Դատախազը, սեփական նախաձեռնությամբ, այսօր փոխել է «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը, նա ազատ է արձակվել, հաղորդում է Գլխավոր դատախազությունը։ Ընդգծելով, որ Հովհաննիսյանը ցուցմունքներ է տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրա մասնակցությամբ կատարվել են առերեսումներ՝ դատախազությունը նշում է, որ «վարույթի ներկա փուլում էականորեն նվազել է մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին միջամտելու հավանականությունը»։ Դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն: «Սիներջի»-ի տնօրենն անցնում է Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով։
https://www.prosecutor.am/article/4476
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com