ՀՀ-ում դատարանները շարունակում են ծանրաբեռնված մնալ, որի մասին փաստաբաններ ու մամուլը հաճախ են բարձրաձայնու, այս ֆոնին նոր աղմուկ է բարձրացրել փաստաբանական գործունեության հարկային բեռի ավելացում թեմայով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թվականի հոկտեմբերի 1-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5 տոկոսի փոխարեն, այսինքն` կրկնապատկվել է շրջանառությունից առաջացող հարկային բեռը, իսկ արդեն 2025 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում:
Փաստաբնների խոսքով, կարգավորումները խնդրահարույց են և որպես հետևանք՝ նվազելու է իրավաբանական օգնության հասանելիությունը հատկապես քաղաքացիների համար ու կմեծանա Հանրային պաշտպանի գրասենյակի շահառուների թիվը, ու կառավարությունը կա՛մ ստիպված լինի մեծացնել պետական ֆինանսավորումը, կա՛մ համակերպվել մատուցվող ծառայության որակի նվազման հետ։