Վարչապետը պարզաբանել է՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելու համար շրջադարձային էր Շուշիի անկումը

Վարչապետը պարզաբանել է՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելու համար շրջադարձային էր Շուշիի անկումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, ելույթ ունենալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովում, անդրադարձել է մի շարք հարցերի, մասնավորապես, թե ինչո՞ւ փաստաթուղթը ստորագրվեց և պատերազմը կանգ առավ հենց նոյեմբերի 9-ին, ինչպե՞ս ընկավ Շուշին, ի՞նչ լրացուցիչ պահանջներ էր ներկայացրել Իլհամ Ալիևը, որոնք ինքը մերժել է։ Փաշինյանը պարզաբանել է՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելու համար շրջադարձային էր Շուշիի անկումը։ «Շուշիի կորստից հետո, ըստ էության, հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պիտի ուժեղանար ճնշումը Լեռնային Ղարաբաղի Մարտունու վրա և որ ամենակարևորն է՝ մեր շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ», – ասել է Փաշինյանը: Վարչապետը նշել է՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը դադարեցնելու 5 -րդ փորձն էր, հոկտեմբեր 7-ին, 9-ին, 13-ին 19-ին հրադադար հաստատելու բանակցությունները արդյունք չեն տվել, քանի որ Ալիևը պարբերաբար նորանոր պահանջներ էր ներկայացրել հայկական կողմին։ Ընդորում, ըստ Հայաստանի ղեկավարի, արդեն հոկտեմբերի 19-ին Բաքուն պահանջում էր վերադարձնել ոչ միայն 7 շրջանները, այլև Շուշի պետք է վերադառնային ադրբեջանցիները, կառուցվեր Շուշի տանող նոր ճանապարհ և այլն։ Վարչապետը, շեշտել է, թե իր համար կարմիր գիծ է եղել Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում։ Փաշինյանը վստահեցրել է՝ ամեն ինչ արել է, որ Շուշին պահեն, բայց հոկտեմբերի 7 -ի կեսօրին շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հաղորդեց Շուշիի անկման մասին։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Comments Are Closed!!!