Արտահերթ նիստը` «ջրբաժան» ապօրինությունների դեմ պայքարում

Արտահերթ նիստը` «ջրբաժան» ապօրինությունների դեմ պայքարում

Գյումրու համայնքապետարանում ավագանու արտահերթ նիստը մեկնարկեց ՔՊ խմբակցության ավագանու կազմի փոփոխությամբ. նախկին 5 ավագանիներին, որոնք վայր էին դրել իրենց մանդատները, փոխարինեցին ցուցակում ներառված այլ անդամներ: Արտահերթ նիստը հրավիրել էր ՔՊ- խմբակցությունը, որի պատճառը Գյումրի համայնքի ավագանուն ուղարկված ՀՀ դատախազության գրությունն էր. Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջներով ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնելու վերաբերյալ։ Դրանք պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցեր են, որոնք առնչվում են Գյումրու նախկին երկու քաղաքապետերի՝ Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի կայացրած թվով 24 որոշումներին։

Առաջարկություններում հիմնավորվել է, որ Գյումրու քաղաքապետի մի շարք որոշումներով խախտվել են պետության կամ համայնքի շահերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել պետական, համայնքային շահերի պաշտպանության հայցեր ներկայացնել դատարան։ Խոսքը Գյումրու մի շարք շենքերին և հողատարածքներին է վերաբերում, որոնք օտարվել են օրենքի խախտումներով։ Այդ գույքերի թվում են Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնը, Գորկու այգում գտնվող «Օազիս» ռեստորանի տարածքը, Սև բերդն ու դրան հարակից հողատարածքները և այլն։

 © progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of