1948թ.-ի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1950թ.-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը, դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:
Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրվել են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, Հայաստանում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:
Մարդու իրավունքների միջազգային օրն այն պահն է, երբ պետք է անդրադարձ կատարել այն ձեռքերումներին, որոնցով ամրապնդվել է հարգանքը մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ Հայաստանում և այլուր:
—————————————
Ուղիղ հեռարձակում
Բանախոսներ՝
Քրիստինե Առաքելյան – ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար
Հերմինե Հովհաննիսյան – Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ՇՄ մասնաճյուղի իրավաբան
Թամարա Յայլոյան – Փաստաբան
Ռիմա Կոշտոյան – Իրավաբան
————————————————————————
Քննարկումն իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Թողնել Մեկնաբանություն