Մոսկվայի օդանավակայանում երեկ ձերբակալված, ապա ժամեր անց ազատ արձակված ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին Երևանին հանձնելու փաստաթղթերի փաթեթը, ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն, հայտնում է դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այսօր ՀՀ իրավասու մարմնից ստացել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը: Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարտիրոսյանը: Ադրբեջանցի տղամարդն այստեղ մեղադրվում է 2020-ի պատերազմի օրերին հայ անզեն ծերունուն գլխատելու համար։
https://www.facebook.com/lusine.martirosyan.14/posts/7703035629707754?ref=embed_post
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com