
Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Օրն ազդակ է բոլոր մարդկանց, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության: Երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925 թվականին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված երեխաների պաշտպանության օրվան:
.Որքանո՞վ են երեխաները պաշտպանված Հայաստանում։
. Արդյո՞ք Հայաստանում երեխաները գիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները․
—————————————

Բանախոսներ՝

Թամարա Սիմոնյան – Հայկական Կարիտաս Բարեսիրական Հասարակական Կազմակերպություն

Քրիստինե Առաքելյան – ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար

Կարինե Դավթյան-«Կանանց իրավունքների տուն» ՀԿ ղեկավար, իրավաբան

Արինա Մեծոյան- Փաստաբան

Գայանե Գևորգյան- Փաստաբան

Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com;
Թողնել Մեկնաբանություն