Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից 4 զինծառայողների վիրավորում ստանալու առնչությամբ ՀՀ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել

Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից 4 զինծառայողների վիրավորում ստանալու առնչությամբ ՀՀ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել

2023 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 06։00-ից, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, խախտելով հրադադարի ռեժիմը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, հրետանային և հրաձգային զենքերից կրակոցներ են արձակել ՀՀ սահմանագծի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերի ուղղությամբ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ Այդ գործողությունների հետևանքով վիրավորումներ են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող` նույն զորամասի 4 զինծառայողներ: Վերջիններս տեղափոխվել են կայազորային զինհոսպիտալ։ Դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 8-րդ և 15-րդ կետերի հատկանիշներով /4 դրվագ/։

Աղբյուր ` https://www.investigative.am/news/view/sotk-hardzakum.html

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of