© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է․
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 5-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորև անվանվում է նախընտրական քարոզչություն:
Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի դեպքում նախընտրական քարոզչությունն սկսվում է ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին որոշման կայացումից հետո՝ ութերորդ օրվանից։
Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև համացանցում գովազդի միջոցով արգելվում է։»։
Ընտրական օրենսգրքի վերը բերված կարգավորումները փաստում են, որ քարոզչության ժամանակահատվածում տվյալ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պարտավոր են գործել բացառապես Ընտրական օրենսգրքով սահմանված կանոններով, որպեսզի բոլորը ունենան հավասար հնարավորություններ։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և թեկնածուների համար հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով օրենսդիրը սահմանել է հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու կոնկրետ կանոններ, որոնց շրջանակներում նախատեսել է նաև կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումներ։
Նշված ժամանակահատվածն այն եզակի շրջանն է երբ գործում են քարոզչության սահմանափակման, այդ թվում արգելման (քվեարկության նախորդ օրը և բուն քվեարկության օրը) այդ կանոնները։
Քարոզարշավի ժամանակահատվածից զատ մնացած օրերին քարոզչություն իրականացնելը սահմանադրորեն երաշխավորված՝ կարծիքի արտահայտման ազատության իրացման եղանակներից է։ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը սահմանում է՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
Մարդու իրավունքների միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումը կարող է թելադրված լինել միայն ժողովրդավարական պետություններում այդ սահմանափակումների անհրաժեշտությամբ։ Դրանք ուղղված են կարծիքի արտահայտման ազատության չարաշահման կանխարգելմանը, օրենքով սահմանված շահերի պաշտպանությանը կամ օրենքով նախատեսված այլ նպատակների ապահովմանը։
Նշենք նաև, որ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ընտրական հանձնաժողովները հսկում են նախընտրական քարոզչության՝ Ընտրական օրենսգրքով կամ օրենսգրքի հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված կարգի պահպանումը։ Վերոգրյալից ակնհայտ է, որ նախընտրական քարոզչությունից դուրս քարոզչության նկատմամբ հսկողությունը դուրս է ընտրական հանձնաժողովների իրավասության շրջանակներից։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
«Մեր մտքերը Կալիֆորնիայի բնակիչների հետ են», -X-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանը բոլոր տուժածների, հայ համայնքի կողքին է:
«Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին», – գրել է գործադիրի ղեկավարը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հունվարի 6-12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 437 դեպք, որից 166-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից: Մասնավորապես՝ հրդեհի՝ 98, պայթյունի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 1-ական, մերկասառույցի, երկրաշարժի՝ 2-ական, բնական հրդեհի՝ 3, թունավորման՝ 8, ինքնասպանության փորձի՝ 18, կեղծ ահազանգի՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 51, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 147, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 32, հրդեհի կեղծ կանչի՝ 16, 54 այլ դեպքեր: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 40 դեպք:
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 95 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 43 տրանսպորտային միջոց: Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 122, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 11 մարդ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Կալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 24-ի, մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ համարվում են անհետ կորած, ըստ ABC News-ի՝ հայտարարել է նահանգապետ Գևին Նյուսոմը` չբացառելով, որ զոհերի թիվը կարող է աճել։ Reuters-ը նշում է, որ 12 հազար 300 կառույց է վնասվել կամ ավերվել, 105 հազար մարդ շարունակում է մնալ պարտադիր տարհանված, ևս 87 հազարը նախազգուշացվել է տարհանման մասին։
Ներկայումս Լոս Անջելեսի տարածքում շարունակում են 6 խոշոր հրդեհներ մոլեգնել։ Հրշեջները հայտարարել են, որ կարողացել են երկու ամենախոշորները մասնակի տեղայնացնել և վերահսկողության տակ վերցնել Ալտադինա և Փասիֆիկ Փալիսեյդս շրջաններում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ տեղի ունեցողն իրեն պատերազմի տեսարան է հիշեցնում։ Նա խոստացել է, որ դաշնային կառավարությունը 6 ամսվա ընթացքում կփոխհատուցի կորուստները։
Աղբյուրը’Սզատություն ռադիոկայան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ABC News-ը հաղորդել է առնվազն հինգ զոհի մասին։ Ավելի քան 2 հազար տներ, ձեռնարկություններ և այլ շինություններ ավերվել կամ վնասվել են, մոտ 130 հազար մարդ տարհանվել է։ AccuWeather-ի գնահատմամբ, հրդեհի վնասը կգերազանցի 50 միլիարդ դոլարը: Բայդենը հաստատել է նահանգում արտակարգ դրություն մտցնելու որոշումը աղետի հետևանքների դեմ պայքարելու և տուժածներին դաշնային օգնությունն արագացնելու նպատակով։
«Մենք պատրաստ ենք անել անհրաժեշտը՝ Հարավային Կալիֆորնիայում հրդեհները զսպելու և տարածքը վերականգնելու համար։ Բայց մենք գիտենք, որ դա դժվար ճանապարհ է լինելու: Դաշնային կառավարությունն այստեղ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ դուք մեր կարիքն ունեք», – հայտարարել է Բայդենը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը, Փաշինյանը հայտարարեց՝ շատ կարևոր օրենք է, 50 հազար քաղաքացիների նախաձեռնությանը կառավարությունը չի կարող դեմ կանգնել Նախագիծն, առաջարկվող տարբերակով ընդունելը, ինչպես նշված է նախագծում, հնարավորություն կտա առավել իրատեսական դարձնել Եվրոպական միության լիիրավ անդամ դառնալու գործընթացի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սպասումները, ինչպես նաեւ առավել աշխատանքային միջավայր ձեւավորել Եվրոպական միության հետ նշված օրակարգի հետագա քննարկման համար: Նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունը հռչակում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com