Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետ Դավիդ Կլարինվալը քննարկել են երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:
ՊՆ-ից հայտնում են, որ Բելգիա աշխատանքային այցի շրջանակներում կայացած հանդիպմանը նախարար Պապիկյանը ներկայացրել է հայաստանյան զինված ուժերում բարեփոխումների ընթացքը և նպատակները։ Քննարկվել են նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Պապիկյանն այսօր է մեկնել Բրյուսել։
https://www.mil.am/hy/news/12193
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com