գործընթացներ։ Մենք այս երկու արձագանքին պատասխանում ենք նույն կերպ՝ ինչ պայմաններով Իրանը տալիս է այդ ճանապարհը Ադրբեջանին, նույն պայմաններով Հայաստանը նույնպես պատրաստ է տալ։ Եվ եթե Հայաստանի տարածքով անցումը Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան 47 կիլոմետր է, Իրանի տարածքով էլ 49 կիլոմետր է։ Եթե հսկողական գործառույթները ընդունելի են 49 կիլոմետրի համար, բնականաբար, չեն կարող ընդունելի չլինել 47 կիլոմետրի համար»,- եզրափակել է Փաշինյանը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 16/01/2024

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

ԼՂ հայ բնակչության վերադարձի վերաբերյալ բանաձև կքննարկվի Ֆրանսիայի Սենատում

Ֆրանսիայի Սենատը Արցախի ու Հայաստանի վերաբերյալ նոր բանաձև է քննարկելու։ Սենատի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ բանաձևը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը, ագրեսիան ու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման հետագա փորձերը։ Այն պահանջում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել և ԼՂ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքներ սահմանել։ «Սենատը մեծ վճռականությամբ դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին իր դաշնակիցների աջակցությամբ Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում, որը ստիպեց այնտեղ բնակվող գրեթե ողջ հայ բնակչությանն արտագաղթել։ Սենատը հիշեցնում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության միակ հնարավոր ճանապարհն է, և որ գործող պետությունները պետք է հարգեն և պաշտպանեն այս իրավունքը։ Հետևաբար՝ միջազգային հանրության պարտականությունն է պահանջել, որ Ադրբեջանը անի ամեն ինչ՝ երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ՝ նրանց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու հնարավոր պայմաններով»,-ասվում է բանաձևի նախագծի տեքստում։ Այն նաև վերահաստատում է Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը և կոչ է անում անհապաղ և անվերապահ դուրս բերել ադրբեջանական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։

https://www.senat.fr/leg/ppr23-157.html

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ԱԺ-ն ընդունել է 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց առնչվող նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որն առնչվում է 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց։ Նախագծին կողմ է քվեարկել 61 պատգամավոր, դեմ՝27, ձեռնպահ՝6։ Նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն ազատվել քրեական պատասխանատվությունից․ առաջին՝ երկու տարի ծառայելով, երկրորդ՝ մեկ տարի ծառայելով և պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ, երրորդ՝ վեց ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 5 միլիոն դրամ, չորրորդ՝ մեկ ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 8 միլիոն դրամ, հինգերորդ՝ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ։ Բացի այդ, նախագծով առաջարկվում է, որպեսզի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա լինեն նաև 27 տարին լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող արական սեռի քաղաքացիները։ Ընդ որում, նրանք կարող են կամ 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնել զինված ուժերում կամ պետական բյուջե վճարել 2,5 միլիոն դրամ։ Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ով խնդրել է պատգամավոր Հայկ Սարգսյանին ձեռնպահ մնալ 27 տարին լրացած և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձանց նկատմամբ 1 տարի ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու կամ դրա փոխարեն 2,5 մլն դրամ պետական բյուջե վճարելու պարտավորության սահմանումից:

http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=19966&year=2024&month=01&day=16&lang=arm

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 15/01/2024

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 12/01/2024

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Պարզվել է մարտական դիրքում սպայի սպանության շարժառիթը․ ձերբակալված ժամկետային զինծառայողը կալանավորվել է. ՔԿ

Պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության գործով ձերբակալված ժամկետային զինծառայողը կալանավորվել է, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Քննչականը որոշ մանրամասներ է հաղորդում՝ նշելով, որ դեպքից առաջ դիրքի պատասխանատու Կ․Կ․-ի և մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայող Ն․Խ․-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հարցի շուրջ։ Ըստ հաղորդման՝ դիտորդի ծառայությունը հանձնելուց հետո ժամկետային զինծառայողը մտել է գետնատնակ և իրեն ամրակցված ինքնաձիգից կրակահերթ է արձակել այնտեղ գտնվող Կ.Կ.-ի ուղղությամբ՝ նրան պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։ Ն․Խ․-ն նույն օրը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել սպանություն հոդվածով, որը նախատեսում է 8-ից 15 տարվա ազատազրկում։ Հունվարի 9-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ առավոտյան ժամը 06:20-ի սահմաններում, զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Նախարարությունը նույն օրը երկրորդ դեպքի մասին հաղորդեց՝ նշելով, որ զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Քննչական կոմիտեն փոխանցեց, որ նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից։ Զինծառայողի մահվամ դեպքով վարույթ է նախաձեռնվել՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com