ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի միկրոբլոգում արված գրառմամբ անդրադարձել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը։ «Հիանալի զրույց և արդյունավետ քննարկումներ նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ խորացնելու Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական ամուր կապերը, ընդլայնելու և ամրապնդելու մեր երկկողմ օրակարգը, ԵՄ-ի հետ մերձեցումը և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը»,- գրել է վարչապետը։ Հիշեցնենք, որ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայում է։