ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Գավառ համայնքի գրասենյակի պատասխանատուն նույն կուսակցության համակիրների հետ խմբի կազմում Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Սարգսյանի ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների փաթեթը։
Նախարարի խոսքով՝ նախաձեռնությամբ նախատեսվում է քրեական դատավարության և քրեակատարողական փուլերում, անհրաժեշտության դեպքում, դատական նիստերն անցկացնել նաև տեսակապի ձևաչափով։
Ընդունված փոփոխությունների համաձայն՝ ձերբակալված, կալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները օրենքով սահմանված դեպքերում կարող են դատական նիստերին մասնակցել տեսակապի միջոցով՝ ինչպես քրեական դատավարության, այնպես էլ պատժի կատարման փուլում։ Տեսակապը կարող է կիրառվել ինչպես մեղադրյալի միջնորդությամբ, այնպես էլ դատարանի նախաձեռնությամբ՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում։
Տեսակապի կիրառումը հնարավոր կլինի հասարակական կարգի, առողջության, դատավարության մասնակիցների իրավունքների և անվտանգության պաշտպանության, հանցագործությունների կանխման, ինչպես նաև դատական քննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու նպատակով։
Օրենքով նախատեսվում է նաև ապահովել պաշտպանի և պաշտպանյալի միջև հաղորդակցության գաղտնիությունը, դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանությունը և անհրաժեշտ տեխնիկական պայմանները։
«Հաշվի առնելով այս ինստիտուտի վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռներն ու այլ երկրների փորձը, ինչպես նաև պահպանելով միջազգային բոլոր չափանիշները՝ նախատեսել ենք տեսակապով դատական նիստերի անցկացման հնարավորություն։ Միաժամանակ սահմանվել են բոլոր այն իրավաչափ պայմանները, որոնք կերաշխավորեն կողմերի իրավունքների պաշտպանությունն ու համաչափությունը»,- նշել է Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում փաթեթում ներառվել է նաև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, քանի որ նոր կարգավորումները վերաբերում են ազատությունից զրկված բոլոր անձանց։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքի սահմանափակմանն առնչվող օրենսդրական նախաձեռնություններին՝ նշելով, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող մի շարք դերակատարներ մտահոգություններ ունեն առաջարկվող կարգավորումների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։
Պաշտպանի տարածած հաղորդագրության համաձայն՝ թեև միջազգային փաստաթղթերով պետություններին վերապահված է ընտրական և հանրաքվեի իրավունքի շրջանակը սահմանելու որոշակի հայեցողություն, այնուամենայնիվ, առաջարկվող փոփոխությունները կարող են ունենալ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա ազդեցություն։
«Նկատի ունենալով, որ իրավունքների սահմանափակմանն առնչվող ցանկացած նախաձեռնություն ազդեցություն է ունենում մարդու իրավունքների ընդհանուր համակարգի տեսանկյունից՝ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է, որպեսզի նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներ շահագրգիռ դերակատարների մասնակցությամբ»,– նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ներկայում քննարկման փուլում են Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծերը։ Դրանցով առաջարկվում է ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքը պայմանավորել Հայաստանում փաստացի բնակվելու պահանջով։
Նախագծի համաձայն՝ ընտրելու իրավունք ունենալու համար քաղաքացին վերջին երկու տարվա ընթացքում պետք է առնվազն 366 օր փաստացի բնակված լինի Հայաստանի Հանրապետությունում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com