«2027թ.-ը վերջնաժամկետ՝ տնակներում ապրողների համար»
—————————————
Կառավարությունը հոկտեմբերի 13-ին նոր որոշում է ընդունել՝ աղետի գոտու բնակավայրերը տնակներից ազատելու վերաբերյալ: Այժմ մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ն է համարվում տնակներն ապամոնտաժելու վերջնաժամկետ: Այս որոշմամբ՝ պետական աջակցության տարբերակված մոտեցում է ցուցաբերվելու տնակների բնակիչների հանդեպ՝ կախված ժամանակավոր կացարաններում նրանց հայտնվելու հիմքերից:
—————————————
Ուղիղ հեռարձակում
—————————————
Բանախոսներ՝
Գևորգ Գրիգորյան- Գյումրու համայնքապետարանի Անշարժ գույքի կառավարման բաժնի պետ
Քնարիկ Մանուկյան- ՇՄ Քաղաքաշինության վարչության բնակարանային ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ
Լևոն Բարսեղյան- Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ
Սեյրան Մարտիրոսյան- Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար, իրավապաշտպան
Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
————————————————————————
Քննարկումն իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: