Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է նրա համածառայակիցը, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, հայտնում է Քննչական կոմիտեն։ Ըստ հաղորդագրության՝ փետրվարի 24-ին՝ ժամը 17։55-ի սահմաններում, Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագծի մարտական դիրքում՝ խրամուղում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշոց է առաջացել մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայող, շարքային Ս․Պ․-ի և շարքային Ավագ Զաքարյանի միջև։ «Դրա ընթացքում Ս․Պ․-ն լիցքավորել է իրեն ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը և, թիրախավորելով Ա․ Զաքարյանին, մենահատ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով հրազենային միջանցիկ վիրավորում», – նշում է ՔԿ-ն՝ հավելելով, որ զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին զինծառայող Զաքարյանը մահացել է։ Նախաքննությունը շարունակվում է։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com