Մեկնարկել է ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանը

Մեկնարկել է ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանը

Այսօր մեկնարկել է 7-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանը։Խորհրդարանում բուռն քննարկման է արժանացել այն հարցը, թե մինչ օրս պատշաճ լուծումտրված չէ գերիների վերադարձի հարցին: Նիստի ընթացքում քննարկվել է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որի առաջին կետով սահմանվում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի։ Հաջորդ կետով ԼՀԿ-ն առաջարկում է ապահովել հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերություններ։ Իշխող ուժը դեմ է արտահայտվել նախագծին։ ԼՀ խմբակցության ղեկավար Մարուքյանը ելույթում շեշտել է. «Իշխանությունը դասեր չի քաղել կատարվածից և գնալով ավելի վատն է դառնում»։ Նա 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ «Իմ քայլի» հետ բանակցելու համար։ Հենց նիստերի դահլիճում երկու խմբակցությունների պատգամավորները բանավիճել են նախագծի շուրջ։ Ընդմիջումից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել է , որ դեմ են քվեարկելու նախագծի՝ ԱԺ նիստերի օրակարգ ներառվելու հարցին։ Քվեարկության արդյունքում նախագիծը չի ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Comments Are Closed!!!