«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունների արդյունքում ՀՀ-ում իրականացվել է համայնքների միավորման գործընթաց։ Համայնքների միավորման արդյունքում Շիրակի մարզն այսօր ունի 6 համայնք, այդ թվում՝ Գյումրին։ Մինչ միավորումը Շիրակի մարզն ունեցել է 119 համայնք։
Որո՞նք են միավորված համայնքների գերակա հիմնախնդիրները, արդյո՞ք Շիրակի մարզպետի աշխատակազմն ունի մարզի հասարակական կազմակերպությունների հետ զարգացման գործում համագործակցության ռազմավարություն, հասարակական կազմակերպությունները միավորված համայնքների զարգացմանն ուղղված ինչպիսի՞ ծրագրեր են իրականացնում․․․․Քննարկումը ծավալվելու է այս եւ այլ հարցերի շուրջ։
—————————————
Ուղիղ հեռարձակում
Բանախոսներ՝
Արամ Անտոնյան՝- Շիրակի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ
Գեւորգ Պետրոսյան՝ – «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպության նախագահ
Վահան Դավթյան՝ – «Հյուսիսի երիտասարդներ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ
Անդրանիկ Մարգարյան՝ – «Բրայթ իմփաքթ» հասարակական կազմակերպության նախագահ
Համակարգող՝ Անի Մկրտչյան
—————————————
Քննարկումն իրականացվում է Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցության շնորհիվ։