
Բարեկամության զբոսայգու կարևոր օբյետկներից մեկը պատմական բեմահարթակն է, որը երկրաշարժի հետևանքով գտնվում է վթարային վիճակում։ Այն պահպանելու և վերակառուցելու նպատակով TUF հիմնադրամը այս տարվա հուլիսի 11-ին մեկնարկելու է հանրային արշավ, որի նպատակն է դրամահավաքի և հանրային ներգրավվածության շնորհիվ պահպանել բեմահարթակի պատմական տեսքն ու վերականգնել դրա երբեմնի մշակութային նշանակությունը։ Դա հնարավորություն կընձեռի Գյումրու և ամբողջ Հայաստանի երաժշտական, պարային և թատերական խմբերին ելույթ ունենալու քաղաքի յուրօրինակ և նոր բացօթյա բեմում։
————————————-

Բանախոսներ՝

Ելենա Մուրադյան – «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար

Մուշեղ Գոնչոյան – Բարեկամության այգու շինարարական աշխատանքների համակարգող

Լիլիթ Թովմասյան – Գյումրի համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ

Արտակ Գրիգորյան – «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի գործառնական տնօրեն
Մոդերատոր՝ Էմմա Բաղդասարյան – Գյումրիի Բարեկամության այգու վերակառուցման ծրագրի համակարգող
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Թողնել Մեկնաբանություն