Քննարկումն իրականացվում է երկրաշարժի տարելիցի կապակցությամբ և Մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ։ Այն նպատակ է հետապնդում ուշադրության առանցք բերել երկրաշարժից տուժած անձանց բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի իրացման հիմնահարցերը և դրանց հասցեագրման ուղիները։
—————————————
Ուղիղ հեռարձակում

Բանախոսներ՝
Անահիտ Սիմոնյան – ՄԻՀԿ-ի տնօրեն
Տաթեւիկ Թոխյան – իրավական հարցերով փորձագետ, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ
Նոննա Մանուկյանը՝ ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետի տեղակալ
Խաչատուր Խնձրցյան – ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ
Հենրիկ Գասպարյան – Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ
Տանյա Արզումանյան – Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ
—————————————
2019 թվականից ի վեր Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը 1988-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց շրջանում բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի իրացման կապակցությամբ իրականացրել է երկու հետազոտություն։ Վերջին հետազոտությունն իրականացվել է 2023 թվականին օգոստոս-սեպտեմբերի ամիսներին և ներկայացվել է ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին վերջերս տեղի ունեցած Հայաստանի 4-րդ պարբերական դիտարկման շրջանակում: