Բանավեճ «ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակ. անվտանգային հարցեր»
#Political #Debate
YouTube`
Ավելի քան 4 ամիս է՝ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախը, ավելին՝ ապրիլի 23-ին փակել է Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Հայաստանը ԱԿ-ի դատարանին ծանուցել է Ադրբեջանի հերթական խախտման մասին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, ինչպես նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իրենց մտահոգություններն են հայտնել այս կապակցությամբ, միաժամանակ կոչ անում Հայաստանի ու Ադրբեջանին համաձայնության գալ և խաղաղության պայմանագիր կնքել։
—————————————
Բանախոսներ՝
Սուրեն Սուրենյանց- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ
Ռոբերտ Ղևոնդյան-Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ
Ներսես Զեյնալվանդյան- Հայաստանի Եվրոպական կուսակցության փոխնախագահ