«Գյումրեցի նկարիչներ. սերունդների երկխոսություն»
—————————————

Բանախոսներ՝

Լիլիթ Թովմասյան- Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ

Հրանտ Միրզոյան, նկարիչների միության անդամ

Գագիկ Մանուկյան, պրոֆեսոր Հայաստանի նկարիչների միության Գյումրու մասնաճյուղի նախագահ

Արաքս Մարգարյան, Արվեստագիտության թեկնածու, դոցենտ, «Գյումրեցի նկարիչներ. սերունդների երկխոսություն» նախագծի հեղինակ
—————————————

Նախագիծն իրկանացնում է Հայկական
կրթամշակութային «ՌԵԱԼ ԱՐՏ» հիմնադրամը՝ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ եւ Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ:Նախագծի նպատակն է՝ բացահայտել Ալեքսանդրապոլ Լենինական/Գյումրու մշակութային բեղունության գաղտնիքը,ներկայացնել սերնդափոխությունը կերպարվեստի ոլորտում, ցույց տալ տեղի ունեցող զարգացումները։
«Գյումրեցի նկարիչներ. սերունդների երկխոսություն»-ը հետամուտ է հանրայնացնել Գյումրու կերպարվեստը, այն դարձնել գրավիչ ու ճանաչելի: Նախագիծը ներկայացնում է 4 նկարչական ընտանիքների 8 ստեղծագործողների, ովքեր աշխատում են տարբեր ոճերով, տեխնիկաներով։ Մեր նպատակն է՝ հանրությանը ներկայացնել գյումրեցի գեղանկարիչներին, ցույց տալ տարբեր
սերունդների ներկայացուցիչների ստեղծագործությունները, բացահայտել մտածողությունն ու ոճային տարբերությունը․ միաժամանակ փաստել, որ, ի հեճուկս բոլոր տարբերությունների, գյումրեցի նկարիչների տարբեր սերունդներ անտեսանելի թելերով կապված են՝ կատարելով մեկ գործ՝ զարգացնում են քաղաքի մշակույթը՝ պատմելով նրա անկրկնելի հեքիաթը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com;