Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի՝ «Դարձրու աշխատավայրդ ապահով միջավայր՝ պաշտպանելով խտրականությունից զերծ լինելու քո իրավունքը» արշավի շրջանակում իրականացված հետազոտության արդյունքների ներկայացում
Հետազոտության (որակական և քանակական) նպատակն էր ուսումնասիրել Հայաստանում գործող իրավական ակտերը, ինչպես նաև բացահայտել աշխատավայրերում բռնությունների, այդ թվում` մոբինգի, հետապնդումների տեսակները, պատճառները և մատնանշել կանխարգելման մեխանիզմները:
«Դարձրու աշխատավայրդ ապահով միջավայր՝ պաշտպանելով խտրականությունից զերծ լինելու քո իրավունքը» արշավի նպատակն է՝ նպաստել աշխատավայրերում հոգեբանական բռնությունների, հետապնդումների (մոբբինգ) կանխարգելմանը՝ թիրախավորված անձանց տրամադրելով համապատասխան պաշտպանության մեխանիզմներ
————————————-
YouTube
————————————-
Բանախոսներ՝
Քրիստինա Բաղդասարյան- «Ինթրա» հոգեբանական ակումբ ՀԿ Նախագահ, «Դարձրու աշխատավայրդ ապահով միջավայր՝ պաշտպանելով խտրականությունից զերծ լինելու քո իրավունքը» արշավի ղեկավար
Անահիտ Երնջակյան և «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի ղեկավար