Yearly Archives:2026

🏛️ «ՏԻՄ ընտրությունները Շիրակում․ անցած ընտրություններից մինչև նոր հնարավոր սցենարներ»

▪️ 2025 թվականին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո քաղաքի կառավարման շուրջ քաղաքական և իրավական քննարկումները շարունակվում են։

▪️ Այս աշնանը ՏԻՄ ընտրություններ են նախատեսվում նաև Շիրակի մարզի Ախուրյան, Արթիկ, Աշոցք և Ամասիա համայնքներում։ Միաժամանակ քննարկվում է Գյումրիում հնարավոր նոր կամ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։

📺 LIVE YouTube 🔴

📌 Քննարկման ընթացքում անդրադարձել ենք՝

▪️ Գյումրիում կա՞ կառավարման ճգնաժամ։

▪️ Ի՞նչ իրավական հիմքեր կան Գյումրիում նոր կամ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։

▪️ Ստեղծված իրավիճակում Գյումրու ավագանու աշխատանքն ազդո՞ւմ է քաղաքի կառավարման արդյունավետության վրա։

▪️ Ինչպե՞ս է ստեղծված իրավիճակն անդրադառնում քաղաքի ֆինանսական կառավարման և ծրագրերի իրականացման վրա, և ի՞նչ ֆինանսական ռիսկեր է ստեղծում։

▪️ Ի՞նչ իրավական մեխանիզմներով կարելի է դուրս գալ ստեղծված փակուղուց։

🎙️ Բանախոսներ՝

🔹 Արմեն Սմբատյան — ԿԸՀ քարտուղար
🔹 Սեյրան Մարտիրոսյան — Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար
🔹 Աբրահամ Արտաշեսյան — «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ փոխնախագահ

🎤 Համակարգող՝ Նելլի Ռաֆայելյան

📍 «Երկխոսության» մեդիա կենտրոն

Միացե՛ք քննարկմանը՝ հասկանալու, թե ինչ իրավական և ընտրական սցենարներ կարող են ձևավորվել Շիրակի համայնքներում առաջիկա շրջանում։


🇬🇧 English

“Local Elections in Shirak: From Previous Elections to New Possible Scenarios”

▪️ Following the 2025 local elections in Gyumri, political and legal discussions surrounding the governance of the city continue.

▪️ This autumn, local elections are also scheduled in the Shirak communities of Akhuryan, Artik, Ashotsk and Amasia. At the same time, the possibility of holding new or snap elections in Gyumri is being discussed.

📺 LIVE on YouTube 🔴
https://www.youtube.com/live/2qC6Au8ejZY

📌 During the discussion, we addressed:

▪️ Is there a governance crisis in Gyumri?

▪️ What legal grounds exist for holding new or snap elections in Gyumri?

▪️ Does the current situation within the Gyumri Council of Elders affect the effectiveness of city governance?

▪️ How does the current situation affect the city’s financial management and implementation of programs, and what financial risks does it create?

▪️ What legal mechanisms could provide a way out of the current impasse?

🎙️ Speakers:

🔹 Armen Smbatyan — Secretary of the Central Electoral Commission
🔹 Seyran Martirosyan — Head of the Shirak Branch of the Sakharov Human Rights Protection Center
🔹 Abraham Artashesyan — Vice President of the Communities Finance Officers Association NGO

🎤 Moderator: Nelli Rafayelyan

📍 Dialogue Media Center

#DialogueMediaCenter #Shirak #Gyumri #LocalElections #LocalGovernment #PublicDiscussion

Estonia logo

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

🇦🇲 «Շիրակի զբոսաշրջությունը․ մշակութային կյանք, զբոսաշրջային հոսքեր և զարգացման հեռանկարներ»

Շիրակի մարզն ու Գյումրին ունեն զբոսաշրջության զարգացման զգալի ներուժ։ Քննարկման ընթացքում կանդրադառնանք զբոսաշրջային հոսքերի միտումներին, մշակութային միջոցառումների ազդեցությանը, ոլորտի հիմնական խնդիրներին և զարգացման հնարավորություններին։
📺 Ուղիղ YouTube 🔴

