Կառավարության այսօրվա որոշմամբ 34 մլն 677 հազար դրամ գումար է հատկացվել Շիրակի մարզպետարանին՝ «Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի շենքի արտաքին պատուհանների փոխարինման աշխատանքներն իրականացնելու համար։ Գործաադիրի մեկ այլ որոշմամբ էլ 466 մլն 912 հազար դրամ գումար է նախատեսվել Արթիկի երկու մանկապարտեզների նորոգման համար։ Արթիկ համայնքի «Արթիկի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի վերանորոգման նպատակին նախատեսվել է 223 մլն 144 հազար դրամ գումար։ 243 մլն 768 հազար դրամ գումար էլ հատկացվել է «Արթիկի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի վերանորոգման համար։
Աղբյուր `https://www.primeminister.am/hy/press-release/item/2023/04/06/Nikol-Pashinyan-meeting/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Թողնել Մեկնաբանություն