Բեռլինում վերսկսվել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երեկ մեկնարկած բանակցությունները, X-ի իր էջում գրել է արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։ Երեկ կայացել է արտգործնախարարների երկկողմ հանդիպումը, որը հետո շարունակվել է եռակողմ ձևաչափով՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի մասնակցությամբ։ Բացի այդ, Բերբոքն առանձին երկկողմ հանդիպումներ է ունեցել ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։ Միրզոյանի և Բայրամովի հանդիպման շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած քննարկումների ընթացքում:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com