2022 թվականի օգոստոսի 1-ից Գյումրիի քաղաքապետարանը շուկայամերձ տարածքում ու հարակից փողոցներում նախաձեռնեց փողոցային առևտուրն արգելելու գործընթաց ՝ մինչ այդ առևտրականներին տրամադելով տարածքներն ազատելու համար երկամսյա ժամկետ: Բայց , կարճ ժամանակ անց բացօթյա տարածքներում արգելված առևտուրը վերսկսվեց,ինչը նախատոնական օրերին ավելի է ակտիվանում:
Ինչպես է Գյումրիի քաղաքապետարանը պայքարում փողոցային առևտրի դեմ,ինչ գործիքակազմ ու մեխանիզմներ են կիրառվում և ինչու չի հաջողվում փողոցներն ու մայթերը ազատել առևտրականներից:
Նախատոնական օրերին երբեմն փողոցները վերածվում են մսի և մսամթերքի վաճառակետերի:Սանիտարահիգիենիկ ինչպիսի խնդիրներ են առաջանում մսի բացօթյա վաճառքի դեպքում,ովքեր են պատասխանատուները և արդյոք վաճառվող միսը սպանդանոցային ծագման է:
Ինչ այլընտրանք է առաջարկում քաղաքապետարանն առևտրականներին,ինչու նախկին շուկայի տարածքում չեն մեկնարկում շինաշխատանքները և օրենսդրական ինչպիսի կարգավորումներ են նախատեսված փողոցային առևտուրը կանոնակարգելու համար:
—————————————
Ուղիղ հեռարձակում
—————————————
Բանախոսներ՝
Անուշ Հարությունյան – ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման,խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ
Արթուր Դավթյան – ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրի բաժնի պետի տեղակալ