Քննարկման առանցքային հարցերն են՝
▪️ պահպանվո՞ւմ է հետաքրքրությունը Գյումրու և Շիրակի նկատմամբ,
▪️ ինչպե՞ս է մշակութային կյանքն ազդում զբոսաշրջային հոսքերի վրա,
▪️ ի՞նչ խնդիրներ ունեն հյուրանոցային, հանրային սննդի և զբոսաշրջության ոլորտները,
▪️ ինչպե՞ս է զարգանում պետություն–համայնք–մասնավոր հատված համագործակցությունը։
🎙️ Բանախոսներ՝
🔹 Կարեն Բադիշյան — Շիրակի մարզպետարանի զարգացման, ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ
🔹 Լիլիթ Թովմասյան — Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ
🔹 Ալեքսան Տեր-Մինասյան — «Բեռլին» հյուրատան տնօրեն
🔹 Արտուշ Եղիազարյան — «Մեղր և բույս» սրճարան-ռեստորանի և հյուրատան հիմնադիր
🎤 Համակարգող՝ Նելլի Ռաֆայելյան
📍 «Երկխոսություն» մեդիա կենտրոն
——
ENG
🇬🇧 Tourism in Shirak Region: Cultural Life, Tourist Flows and Development Prospects
Shirak Region and Gyumri have significant tourism potential. The discussion will focus on current tourist flows, the impact of cultural events, key challenges facing the sector, and future development opportunities.
📺 Watch live on YouTube 🔴
https://www.youtube.com/live/gxGZ-M_XV7E
Key topics include:
▪️ whether tourism interest in Gyumri and Shirak is being sustained,
▪️ how cultural life influences tourist flows,
▪️ challenges facing the hospitality, food service and tourism sectors,
▪️ cooperation between the state, local government and private sector.
🎙️ Speakers:
🔹 Karen Badishyan — Head of the Development, Programs, Tourism and Analysis Division of the Shirak Regional Administration
🔹 Lilit Tovmasyan — Head of the Culture and Youth Affairs Division of Gyumri Municipality
🔹 Aleksan Ter-Minasyan — Director of Berlin Guesthouse
🔹 Artush Yeghiazaryan — Founder of the “Meghr yev Buys” café-restaurant and guesthouse
🎤 Moderator: Nelli Rafayelyan
📍 Dialogue Media Center
#DialogueMediaCenter #Gyumri #Shirak #Tourism #CulturalTourism #RegionalDevelopment #Armenia

Estonia logo

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

9-րդ գումարման Ազգային ժողովում Շիրակի մարզը ներկայացնում է 5 պատգամավոր

Խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերից ամենամեծ ներկայացվածությունն ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Գյումրիից ընտրված 4 պատգամավորով։Նրանցից մեկը Շիրակի նախկին մարզպետ, վարչապետի նախկին մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն է։ Պատգամավոր է ընտրվել նաև Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը, ով եղել է նաև 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

ՔՊ-ի ցուցակով խորհրդարան է անցել նաև Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին ղեկավար, այնուհետև խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը։ Նա նախկինում ևս աշխատել է Ազգային ժողովում․ 2018 թվականին եղել է պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնական,իսկ մինչ քաղաքական գործունեության ակտիվ փուլը նա աշխատել է նաև լրատվական ոլորտում, այդ թվում՝ Նազելի Բաղդասարյանի հետ։
«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով պատգամավոր է դարձել նաև Գյումրու ավագանու նախկին անդամ, Civic.am-ի լրագրող Վոլոդյա Հակոբյանը։

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքից Գյումրին ներկայացնում է փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ՀՀ-ն թևակոխում է «Չորրորդ Հանրապետության» փուլ

ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել 2026-2031 թվականների հնգամյա ծրագրին, որը կներկայացվի Ազգային ժողով։ Ծրագիրը հիմնված է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության, 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի և Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի վրա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընտրությունների արդյունքներով «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը դարձել է պետական քաղաքականության հիմք, իսկ Հայաստանը թևակոխում է իր պատմության այն փուլը, որը նա անվանում է «Չորրորդ Հանրապետություն»։

«Երրորդ Հանրապետությունը հիմնադրվել է կոնֆլիկտի, հակամարտության տրամաբանությամբ։ Չորրորդ Հանրապետությունը ձևավորվում է խաղաղության տրամաբանությամբ»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով, որ փոփոխությունը վերաբերում է նաև պետության գործառույթի և առաքելության ընկալմանը։

Կառավարության ծրագրով նախատեսվում է նոր թափ հաղորդել ժողովրդավարական, հակակոռուպցիոն, տնտեսական և հանրային կառավարման բարեփոխումներին։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի առաջընթացը պետք է չափելի լինի նաև միջազգային հեղինակավոր վարկանիշներում։

Ծրագրի շրջանակում նախատեսվում են նաև երեք նախարարությունների անվանափոխություններ։

Արտաքին գործերի նախարարությունն առաջարկվում է վերանվանել Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ Ըստ վարչապետի՝ խաղաղության նոր միջավայրում արտաքին քաղաքական կառույցների աշխատանքում ավելի մեծ տեղ պետք է հատկացվի միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկվում է վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։ Նախարարությունում նախատեսվում է ձևավորել նաև ԱԲ գրասենյակ։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում արդեն գործում են երեք սուպերհամակարգչային կենտրոններ, որոնցից երկուսը ԱԲ գործարաններ են։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ առաջարկվում է վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն։ Վարչապետի խոսքով՝ աշխատանքը պետք է դիտարկվի որպես բարեկեցության ապահովման հիմնական գործիք։

Կառավարության ծրագրում անդրադարձ կա նաև առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտների բարեփոխումներին։

«Այս ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ նոր որակի պետություն և ապահովել պետության վերելքը։ Հայաստանի Հանրապետությունն այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն»,- ամփոփել է Նիկոլ Փաշինյանը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Արարատի և Լոռու մարզերում կիրականացվի համայնքների միավորման երկու ծրագիր

Հավանություն է տրվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների միավորման գործընթացի իրավական բազան:

Նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքները՝ Արարատի մարզի Արարատ, որում ներառվել են ներկայիս Արարատ և Վեդի համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 32 բնակավայրերով, Լոռու մարզի Վանաձոր, որում ներառվել են ներկայիս Վանաձոր և Փամբակ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 22 բնակավայրերով։

Վանաձոր և Փամբակ համայնքների միավորման արդյունքում կունենանք Վանաձոր համայնքը, որի վարչական կենտրոնը կլինի Վանաձոր քաղաքը։ Այսպիսով, առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 4 համայնք, 54 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 2 համայնք:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ, ՀՀ ԱԺ ընտրություններ 2026թ. հունիսի 7

COVER 5

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Շիրակի մարզպետն ու ՏԿԵ նախարարը հետևել են ճանապարհաշինական ծրագրերին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը շրջել են Գյումրիում և հարակից համայնքներում իրականացվող մի շարք ճանապարհաշինական ծրագրերի շինհրապարակներում՝ ծանոթանալով աշխատանքների ընթացքին և առաջիկա անելիքներին։

Պաշտոնյաները նախ հետևել են Գյումրի-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության ավտոճանապարհի 10,4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։ Շինարարի հետ քննարկվել են աշխատանքների ժամկետներն ու ծավալները։

Ծրագրի նախահաշվային արժեքը 2 մլրդ 792 մլն 596 հազար դրամ է, իսկ պատվիրատուն՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։Շիրակացի և Խորենացի փողոցների հիմնանորոգումը շարունակվում է

Նախարարն ու մարզպետը եղել են նաև Գյումրու Շիրակացի և Խորենացի փողոցների հիմնանորոգման շինհրապարակում։

Շուրջ 2,44 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։ Աշխատանքների ընդհանուր արժեքը 884 մլն 771 հազար դրամ է։ 2025 թվականին ծրագրի շրջանակում իրականացվել է 110 մլն 553 հազար դրամի աշխատանք։

Շինհրապարակում Դավիթ Առուշանյանն ու Դավիթ Խուդաթյանը կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել են աշխատանքների ընթացքն ու սահմանված ժամկետների պահպանումը։Շիրակի մարզպետը լրագրողների հետ զրույցում նշել է, որ առաջիկա շաբաթներին Շիրակացի փողոցում նախատեսվում է սկսել ասֆալտի ներքին շերտի տեղադրումը։

«Գյումրու համար կարևորագույն և գլխավոր փողոցներից մեկն է Շիրակացին, ուստի մեզ համար առաջնահերթ է, որպեսզի աշխատանքները հնարավորինս արագ, բայց միևնույն ժամանակ պատշաճ որակով ավարտին հասցվեն։ Գյումրեցիները պետք է ստանան անվտանգ, բարեկարգ և երկարաժամկետ լուծում, ոչ թե կիսատ կամ ձգձգվող ծրագիր»,- ասել է Դավիթ Առուշանյանը։

Նրա խոսքով՝ Շիրակի մարզում այս պահին շուրջ 50 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ են իրականացվում, և այդ ծավալը շարունակաբար ավելանում է։ Մարզպետը նշել է նաև, որ աշխատանքներ են տարվում Գյումրու մյուս փողոցների ասֆալտապատումը հնարավորինս սեղմ ժամկետներում սկսելու ուղղությամբ։Մյասնիկյան փողոցի աշխատանքները նախատեսվում է ավարտել հոկտեմբերին:

Պաշտոնյաները ծանոթացել են նաև Գյումրու Մյասնիկյան փողոցում իրականացվող աշխատանքներին։

Սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարությունը մեկնարկել է ապրիլին, իսկ ավարտը նախատեսված է հոկտեմբերին։ Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 115 մետր է, երթևեկելի հատվածի մակերեսը՝ 1265 քմ, մայթերինը՝ 484 քմ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 44 մլն 666 հազար դրամ է, որից ՀՀ կառավարության մասնաբաժինը 20 մլն 99 հազար 835 դրամ է՝ ընդհանուր արժեքի 45 տոկոսը։

Շինհրապարակում քննարկվել են աշխատանքների հաջորդ փուլերը, ժամկետների պահպանումն ու շինարարության որակի ապահովումը։Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհների հարցով խորհրդակցություն է անցկացվել:

