Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը չեն նվազում. դա են վկայում Քննչական կոմիտեի տվյալները՝ 2022 թվականի առաջին կիսամյակում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննվել է 391 քրեական գործ: 2022-ին, վերջին տարիների համեմատ, կանանց նկատմամբ բռնության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել:
2017 թ․ ընդունվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, որը շատ փաստաբնների կարծիքով, լրջագույն բացեր ունի։
—————————————
Ուղիղ հեռարձակում
—————————————
Բանախոսներ՝
Կարինե Դավթյան- «Կանանց իրավունքների տուն » ՀԿ նախագահ
Արմինե Գմյուր- Հոգեբան -հոգեվերլուծող
Արինա Մեծոյան- Փաստաբան
Քրիստինա Բաղդասարյան – «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ
Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
————————————————————————
Քննարկումն իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: