
Թատրոնը պարտավոր է գործել, անգամ եթե երկիրդ պատերազմում է, համոզված են թատերական գործիչներն ու թատերասեր հանրությունը: Նրանց պնդմամբ, բեմն էլ յուրատեսակ մի խրամատ է, որ չի կարելի լքել: Թատրոնում վարագույրը պետք է միշտ բացվի, որպես կենսունակության, լավատեսության եւ հույսի նշան: Արդյո՞ք պետք է թույլ տալ հրանոթներին լռեցնել մուսաներին, թե՝ հակառակը, պետք է մշտապես ապացուցել, որ բոլոր պատերազմներն ի վերջո հանուն մշակույթի են: թ Թատերական գործիչները կխոսեն պատերազմների ժամանակ թատրոնի դերի, նշանակության, այդ ընթացքում ծնված աշխատանքների եւ հարկ եղած դեպքում՝ թիկունքում միասնաբար գործելու մասին:
————————————-

Բանախոսներ՝

Լյուդվիգ Հարությունյան «Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար

Հովհաննես Հովհաննիսյան – Գյումրու Մտորումների թատրոնի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ

Տաթեւ Ղազարյան – Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանուհի

Համակարգող՝ Երանուհի Սողոյան