
Վերջին շրջանում ՀՀ տարածքում գրանցված երկրաշարժերը բնակչության մոտ անհանգստություն են առաջացրել՝ կապված դրանց հաճախականության հետ: Միայն հուլիսի 11-ին ՀՀ տարածքում գրանցվել էր չորս երկրաշարժ, որից առաջինի ցնցման ուժգնությունը կազմել էր 6 բալ. Երևանում և մի շարք մարզերում ցնցումները զգացվել են 5 բալ ուժգնությամբ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ կարող են լինել նոր ցնցումներ, սակայն անհանգստանալու և խուճապի մատնվելու հիմքեր չկան: Շիրակի մարզում, սակայն, դեռևս կան վթարային եւ վթարավտանգ շենք-շինություններ, որոնց բնակիչները կանգնած են փլատակների տակ մնալու իրական վտանգի առաջ:
————————————-

Բանախոսներ՝

Խաչատուր Խնձրցյան- Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ

Հենրիկ Գասպայան- Գյումրու գլխավոր ճարտարապետ

Սերգեյ Նազարեթյան- ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ

Լևոն Հովսեփյան- ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային Փրկարարական վարչության պետի տեղակալ, բնակչության պաշտպանության բաժնի պետ, փոխգնդապետ

Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Թողնել Մեկնաբանություն