
Վ.Մխիթարյանի տեղեկացմամբ` Գյումրիում տարիներ շարունակ ասֆալտապատում իրականացնող «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ն 2015-ի սեպտեմբերի 22-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայցադիմում է ներկայացրել Գյումրու քաղաքապետարանից 427 մլն 650 հազար դրամ բռնագանձելու պահանջի մասին: Ըստ ընկերության ներկայացրած հայցի` Գյումրիում 2009-2012 թթ-ի ընթացքում` հիմնականում ձմռան ամիսներին, ասֆալտապատման աշխատանքներն են կատարվել, սակայն 2012-ին այդ գումարը Գյումրու քաղաքապետարանը չի վճարել. դեռ ավելին` հայցը ներկայացվել է առանց 8 մլն 553 հազար ՀՀ դրամ պետական տուրքը վճարելու եւ միջնորդվել է դատարանին պետական տուրքի գումարի վճարումը կատարել տարժամկետ է, քանի որ ՍՊԸ-ն անվճարունակ է, գույք եւ ոչինչ չունի: