2024 թվականի բյուջեով 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում են պաշտպանության ոլորտի ծախսերը։ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ «Սա պատերազմին նախապատրաստություն չէ, այլ խաղաղության, որովհետև քաղաքացիների պաշտպանվածության զգացողությունը խաղաղության և կայունության ամենակարևոր երաշխիքն է։ Վստահ եմ, որ բոլոր հարևան երկրները համոզված են, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու որևէ մտադրություն չունենք»,-ասել է Փաշինյանը։ Այդ առումով վարչապետը Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների և ձեռքբերումների շուրջ արտահայտվող անհանգստությունները անկեղծ չի համարել երկու պատճառով։ «Նախ՝ յուրաքանչյուր ինքնիշխան պետության ոչ միայն իրավունքը, այլև պարտականությունն է բարեփոխել, ամրացնել բանակը, ինչը մենք անում ենք։ Եվ երկրորդը՝ վերջին տասը տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը Հայաստանի նույն ցուցանիշից միջինում երեք անգամ ավելի են եղել։ Եվ, ըստ էության, շարունակում են այդպիսին մնալ»,-եզրափակել է Փաշինյանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Թողնել Մեկնաբանություն