Շրջայցից հետո Շիրակի մարզպետի աշխատակազմում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ ՎԶԵԲ-ի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրով Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհների ու փողոցների հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ։

Դավիթ Առուշանյանի խոսքով՝ անհրաժեշտ է գործընթացը կազմակերպել առանց ավելորդ ձգձգումների և մինչև սեպտեմբերի վերջ հստակեցնել աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպություններին։

«Մեզ համար խիստ կարևոր է, որ այս գործընթացը կազմակերպվի առանց քաշքշուկների ու ավելորդ ձգձգումների, մինչև սեպտեմբերի վերջ պարզ լինեն շինարարների անունները, որոնք պետք է իրականացնեն աշխատանքները, որպեսզի մյուս տարեսկզբից արդեն լայն թափով ձեռնամուխ լինենք աշխատանքների իրականացմանը»,- նշել է մարզպետը։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը քննարկել է պատասխանատուների բարձրացրած հարցերը և հանձնարարել ՎԶԵԲ-ի ծրագրի պատասխանատուներին եռօրյա ժամկետում ներկայացնել առաջիկա աշխատանքների հստակ ժամանակացույցը՝ նշելով դրանց իրականացման ժամկետներն ու գործընթացների տևողությունը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ. օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ գիշերը ոչնչացվել է ուկրաինական շուրջ 600 անօդաչու թռչող սարք:

Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Վորոնեժի, Լենինգրադի, Նովգորոդի, Ռոստովի, Ռյազանի, Մոսկվայի և այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի տարածքները: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ուկրաինայի զինուժի գիշերային հարձակումը դարձել է տարվա ամենազանգվածայիններից մեկը:

Սամարայի մարզին հարվածների հետևանքով արտադրական օբյեկտ է վնասվել, կան զոհեր, ԱԹՍ-ներ են արձակվել նաև մայրաքաղաք Մոսկվայի ուղղությամբ, մի շարք օդանավակայանների աշխատանքը երեկվանից սահմանափակվել է:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում. ՆԳՆ կիբեռոստիկանություն

Ժամանակակից առցանց (օնլայն) խաղերը միայն ժամանցի վայր չեն։ Դրանք հաճախ վերածվում են հաղորդակցման հարթակների, որտեղ երեխաները կարող են հանդիպել անծանոթների և ենթարկվել կիբեռբուլինգի (առցանց հետապնդման և ծաղրի) կամ հոգեբանական ճնշումների։ Այդ մասին ասվում է ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանության հաղորդագրության մեջ:

«​Անմեղ թվացող խաղերում թաքնված են բազմաթիվ ռիսկեր, օրինակ`

Անձնական տվյալների արտահոսք․ երեխաները հավատում են առցանց «ընկերներին» և փոխանցում լուսանկարներ, հեռախոսահամարներ կամ այլ զգայուն տեղեկություններ։

Ծաղր և բուլինգ․ լուսանկարներն ու տվյալները հաճախ տարածվում են այլ սոցիալական ցանցերում (օրինակ՝ Telegram-ի փակ կամ բաց խմբերում)՝ երեխային ծաղրի ենթարկելու նպատակով։

Հոգեբանական ծանր հետևանքներ․ երկարատև ճնշումը կարող է հասցնել երեխային ուժեղ սթրեսի, ագրեսիայի կամ ինքնավնասման մտքերի։

 ​Հաշվի առնելով վերոնշյալը, ծնողներին հորդորում ենք․

 1. ​Խոսե՛ք երեխայի հետ․ բացատրեք, որ առցանց «խաղընկերը» իրական ընկեր չէ։ Երբեք չի կարելի անծանոթներին ուղարկել անձնական լուսանկարներ կամ տվյալներ։

 2. ​Վերահսկե՛ք անվտանգությունը․ ստուգեք խաղերի և մեսենջերների գաղտնիության կարգավորումները (Privacy Settings)․ սահմանափակեք անծանոթների կողմից նամակներ ուղարկելու հնարավորությունը։

 3. ​Վստահեցրեք երեխային, որ ցանկացած սպառնալիքի կամ ծաղրի դեպքում նա կարող է դիմել Ձեզ և չի պատժվի։

 4. ​Երևույթին տվեք ճիշտ արձագանք․ ծաղրի կամ սպառնալիքի հանդիպելիս ՊԱՀՊԱՆԵՔ (Screenshot) ողջ նամակագրությունը, արգելափակեք նամակ ուղարկողին և մի՛ մտեք փոխադարձ սպառնալիքներ պարունակող նամակագրության մեջ։

 Եթե Ձեր երեխան ենթարկվել է առցանց հարձակման կամ կիբեռբուլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին։

​Միասին ապահով դարձնենք համացանցը մեր երեխաների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com